Պահը ճակատագրական է, չնայած անունը Սարդարապատ չէ

20/10/2018 schedule17:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 14-ի համարում:

Հարցազրույց Սոցուժերի միավորման քաղաքական քարտուղար Աշոտ Մանուչարյանի հետ:

- Պարոն Մանուչարյան, ամիսներ առաջ մեր թերթին տված հարցազրույցում դուք ասել էիք, որ Արեւմուտքն այլեւս դժվար թե հանդուրժի Քոչարյանի իշխանությունը, որն անվանել էիք կրիմինալ: Այս ֆոնին ձեզ տարօրինակ չի՞ թվում միջազգային այն լայն աջակցությունը, որ Քոչարյանի իշխանությունը ստանում է սահմանադրական բարեփոխումների համատեքստում:

- Այսօր իրոք սահմանադրական բարեփոխումների հետ կապված շատ կարեւոր գործընթաց է տեղի ունենում, սակայն շատերին թվում է, թե խոսքը Հայաստանի ներսում խաղի նոր կանոններ հաստատելու, ներքին  հարաբերությունների ոլորտին վերաբերող խնդիրներ լուծելու մասին է: Եթե այդպես լիներ, սահմանադրական հանրաքվեն պետք է նախաձեռնած լինեին հայաստանցիները կամ գոնե նրանք, ովքեր զավթել են իշխանության լծակները կամ ընդդիմությունը: Սակայն Հայաստանում ոչ ոք որեւէ առնչություն այդ Սահմանադրության հետ չունի: Այն ձեռնարկել է Արեւմուտքը, որն այս երկրում ցանկանում է խաղի նոր կանոններ հաստատել: Մյուս կողմից, ինչո՞ւ նոյեմբերի 27-ին, ինչո՞ւ Հայաստանի սահմանադրական հանրաքվեն եւ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները համընկան մեկ ամսվա մեջ:

Ինչո՞ւ Հայաստանի հանրաքվեն չնշանակվեց դեկտեմբերի 27-ին կամ հունվարի 7-ին, երբ առանց  որեւէ խնդրի իշխանությունները կարող էին անցկացնել այն եւ զեկուցել այդ մասին Արեւմուտքին: Ուրեմն խնդիրը միայն Սահմանադրության փոփոխությունների տեքստին չի վերաբերում, եւ գոյություն ունի բոլորովին այլ նպատակ: Ամենաթռուցիկ հայացքն իսկ թույլ է տալիս ասել, որ նպատակը Հայաստանում ինչ-որ նոր իրավիճակ ստանալն է, բայց այդ նոր իրավիճակը պետք է համընկնի Ադրբեջանի նոր իրավիճակին: Այսինքն՝ պետք չէ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Արեւմուտքի հայտարարություններն ուղղակի ընդունել, քանի որ եթե հայտարարություններով լինի, ապա ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը բազմիցս հայտարարել են, որ Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխություններին որեւէ միջամտություն չեն ունեցել, բայց մենք հո հասկանում ենք, որ այդպես չէ: 

- Դուք ակնարկում եք այս ամենի կապը ԼՂ հարցի հե՞տ:

- Այսօր Արեւմուտքում շատ հարցերում տարբեր կարծիքներ կան, սակայն մի հարցում կարծիքը միացյալ է` Ռուսաստանը պետք է դուրս գա մեր տարածաշրջանից, սա է Արեւմուտքի վճիռը, եւ նա այս հարցում կոնսոլիդացված է աշխատում: Իսկ Ռուսաստանին այստեղ պահող հիմնական լծակները շարունակվող կոնֆլիկտներն են: Հարավային Օսիային եւ Աբխազիային սա այնքան էլ չի վերաբերում, քանի որ այնտեղ լուծումներ կարծես թե գտնվել են, եւ միակ պրոբլեմային կոնֆլիկտը ղարաբաղյան  հակամարտությունն է: Պրոբլեմային այն իմաստով, որ ժողովուրդները վախենում են, թե ամեն վայրկյան կարող են ռազմական գործողություններ սկսվել, եւ դա ժողովուրդներին ու նրանց իշխողներին դրդում է անդադար Ռուսաստանի դուռը գնալ: Ահա այս մեքենան է փորձում անջատել Արեւմուտքը:

Այսօր խոսքը ԼՂ հիմնախնդիրը լուծելու մասին չէ, խոսքը պատերազմական գործողությունների վերսկսումը բացառելու մասին է: Դրա միակ երաշխիքը Արեւմուտքի զորամիավորումների մուտքն է առճակատման գոտի, ինչը հիմա դարձվում է օրակարգի հարց: Սակայն այս կարեւոր հարցերը լուծելու համար պետք է երկու հանրապետություններում ունենալ բացարձակ կառավարելի վիճակներ: Այդ իմաստով, այսօր, երբ Ալիեւն Ադրբեջանում ծեծում ջարդում է ցուցարարներին, ապա նրա ամեն մի հարվածը նշանակում է նոր կաշկանդում եւ նոր սահմանափակում նրա ձեռքերին:

Իրավիճակը ավելի բարդ է Հայաստանի դեպքում, սակայն գործընթացների տրամաբանությունը նույնն է: Եւ այն, ինչ սկսվել է սահմանադրական հանրաքվե անվան տակ, ծառայելու է նույն նպատակին: Այսինքն՝ կա՛մ Հայաստանն այս գործընթացից դուրս է գալու իշխանական լծակները զավթած, բայց էլ ավելի թուլացած կրիմինալով, որը պատրաստ կլինի ցանկացած գործարքների, եւ որի` սեփական ճակատագրի վրա ազդելու հնարավորությունները լրիվ զրոյացած կլինեն, կա՛մ հակառակը` նոր իշխանությամբ: Այսօր մենք ոչ թե Սահմանադրության տեքստերի հետ կապված որոշում ենք կայացնում, այլ մի տարրական հարց ենք որոշում` Հայաստանը Կովկասում առանձի՞ն խաղացող է լինելու, թե՞ ընդամենը ուրիշի խաղում «պեշկա»:

- Իսկ ի՞նչ է պետք անել «պեշկա» չլինելու համար:

- Եթե Հայաստանը ինչ-ինչ պատճառներով մոտակա ժամանակներում ունենա իր ճակատագրին եւ իր բախտին տիրացած ժողովուրդ, որի անհատները իրենց գիտակցում են որպես քաղաքացի, եւ սկսի ձեւավորել իշխանություն, ապա այդ դեպքում այդպիսի Հայաստանի հետ աշխարհի ամենաուժեղ բեւեռները ստիպված կլինեն հաշվի նստել եւ հաշվի առնել  նրա շահերը: Իսկ եթե ոչ, ամեն ինչ կախված կլինի բախտի քմահաճույքից: Ամենակարեւոր հարցն այն է, որ եթե «ոչ» ենք ասում, ապա ինչի՞ն «ոչ»: Իմ մի սփյուռքահայ ծանոթ իր թոռնիկին այսպիսի պատմություն էր պատմում. «Էրգրում գողերի երկու մեծ տոհմ կար, մեկը կոչվում էր ձի գողացողների տոհմ, մյուսը` կով գողացողների:

Ձի գողացողներին շատ ավելի քիչ ժամկետներով էին դատապարտում, քան կով գողացողներին, որովհետեւ համարվում էր, որ ձի գողացողը օրենքից վախենում է, նստում է ձիու վրա ու փախչում: Մինչդեռ կով գողացողն այնքան լկտի է, որ համարձակվում է դանդաղ քայլերով  կովերին գողանալ»: Հայաստանում վերջին տարիների քաղաքական զարգացումը կարելի է նկարագրել այսպես` մենք ձի գողացողների համակարգից անցել ենք կով գողացողների համակարգի: Եւ այսօր խոսքն այն մասին է, թե կարող ենք արդյոք ոտքի կանգնել եւ «ոչ» ասել այս երկու համակարգերին էլ: Այսինքն՝ «այո»-ն եւ «ոչ»-ը սրան են վերաբերում: Իսկ եթե «ոչ» պետք է ասվի այն պատճառով, որ սխալ մարդիկ են կով գողանում, ապա դա այնքան էլ «ոչ» չէ:

- Պարոն Մանուչարյան, որքանո՞վ եք լուրջ համարում միջազգային հանրության այն նախազգուշացումները, թե Սահմանադրության հանրաքվեն պետք է անցնի արդար եւ թափանցիկ:

- Դա շատ լուրջ է, քանի որ բաղկացուցիչ մասն է այն խաղի, որ տարվում է: Դա կարեւոր է այն իմաստով, որ առավել կկաշկանդի կրիմինալին, եթե հանրաքվեից հետո այն պահպանի իր իշխանությունը, իսկ եթե հանրաքվեն բերի փոփոխության, ապա շատ ավելի կուժեղացնի փոփոխման պոտենցիալը: Քանի որ եթե գաղափարակից եւ գործընկեր ես, ապա Արեւմուտքը հակված է հաշվի առնել շահերը, եւ միայն այն պատճառով, որ յուրայիններին պետք է ամրացնել եւ ուժեղացնել:

- Որքա՞ն է հավանականությունն այն բանի, որ հանրաքվեի արդյունքում Հայաստանը կդառնա Արեւմուտքի գործընկեր եւ գաղափարակից, այլ ոչ թե «էլ ավելի կաշկանդված իշխանությամբ` «պեշկա»»:

