Բժշկական կենտրոններում կգործեն ինտերակտիվ տերմինալներ՝ պացիենտի կարծիքը հարցնելու համար

Առողջապահության նախարարությունը նախաձեռնում է պացիենտի գոհունակության մշտադիտարկման գործիքի` ինտերակտիվ տերմինալների ներդրումը որոշ բուժհաստատություններում: Տերմինալների վրա տեղակայված հարցաշարի լրացումը թույլ կտա պացիենտին` ներկայացնել իր կարծիքն ու դիտողությունը տվյալ բուժհաստատությունում մատուցված ծառայությունների որակի առնչությամբ, ինչի հիման վրա եւ կկատարվեն փոփոխություններ:

Նորությունը երեկ հայտնել է առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ այս փուլում տերմինալներ տեղադրվել են առավել մեծ հոսք ունեցող եւ բազմապրոֆիլ երեք բժշկական կենտրոններում՝ «Իզմիրլյան», «Էրեբունի» եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»: Նախաձեռնությունը պիլոտային է ու հետագայում պետք է ներառի բուժհաստատությունների ավելի լայն ցանկ: ԲԿ-ներում տեղակայվող տերմինալները հատկացրել է մասնավոր ընկերություն: Վերջինիս հետ նախարարությունը որևէ հետագա պայմանագրային պարտավորություն չի ստանձնել: Դրանց հետագա շահագործման մասով արդեն բուժհաստատություններն այդ ընկերության հետ կշարունակեն իրենց պայմանագրային աշխատանքը:

Առողջապահության նախարարի խոսնակ Լիանա Եղիազարյանը, պատասխանելով մեր հարցին՝ բուժհաստատություններում տերմինալի առկայությունը կամավո՞ր է, թե՞ պարտադիր, նշեց. «Պարտադիր չէ, բայց նախարարությունը հորդորում է առաջնահերթորեն հաշվի առնել պացիենտի կարծիքը` որպես բուժօգնության որակի բարելավմանն ուղղված առանցքային քայլ»: Հավելելով՝ նա նաեւ նշեց. «Այս փուլում նախարարությունը պացիենտների կարծիքի մշտադիտարկման նախաձեռնողն է: Բուժօգնության որակի շարունակական բարելավումը պացիենտի գոհունակության գնահատման հիման վրա 2009-2010 թվականներից առողջության առաջնային պահպանման օղակում պարտադիր է, իսկ հիվանդանոցներում չկա: ԲԿ-ներն իրենք էլ են շահագրգիռ, որ այդ տերմինալներն ունենան»:

Տպել
585 դիտում

Ավետիսյանի որդուն պատկանող «Գոլդեն Փելես»-ը գրանցված է օֆշորային ընկերության վրա. Վանեցյանը չբացառեց, որ գործը կկարճվի

Առաքել Մովսիսյանի վերաբերյալ գործն ԱԱԾ-ն կարճել է. Արթուր Վանեցյան

«Կոնգրես» հյուրանոցի գործով Սեդրակ Քոչարյանը հարցաքննվել է. ԱԱԾ տնօրեն

Նարեկ Սարգսյանի բնակարանից հայտնաբերված նկարները պատկանում են Սարյանի վրձնին. ԱԱԾ տնօրենը հաստատեց

Ես հույս ունեմ, որ դեռեւս երկար տարիներ կպաշտոնավարեմ. Արթուր Վանեցյան

Գործադուլ եւ դասադուլ ՇՊՀ ավագ դպրոցում

Ընթացիկ եվ ոչ միայն. 2006թ. մտնում ենք առանց իմունիտետի

Պատասխան. այդ տիկին Քոչարյանը ես եմ

Չի տեսնում. ԼՂ հարցի կարգավորումը հեռու է

Կոմիտասի պողոտայի երթեւեկելի մասի վրա լուսացույցներ կդրվեն. ոստիկանություն

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնին կախարդական փայտիկ է պետք

Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ MMA-ում իր 2-րդ մենամարտում

Ոստիկանության 5 ծառայողի շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում (տեսանյութ)

Լարսի ճանապարհը բաց է. ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ՝ ՀՀ-ում

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. ինչ են քննարկել

Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

ԱԺ ընտրություններին 442 ենթադրյալ հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել. դատախազություն