ՀՀ կառավարությունը կապ չունի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի կազմակերպման հետ. հայտարարություն

ՀՀ կառավարությունը՝ ի դեմս վարչապես Նիկոլ Փաշինյանի, չունի որեւէ առնչություն ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի կազմակերպման, հյուրընկալման կամ ֆինանսավորման հետ: Այս մասին հայտարարել է «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ն, որը տեխնիկական աջակցություն է ցուցաբերում ԼԳԲՏ  քրիստոնյաների ֆորումի կազմակերպման հարցում: Կազմակերպության հայտարարությունում ասված է.

«Հաշվի առնելով վերջին օրերին համացանցում լայն տարածում գտած ԼԳԲՏ  քրիստոնյաների ֆորումի վերաբերյալ քննարկումները, խտրական, զրպարտող եւ վիրավորանք պարունակող կոչերը, խեղաթյուրված տեղեկատվությունը, 2018թ-ի հոկտեմբերի 5-ին անցկացված եւ առաջիկայում նախատեսվող բողոքի ակցիաներն ընդդեմ ԼԳԲՏ  քրիստոնյաների ֆորումի, ինչպես նաեւ այդ բողոքի ակցիայի ակտիվիստների կողմից մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՔՀԿ-ների եւ իրավապաշտպանների, մասնավորապես «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նկատմամբ ատելության կոչերը՝ 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ

  • ՀՀ Կառավարությունը՝ ի դեմս վարչապես Նիկոլ Փաշինյանի, չունի որեւէ առնչություն ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի կազմակերպման, հյուրընկալման կամ ֆինանսավորման հետ,
  • ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը չունի քաղաքական ենթատեքստ․ այն չի հետապնդում որեւէ իրավական ակտի ընդունման կամ գործող իրավական ակտերի փոփոխման նպատակ,
  • ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը անցկացվելու է կոնֆերանսի ձեւաչափով․ չեն իրականացվելու քայլերթեր, մասսայական հանրային միջոցառումներ կամ շրջայցեր Երեւանում եւ ՀՀ մարզերում,
  • ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը չի ենթադրում եւ չի նախատեսում Աստվածաշնչի խմբագրում,
  • «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ն չի հանդիսանում ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի կազմակերպիչ․այն միայն տեխնիկական աջակցություն է ցուցաբերում՝ ֆորումի անցկացման համար։
  • «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ողջունում է ցանկացած քաղաքացիական ակտիվություն, եթե այն իրականացվում է օրենքի շրջանակներում եւ չի ոտնահարում այլոց իրավունքները։

ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ

ՀՀ Կառավարությանը

  • Հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ կամ պարզաբանմամբ՝ ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումին ՀՀ կառավարության առնչության բացակայության մասին,
  • Ներկայացնել դիրքորոշում ՀՀ-ում ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրների եւ նրանց նկատմամբ դրսեւորվող խտրականության կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։

 

ՀՀ Ոստիկանությանը

  • Մինչ Ֆորումի անցկացումը եւ Ֆորումի ընթացքում վերահսկողություն իրականացնել սոցիալական ցանցերում հնչող ատելության կոչերի եւ սպառնալիքների նկատմամբ, որոնք իրենց մեջ պարունակում են հանցագործության տարրեր,
  • Ուսումնասիրել եւ պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր իրենց գործողություններով եւ կոչերով հրահրում են բռնություն եւ դրդում ատելության հիմքով հանցագործությունների,
  • Ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ՝ մինչեւ Ֆորումը եւ Ֆորումի ընթացքում հնարավոր բախումները կանխելու ուղղությամբ,

ԶԼՄ-ներին

  • Զերծ մնալ մարդու պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը ոտնահարող, վիրավորանք եւ զրպարտություն պարունակող նյութերի կազմումից ու տարածումից,
  • Զերծ մնալ ոչ հավաստի կամ կեղծ, անհայտ եւ կասկածելի աղբյուրներից ստացված տեղեկատվության տարածումից։

Ընդդեմ ԼԳԲՏ Ֆորումի ակցիայի մասնակիցներին

  • Իրացնել հավաքների ազատության իրավունքը՝ ՀՀ եւ միջազգային իրավական ակտերին համապատասխան,
  • Սեփական ելույթներում եւ քարոզարշավներում զերծ մնալ մարդու պատիվն, արժանապատվությունն ու բարի համբավը ոտնահարող, վիրավորանք եւ զրպարտություն տարածող, բռնություն եւ ատելության հիմքով հանցագործություններ հրահրող արտահայտություններից եւ գործողություններից։

ՀՀ հասարակությանը

  • Չտրվել վերջին շրջանում լայն տարածում գտած քաղաքական շահարկումներին եւ սադրանքներին, որոնք հիմնականում միտված են հասարակության պառակտմանը"։
Տպել
2324 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)