- Արեւմուտքն այսօր տեխնոլոգիաներով չափազանց հարուստ է, եւ ես նույնիսկ դժվարանում եմ ասել, թե նրանք ինչ տեխնոլոգիաներ կկիրառեն Հայաստանում:

- Իսկ Հայաստանի ներուժը, ձեր կարծիքով, ի՞նչ տեխնոլոգիաների հնարավորություն է տալիս Արեւմուտքին:

- Հանրապետության ներուժը հսկայական է: Ինչ խոսք, կա կրիմինալ, որը իշխանությունում է, եւ կան կրիմինալին աջակցող ուժեր: Սակայն մենք ունենք քաղաքական ուժեր, որոնց երազանքը ձի կամ կով գողացող դառնալը չէ: Այլ հարց է, որ իշխանությունը զավթած կրիմինալի գործողությունները` զերծ պահել քաղաքական ուժերին երկրի քաղաքական կյանքից, կարեւոր որոշումներում դեր ունենալու հնարավորությունից, հանգեցրել են նրան, որ քաղաքական դաշտում որոշակի որակների նվազեցում է նկատվում: Սակայն դա հեշտությամբ եւ արագ հնարավոր է վերականգնել: Մի բան պարզ է` պահը ճակատագրական է, եւ մոլորություն կլինի դա չհասկանալ, միայն այն պատճառով, որ դրա անվանումը «Սարդարապատ» չէ: Ես կարծում եմ, որ բոլոր կուսակցություններում, ինչպես նաեւ իշխանությունում կան անհատներ, որոնք շատ լավ գիտակցում են դա: Եւ այդ բազմաթիվ անհատների համատեղ գործողությունը կարող է բերել նրա, որ մենք իրավիճակը դարձնենք բեկումնային` ի նպաստ մեր երկրի ապագայի:

- Այդուհանդերձ, մի շատ «տեխնիկական» հարց է առաջանում` ո՞վ պետք է այդ բոլոր անհատներին  համախմբի:

- Մի զարմանալի բան է տեղի ունենում, անհատները բոլորը անում են այն, ինչ պետք է անեն: Արեւմուտքն էլ իր անելիքն է անում՝ հանրաքվե պահանջելով: Պահանջում է ինչ-որ դրույթներ ասել իշխանության բերանով, եւ ոչ թե մեկ ուրիշի, որպեսզի դրանք անընդունելի լինեն: Այսինքն, բոլորն իրենց դերերը կատարում են: Եւ հիմա խնդիրը մեկն է՝ կլինի՞ արդյոք Հայաստանի տիրոջ դերակատար, թե՞ ոչ:

- Ձեր կարծիքով, կա՞, եւ ո՞վ է:

- Չինական մի հին տրակտատ կա, որը նկարագրում է երկրների  ղեկավարներին, եւ դրանց տեսակների մեջ մեկը առանձնացնում է այսպես` երբ նա հասել է բարձրագույն իշխանության եւ մեծ հարստություն է կուտակել եւ իր երազանքը տեսնում է նրա մեջ, որ ավելի մեծ հարստություն եւ իշխանություն ձեռք բերի, ապա նրա մասին խոսելն ավելորդ է, նա կորած է: Նրանք, ովքեր այս տիպի իմաստությունները հասկանում են, ովքեր իրենց մեջ արժեքներ են պահպանել եւ զարգացել, ահա այդ մարդիկ էլ տերն են, ուրիշը տրված չէ:

- Դուք խոսում եք կոնսոլիդացման եւ համատեղ աշխատանքի մասին, իսկ այսօր  ընդդիմադիր երկու կուսակցություն` «ԱՄ»-ն եւ ԱԺԴ-ն արդեն հայտարարել են, որ առանձին-առանձին են «ոչ»-ի քարոզարշավն անելու:

- Հայաստանում չկա իշխանություն ու ընդդիմություն, կա ընդամենը քաղաքական դաշտ: Ես արդեն ասացի, թե այդ դաշտի մի բեւեռը որն է, իսկ մյուս բեւեռում ներգրավված մարդիկ, որոնց խաղի կանոնները թելադրված են, մտել են այդ խաղի մեջ եւ պայքարում են այս իշխանությունների դեմ: Թե ով ինչ ոճով է պայքարում, ոչ մի էական նշանակություն չունի: Նրանք  պտտվում են տարբեր վայրերով եւ ժողովրդին ասում, որ պետք է «ոչ» ասել այս իշխանությանը, եւ այդքանով նրանք կատարում են մեր ժողովրդի առջեւ այս պահի իրենց պատմական միսիան:

Աննա Հակոբյան

Տպել
2863 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)