Հուշագրի ստորագրել-չստորագրելուց անկախ՝ ընտրությունների անցկացման մեր սցենարն ուժի մեջ է. վարչապետ

Մյուս խմբակցությունների հետ վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին հուշագրի ստորագրել-չստորագրելուց անկախ ընտրությունների անցկացման մեր սցենարն ուժի մեջ է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անկախ նրանից՝ խմբակցությունները հուշագիրը կստորագրեն, թե՝ ոչ, մենք մեր սցենարը հրապարակել ենք, եւ քանի դեռ այն չեղյալ համարված չէ, ուրեմն՝ ուժի մեջ է: Երեկ ես իրենց տեղեկացրել եմ Հայաստանում հաստատված նոր քաղաքական իրավիճակի մասին եւ ասել, թե ինչ ենք պատրաստվում անել: Նրանք էլ ասել են, որ այս իրավիճակում չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել: Եվ ասել են շատ հստակ: Եվ եթե ուզում են թեկնածու առաջադրել, թող առաջադրեն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաեւ ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանի ակնարկին, թե հնարավոր է վարչապետի թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցում այնքան էլ ճիշտ չեն հասկացել իրար. «Հարց է առաջանում՝ եթե մենք խոսում ենք եւ իրար այնքան էլ ճիշտ չենք հասկանում, էլ ի՞նչ իմաստ ունի խոսակցությունը: Քանի դեռ չկան հստակ ազդակներ, որ մենք իրար ճիշտ ենք հասկանում, մեր գործընկերներն իրավիճակը ճիշտ են հասկանում, ես կարծում եմ, որ այդ խոսակցության ռացիոնալության վերաբերյալ հարցեր կարող են առաջանալ»,- նշեց վարչապետը:

Նա նշեց, որ իրենց պլանով գնալու են առաջ, եւ կարծում է՝ ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը համաժողովրդական է: Վարչապետը նշեց նաեւ, որ դժվարությամբ է պատկերացնում այն մարդկանց, ովքեր պատրաստվում են դիմադրել դրան:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն ասում է՝ իրենց օրակարգում չկա վարչապետ չառաջադրելու հարց, վարչապետն ասաց՝ չկա, չեն մասնակցի:

«Դեկտեմբերին լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ես ասել եմ՝ կա երկու տարբերակ: Այդ ընտրություններին խորհրդարանական խմբակցությունները գնում են համագործակցության կամ ոչ համագործակցության մթնոլորտում: Համագործակցության մթնոլորտն այն է, որ մենք փորձում ենք բարելավել ընտրական օրենսգիրքը: Մենք ասում եք, որ պատրաստ ենք, այդ թվում միջազգային կազմակերպություններն ասել են, որ փոփոխություններ առաջադրեն ընտրական օրենսգրքում, մենք որեւէ խնդիր չունենք ընտրական օրենսգրքի հետ, որ այն համապատասխանի միջազգային չափանիշներին»,- ասաց Փաշինյանը:

Տպել
3402 դիտում

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար