Երևան
12 °C
Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ խմբակցությունում կան անազնիվ մարդիկ: «Մեր խմբակցությունում կան մարդիկ, ովքեր անազնիվ են, անպարկեշտ են եւ փորձում են մեկ ուրիշի բարի համբավը իջեցնել, որ ժողովրդի աչքին լավ երեւան»:
Բանն այն է, որ ըստ Ուրիխանյանի՝ իր գործընկերներն իրեն խաբել են եւ ԱԺ կանոնակարգ օրենքում կատարվող աղմկոտ փոփոխությունից առաջ իրեն այլ նախագիծ են ներկայացրել: Պատգամավորը նաեւ տեղեկացրեց, որ ինքը քվեարկության օրը գործուղման է եղել եւ ԱԺ կանոնակարգի համաձայն իր քվեարկությունը նախապես է կատարել եւ իր դիրքորոշումը փակ ծրարով հանձնել է ԱԺ քարտուղարությանը: Սակայն արդեն դրսում տեղեկացել է, որ, ինչպես ինքն է հայտարարում, իրեն խաբել են:
«Ես ԱԺ խորհրդի անդամ եմ, խորհրդի նիստի ժամանակ բերվել էր համապատասխան նախագիծը, որով ԱԺ կանոնակարգում պետք է փոփոխություն կատարվեր: Այն վերաբերվում էր Քննիչ հանձնաժողովի տեխնիկական հարցերին: Մինչեւ իմ գործուղման մեկնելը՝ ուշ երեկոյան, ոչ մի փոփոխություն չեղավ: Հանջորդ օրը տեղի է ունենում լրացում, արտահերթ նիստում դնում են քվեարկության եւ ստացվում է, որ ես կողմ եմ քվեարկել մի անմեղ նախագծի, որտեղ սեւ պատմություններ կան»,- ասաց նա:
ԲՀԿ գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, սակայն, չի կիսում գործընկերոջ տեսակետը: «Մեր խմբակցությունում անազնիվ մարդ չկա: Ես չգիտեմ ում մասին է խոսքը: Ես Ուրիխանյանի մամուլի խոսնակը չեմ, դիմեք իրեն»:
ԲՀԿ-ում տարաձայնություններն այսքանով չեն եզրափակվում: ԲՀԿ-ն լքել է Ազգային ժողովի պատգամավոր Վահան Կարապետյանը, որը հանրությանը հայտնի է Չերիի Վահան անունով եւ ԱԺ հնաբնակներից՝ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Վերջինս մեր զրույցում հաստատեց տեղեկությունը, որ Կարապետյանի հետ միասին լքել է ԲՀԿ-ն: Ի դեպ, Խաչատրյանը պատրաստվում է նաեւ նոր կուսակցություն հիմնել:
«Ես դեռ վերջնական չեմ որոշել կուսակցություն ստեղծելու եմ, թե՝ ոչ: Ես սատարում եմ Նիկոլին: Նիկոլը կօգնի, փոքր ու միջին բիզնեսը կծաղկի, կշատանա, տեսակարար կշիռը կբարձրանա: Եթե Նիկոլը չցանկանա, որ մենք առանձին կուսակցությունով մասնակցենք, մենք չենք մասնակցի: Մեզ դա պետք չի, ինձ ձեռք է տալիս այն իրավիճակը, ինչ այսօր գոյություն ունի»,- ասաց Խաչատրյանը եւ հրաժարվեց ասել, թե ինչու է լքել ԲՀԿ-ն:
Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ն լքածների մասին նշեց. «Դա իրենց բացարձակ իրավունքն է: Ես միշտ ասել եմ, որ մարդիկ, ովքեր հեռանում են կուսակցությունից, այդ մարդկանց էջը՝ որպես մարդ եւ որպես քաղաքական գործիչ, ինձ համար փակ է: Ես իրենց չեմ անդրադառնալու, իրենց գործն է: Ուզում եմ հիշեցնել մեր նախկին կուսակից Արագած Ախոյանի խոսքը, երբ վերջին համապետական ընտրություններին ինքը մասնակցեց ՀՀԿ ցուցակով եւ այնքան պարկեշտություն ունեցավ, որ տապալումից հետո անկեղծ հայտարարեց՝ ինչ արած, մեր ժողովուրդը ճամբարափոխներին չի սիրում ու չի ներում: Դա բացառապես Վահան Կարապետյանի եւ Լյովա Խաչատրյանի գործն է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ
Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին
Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն
Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին
Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան
Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան
Վարչապետը նոր խորհրդական ունի
Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ
Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ
Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան
Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր
Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ
Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան
Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը
Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել
Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին
Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել
Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել
Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է
Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են
Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին
Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում
Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան
Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ
Վրաստանը տուրքեր չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան
Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում
Երբեմնի հսկա գործարանը քանդեցին, տեղը մոլ կառուցեցին ու հիմա էլ «գործարան-գործարան» են գոռում. Գաբրիելյան
ՊԵԿ նախագահը ԱՄՆ պետքարտուղարության ծրագրի խորհրդատուի հետ քննարկել է մաքսային ծառայությանն առնչվող ծրագրերը
Կարծում ենք՝ Երևանը կհամաձայնի․ Բայրամովն առաջարկել է 3+3 ձևաչափով հանդիպումն անցկացնել Բաքվում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Արգելափակվել է Hellobit ֆինանսական բուրգի կայքերի գործունեությունը. ՆԳՆ կիբեռոստիկանություն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT