Նորվեգացին Գյումրիում որոնում է այն տունը, որտեղ 1 դար առաջ տատն է ապրել

09/10/2018 schedule22:53

Նորվեգացի միսիոներ, հայ ազգի բարեկամ, ցեղասպանության ականատես և բազում որբացած հայերի խնամակալ Բոդիլ Բյորնի թոռը՝ Յուսի Բիորնը, Գյումրիում որոնում է այն տունը, որտեղ 1921  թվականին ապրել է իր տատը:  

«Տատս Ալեքսանդրապոլ է ժամանել 1921 թվականին: Նա վերապատրաստված է եղել որպես բուժքույր: Ալեքսանդրապոլում այդ ժամանակ դպրոց է եղել, որտեղ նա բժշկություն է դասավանդել: Երբ ծանր պայմաններից հետո վերադարձել է Նորվեգիա, հղի է եղել: Նորվեգիայում էլ ծնվել է մի տղա, ով հետո իմ հայրն էր դառնալու»,-պատմեց Յուսի Բիորնը:Նա Գյումրու քաղաքապետից խնդրեց գտնել այդ տունը, որը մոտավոր պատկերացմամբ գտնվում է Պատվո Բլրի մոտ՝ ռուսական եկեղեցու տարածքում: Յուսի Բիորնը պատրաստ է, եթե կա սեփականատեր, խնդրել նրան եւ գնել այդ տունը, քանի որ տատից մնացած շատ հիշողություններ կան, որոնք չի ցանկանում, որ մոռացվեն:

«Քանի որ նա շատ է ցանկացել օգնել Հայաստանին եւ Գյումրիին, կրկին վերադարձել եւ այստեղ մանկատուն է բացել, բայց քանի որ դա բոլշեւիկյան ժամանակահատվածում է եղել,  եւ քրիստոնեական հավատքի մերժման տարիներ էին դրանք, տատիկիս թույլ չեն տվել, որ այդ մանկատունն աշխատեցնի: Նա ստիպված գնացել է Հալեպ, որտեղ 9 տարի աշխատել է»,-պատմեց միսիոներ Բոդիլ Բյորնի թոռը:

Ցեղասպանության ականատես և որբացած հայերի խնամակալ Բոդիլ Բյորնը մահացել է 80 տարեկանում: «Նա ամբողջ կյանքում ցանկացած առիթի դեպքում հիշում էր Հայաստանն ու հայերին»,-ասում է թոռը: «Մենք նրա միջոցով շատ բան ենք լսել Հայաստանի մասին եւ շատ դրական հիշողություններ կան մնացած տատիցս: Հայաստանում աշխատած տարիներին ինչ արել է, ամեն ինչ օրագրում գրել է: Երբ ես լավ կամ մի վատ բան էի անում, ինձ համեմատում էր այդ երեխաների հետ: Երբեք չէր դադարում Հայաստանի մասին մտածելուց»,-հիշում է Յուսի Բիորնը: «Հայրս ամուսնացած էր ֆիննուհու հետ, բայց ես Նորվեգիայում եմ մեծացել եւ ինձ համարում եմ հայ նորվեգացի: Հայրս հայ է եղել՝ Ռաֆայել Սաֆարյան անուն-ազգանունով»,-ասաց Գյումրու հյուրը:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոստացավ գտնել ադ տունը, բայց թե հետագա ինչ քայլեր կձեռնարկվեն, կհստակեցվի հետագայում: Յուսի Բիորնը Գյումրի էր եկել Նորվեգիայից ժամանած դիվանագիտական խմբի հետ, որը ղեկավարում էր Կրագերոյի քաղաքապետ Յոնե Բլիկրայը: Նրանք համագործակցության առաջարկով հանդես եկան: Առանձնացվեց 3 հիմնական ուղղություն՝ նորվեգական կենտրոնի ստեղծում, համագործակցություն մշակութային և շախմատի ոլորտներում:

Տպել
6521 դիտում

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան