Ֆորս մաժոր Ազգային ժողովում. ԸՕ-ի նախագիծը չի քննարկվում ո՛չ 24, ո՛չ էլ 72-ժամյա ռեժիմներում

Ազգային ժողովում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Արտահերթ նիստում քննարկվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, իսկ քաղաքական ուժերը համաձայնության չեն գալիս:

Բանն այն է, որ պատգամավորների թիվը քիչ է եւ հնարավոր չէ, որեւէ ընթացակարգային փոփոխություններ անել: ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորները դեմ են, որ նախագիծը քննարկվի եւ ընդունվի 24 ժամյա ռեժիմով, այդ իսկ պատճառով քվեարկության դրվեց, որ այն քննարկվի 72 ժամվա ընթացքում: Սակայն այս փոփոխությունը չընդունվեց, որովհետեւ անհրաժեշտ էր 63 պատգամավորի կողմ քվե: Նախագիծն այս պահին քննարկվում է ո՛չ 24, ո՛չ էլ 72-ժամյա ռեժիմով, ըստ ԱԺ կանոնակարգի այն տեղափոխվեց սովորական ռեժիմ, քանի որ փոփոխությունները չընդունվեցին: Այս պարագայում, եթե առաջին ընթերցմամբ ընդունվի, ապա նախագծի երկրորդ ընթերցումը տեղի է ունենալու երկու շաբաթվա ընթացքում, եթե կառավարությունը նոր արտահերթ նիստ չհրավիրի:

Ուշագրավն այն է, որ այս նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ է նաեւ 63 պատգամավորի կողմ քվե, սակայն այս պահին անհրաժեշտ թվով պատգամավորներ դահլիճում ներկա չեն: Կարելի է ասել, որ նախագիծը չի ընդունվի առաջին ընթերցմամբ եւ արդեն երկրորդ ընթերցում տեղի չի ունենա: 

Տպել
3736 դիտում

Էրդողանի հրամանագրով Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

Բալահովիտ գյուղի ակումբներից մեկի տնօրենը գարեջրի շշով հարվածել է 36-ամյա երեւանցուն

Թույլ տրված թերությունների պատճառով Երևանի և 3 մարզերի դադարեցված ջրամատակարարումը 4 ժամ ուշ կվերականգնվի

Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ

Քննչական կոմիտեն արձագանքել է Ամուլսարի մասին 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ լուրերին

ԿԳՄՍ-ում քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

Վրաերթ Վանաձորում. Mersedes-ը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջը (լուսանկարներ)

Հրդեհ Շաքի գյուղում. այրվել է կուտակած անասնակեր (տեսանյութ)

Երկրորդ բալիկին սպասող Աննա Թովմասյանը եւ Արամեն ջերմ լուսանկար են հրապարակել

Armtimes.com-ը փնտրում է վեբ կայքի և սոցիալական ցանցերի ղեկավարի

Հայկ Սեխլիյանի բուժման համար անհրաժեշտ գումարի գրեթե կեսը հանգանակվել է. պետությունը եւս փորձելու է աջակցել

Ամուլսար այցից հետեւություն արեցի, որ մարդիկ գիտեն՝ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. վարչապետ

Պարգեւատրվել են Շիրակի մարզի զորացրված զինվորները, նրանց զինղեկներն ու համայնքապետերը

Գյումրու Բուլվարային փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա տղամարդ՝ գրպանում թմրանյութով ներարկիչներ

Պատարայի ջրամբարի կառուցումը Ստեփանակերտի խմելու ջրի ապահովման գլխավոր երաշխիքն է լինելու. Ա. Հարությունյան

Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով կալանավորված վարորդը ցուցմունք է տվել եւ մանրամասներ հայտնել

Ռազմական ոստիկանության գնդապետը ստացել է մոտ 7 մլն ռուբլի կաշառք. նա կալանավորվել է (տեսանյութ)

Կոխակն գյուղում հրդեհվել են տներից մեկի եւ կից անասնագոմի տանիքները

200 տոննա հայկական դեղձը կարող է փչանալ. բեռնատարները մի քանի օր է՝ Լարսում սպասում են զննման

ՔԿ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացի մասին