«Մանոն» օպերայի հայաստանյան պրեմիերան բուռն ընդունվեց հանդիսատեսի կողմից

Հոկտեմբերի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերայի հայաստանյան պրեմիերան:

Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում «Մանոն»-ի Գալա ներկայացումը նախատեսված է հոկտեմբերի 10-ին։

«Մանոն»-ը սիրո ողբերգական պատմություն է: Օպերայի առաջնախաղը վառ եւ հետաքրքիր բեմական լուծումներով ներկայացվեց հայ եւ ֆրանսիացի հանդիսատեսին: Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր: Արձագանքը կարծես թե գերազանցեց սպասումները. «Մանոն»-ն ընդունվեց հոտնկայս ու չդադարող ծափերով: Մանոնի դերում Մերի Մովսիսյանն է, Շեվալիե Դե Գրիյեի` Լիպարիտ Ավետիսյանը:

Դեռեւս մարտ ամսին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ՀԺ-ի հետ հարցազրույցում հայտնել էր, որ «Մանոն»-ի բեմադրման հետ կապված թատրոնը բավականաչափ հագեցած գրաֆիկով է աշխատում: Գեղարվեստական ղեկավարը խոսել էր նաեւ գլխավոր դերակատարներից մեկի՝ Լիպարիտ Ավետիսյանի մասին:

«Այժմ մեզ մոտ Ժորժ Մասնեի «Մանոն» օպերային ներկայացման փորձերն են ընթանում: Ներկայացումը բերվել է Մոսկվայի Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնից: Այստեղ են ներկայացման բեմադրող-ռեժիսոր Անդրեյս ժագարսը իր ամբողջ թիմով՝ ոճաբաններ, ովքեր աշխատում են մեր երգչախմբի եւ մենակատարների զգեստների վրա, պարուսույց, ֆրանսերեն լեզվի ուսուցիչ եւ այլոք»,-ասել էր Օրբելյանը:

Ա․Ժագարսի այս բեմադրությունը, որն արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականին, առաջին անգամ ներկայացվել է 2016 թվականի հունվարի 29-ին, Մոսկվայի Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնում։ Այդ ժամանակ էլ ներկայացման գլխավոր դերակատարներից է եղել օպերայի եւ բալետի թատրոնի մեներգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը:

Կոնստանտին Օրբելյանի խոսքով՝ այս ներկայացումը հատուկ բերել է Լիպարիտ Ավետիսյանի պատվին, որը 2016 թվականի Դե Գրիյեի դերերգի մարմնավորման համար «Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում «Ոսկե դիմակ» մրցանակն է ստացել:Բեմադրությունը կյանքի կոչելու նպատակով Ռուսաստանից Հայաստան են բերվել ներկայացման բոլոր դեկորները։ Օրբելյանի հրավերով բեմադրության ռեժիսոր Անդրեյս Ժագարսը Երեւանում աշխատանքներն իրականացրել է իր ամբողջ ստեղծագործական անձնակազմով, որում ընդգրկված են աշխարհի տարբեր երկրներից հագուստի լավագույն դիզայներները, բեմական նկարիչներն ու լուսային ձեւավորողները։

«Մանոն»-ի բեմադրող դիրիժորն է ԱՄՆ-ից Քրիստոֆեր Օկասեկը։

Տպել
5256 դիտում

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ

Երեք տարի է՝ ԱԺ-ում են, երկուսուկես ձայնի հնարավորություն չունեն․ Քոչարյանը՝ իմպիչմենտի գնալու մասին

Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով

Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ

2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց

Միրզոյանի ու Բայրամովի բանակցություններից առաջ նրանց հետ հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետը

Վազգեն Գալստանյանը հոգևորականի համազգեստով շարունակում է քաղաքական գործընթացներ գեներացնել, անթույլատրելի է. Քոչարյան

Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը

Ալմաթիում մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը (լուսանկարներ)

Հուսով եմ՝ Ռոբի տերտերի հետ հայրենիք փրկող երիտասարդները վարժական հավաքներից չեն խուսափի. Մկրտչյան

Լո՞ւրջ եք ասում․ Ռուստամ Բաքոյանը՝ խմբակցությունում իր նկատմամբ ճնշումների մասին

Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Իսպանիայի միջև

Գյումրու կրթական և առողջապահական որևէ հաստատություն չի միացել Գալստանյանի գործադուլ-դասադուլի կոչերին

Ինչո՞ւ եք եկել պետական քննություն խանգարելու, դուռը բաց է, դուրս եկեք․ Գյուրջինյանը՝ Գեղամ Մանուկյանին

Գազի թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ անչափահասներ

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը

Վահե Ղազարյանի՝ արձակուրդ գնալու մասին լուրերը կեղծ են․ ՆԳՆ

Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և ձերբակալվել 2 անձի սպանության համար մեղադրվող ՌԴ քաղաքացին

«Անեծքի ու նզովքի վրա մասնագիտացած տիկինը, ցավոք, մենակ չէ խոստանալ, չգնալու հարցում. Գալստյանը չի գնացել Հ1

Հրապարակվել է մեթոդական ուղեցույց հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ

Պոլիտեխնիկական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, ուսանողները չեն միացել ակցիային

Երևանում և մարզերում սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ. կցրտի ևս 4-6 աստիճանով

Կոչ ենք անում հայրենիքը փրկելու և հայրենիքին ծառայելու վեհ գործի ձեր բաժնին տեր լինել բուհի լսարաններում. Հայբուսակ

Բագրատ Գալստանյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է

Բլոգեր Միկա Բադալյանը բերման է ենթարկվել

ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է

Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Բագրատ Գալստանյանի հայտարարությունը չի համապատասխանում ԻՔՄ-ի և «Ռիա Նովոստի»-ի հրապարակած տվյալների հետ

Մեղրիի մաքսակետում զննման է ենթարկվել իրանցի վարորդի բեռնատարի խցիկը. հայտնաբերվել է հերոին (տեսանյութ)

Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր

Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային

ԵՊՀ դասախոսներից մեկը լսարանից դուրս է հանում դասադուլի կոչ անող ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)