Վրաստանում բացահայտել են գործարար Պատարկացիշվիլիի սպանության նախապատրաստման գործը

Աուդիոձայնագրություններից մեկում, որը դատախազությունն է հրապարակել, ասվում է, որ միլիարդատիրոջ սպանությունն արտոնել է անձամբ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։

Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ բացահայտել է վրացի միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սպանության նախապատրաստման փաստը։ Գործարարը մահացել է տասը տարի առաջ Լոնդոնից ոչ հեռու Լեզերհեդ քաղաքի իր տանը:

Դատախազության հրապարակած աուդիոձայնագրություններից մեկում ասվում է, որ միլիարդատիրոջ սպանությունն արտոնել է անձամբ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծանրացնող հանգամանքներով սպանության նախապատրաստման փաստի առնչությամբ ձերբակալվել է Միխայիլ Սաակաշվիլիի կառավարության ՆԳՆ 3 նախկին պաշտոնյա: Այս մասին ասվել է հատուկ բրիֆինգի ժամանակ հոկտեմբերի 17-ին:

Մեղադրող կողմը հիմնվում է 2007թ.-ին արված աուդիոձայնագրությունների վրա, որտեղ ձերբակալվածները խոսում են Պատարկացիշվիլիի սպանության նախապատրաստման մասին:

Հոկտեմբերի 17-ին դատախազությունը հրապարակել է այդ ձայնագրությունները: Դատախազությունում հայտարարում են, որ դրանք հայտնաբերել են գրեթե 10 տարի անց՝ 2016թ.-ի դեկտեմբերին մեղադրյալներից մեկի տանը:

Միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլին վաղաժամ մահացել է 2018թ-ի փետրվարին Լոնդոնում՝ իր սեփական տանը: Բժշկական եզրակացությունում ասվում է, որ մահվան պատճառը սրտային անբավարարությունն է եղել:

Վրաստանի այն ժամանակվա իշխանությունների ոխերիմ ընդդիմադրի և «Իմեդի» ընդդիմադիր հեռուստաալիքի տիրոջ այդ անսպասելի մահը շատ հարցեր առաջացրեց: Սակայն Սքոթլենդ-Յարդը, որը զբաղվում էր Պատարկացիշվիլիի մահվան գործով, հետաքննություն անցկացնելուց հետո կասկածելի ոչինչ չհայտնաբերեց և որպես մահվան պատճառ նշեց սրտի նոպան:

Չնայած դրան՝ Սաակաշվիլիի ընդդիմադիրները մինչ այսօր կարծում են, որ Պատարկացիշվիլիի մահվանը հաղորդակից են եղել վրացական հատուկ ծառայությունները:

Մահվանից բառացիորեն մի քանի ամիս առաջ Պատարկացիշվիլին ուժեղ ակտիվացել էր Վրաստանի քաղաքական դաշտում:

2007թ-ի դեկտեմբերին՝ Պատարկացիշվիլիի մահվանից երկու ամիս առաջ, վրացական իշխանությունները գաղտնի արված ձայնագրություն էին հրապարակել, որն ապացուցում էր, որ օլիգարխը պատրաստվում էր Վրաստանում իշխանությունը զավթել:

Վրաստանի ՆԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչ Երեկլե Կոդուայի հետ զրույցում Պատարկացիշվիլին նրան գումար է առաջարկում երկրում պետական հեղաշրջում կատարելու և ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիին հեռացնելու կամ լիկվիդացնելու համար:

Զրույցը կայացել է Լոնդոնում՝ Պատարկացիշվիլիի տանը: Չնայած մանրազնին խուզարկությանը, Կոդուան, որն օլիգարխի մոտ էր ուղարկվել Վրաստանի իշխանությունների կողմից, կարողացել էր կոշիկի մեջ ձայնագրիչ ներս տանել և օլիգարխի հետ երկու ժամ տևած զրույցի ամբողջական աուդիոձայնագրությունն անել:

Պատարկավիշվիլին, որն իր կարողությունը դիզել էր Ռուսաստանում, ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու ընկերն ու բիզնես-գործընկերն էր: Սակայն կյանքի վերջին տարիներին նրանց հարաբերությունները փչացել էին:

Ձայնագրություններից մեկում Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի (ՍԱԴ) բարձրաստիճան պաշտոնյա Գեորգի Դգեբուաձեն խոսում է Պատարկացիշվիլիի անվտանգության ծառայության աշխատակցի հետ՝ փորձելով նրան ներգրավել միլիարդատիրոջ սպանության նախապատրաստման գործում: Խոսակցության մեջ Դգեբուաձեն հաստատում է, որ Պատարկացիշվիլիի սպանության նախապատրաստումն արտոնել է Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:

Ձայնագրությունում ասվում է, որ Պատարկացիշվիլիի լիկվիդացիան վստահվել է ՍԱԴ-ին:

Երկրորդ աուդիոձայնագրությունն, ինչպես պնդում է դատախազությունը, արվել է ՆԳՆ «Մոդուլ» շենքում: Դատախազության պնդմամբ՝ այդ ձայնագրությունում ներկայացված է ՍԱԴ բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդակցությունը, որտեղ նրանք քննարկում են, թե որտեղից ձեռք բերել տեղեկատվություն միլիարդատիրոջ տան անվտանգության ծառայության և սպասարկող անձնակազմի մասին:

Ձայնագրությունում լսվում է, որ նիստին հանդիպման մասնակիցները բացահայտ խոսում և պլանավորում են, թե ինչպես «ճիշտ» լիկվիդացնել Պատարկացիշվիլիին: Մի քանի վարկած է քննարկվում, այդ թվում՝ հետաքրքրվում են թունավոր նյութով, որը բնական մահ է առաջացնում:

Ավելին, այնտեղ խոսվում է, որ Պատարկացիշվիլիի լիկվիդացիայի բոլոր դետալները համաձայնեցվում են Դաթո Ախալայայի՝ ՍԱԴ այն ժամանակվա ղեկավարի հետ: [Ախալայան ներկա պահին Վրաստանում չէ, նա լքել է երկիրը 2012թ-ի իշխանափոխությունից անմիջապես հետո: Վրաստանում նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Նրա ձայնը չկա նաև դատախազության հրապարակած աուդիոձայնագրություններում-JAMnews]:

Մեղադրյալներին 16-20 տարվա ազատազրկում է սպառնում:

Տպել
1863 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց