Երեւանի N155 դպրոցի բոլոր 45 դասասենյակները հսկվում են տեսախցիկներով

Երեւանի համար 155 դպրոցի բոլոր դասասենյակներում տեսախցիկներ են տեղադրված: Տեսախցիկներ կան նաեւ միջանցքներում ու դպրոցի մուտքի մոտ: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դասասենյակների քանակը մոտավորապես 45-ն է: Նշեց, որ անցյալ տարի, երբ արդարադատության նախարարության ներկայացուցիչները խնդրի առնչությամբ այցելել էին դպրոց, նախկին տնօրենը պարզաբանել է, որ տեսախցիկները տեղադրվել են ծնողների գրավոր համաձայնությամբ: Ծնողներն, ըստ նրա, համաձայն են, որովհետեւ հաճախ իրեր են կորչում, մի անգամ էլ ոսկե շղթա էր անհետացել, եւ այն գտնվել է տեսախցիկների շնորհիվ:

Տեսախցիկները նաեւ կանխարգելիչ նպատակ են հետապնդում, որպեսզի աշակերտները չվնասեն դպրոցի գույքը, որոնց թվում թանկարժեք էլեկտրոնային գրադարաններ կան: «Ուսուցիչները չեն կաշկանդվում, որովհետեւ գիտեն՝ տեսախցիկները տեղադրված են ոչ իրենց վերահսկելու համար, աշակերտներն էլ գիտեն, որ եթե վնասեն, կոտրեն գույքը, պատասխանատու են դրա համար»,- պարզաբանեց տնօրենի պաշտոնակատարը:

Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, սակայն, ճիշտ չի համարում դասասենյակներում տեսախցիկների առկայությունը: «Ես այսօր եմ իմացել դրանց մասին: Քանի որ դպրոցը դեռ տնօրեն չունի, պաշտոնակատարի հետ քննարկել եմ այդ հարցը, կարծում եմ, երբ որ ընտրվի նոր տնօրեն, այդ հարցը եւս կքննարկենք»,- ասաց նա:

Հարցին, թե կպահանջեք հեռացնե՞լ տեսախցիկները, նա պատասխանեց. «Ես ասեմ իմ կարծիքը, որպես կրթության մասնագետի. ես գտնում եմ, որ տեսաձայնագրող սարքեր միջանցքներում, այն վայրերում, որտեղ երեխաների անվտանգության խնդիր կա, պետք են, բայց կոնկրետ դասասենյակում ոչ, որովհետեւ դասի տերը ուսուցիչն է ու դա վերահսկելու տարբեր մեթոդներ կան, տնօրենին, փոխտնօրենին տրված է դասալսում իրականացնելու հնարավորություն: Ի վերջո, մենք այսօր նպատակ չունենք որեւէ ուսուցչի հսկելու: Ավելին ասեմ, ես նաեւ որպես ուսուցիչ մնում եմ այն կարծիքին, որ ցանկացած վերահսկված դաս չի կարող դաս լինել: Նույնիսկ լինեմ աշխարհի ամենալավ մասնագետը, բայց եթե զգում եմ, որ ինչ-որ մեկը ինձ հետեւում է, ամեն դեպքում այդ դասը դասի նման չէ»:

Հավելենք, որ ինչպես ավելի ուշ պարզեցինք, տեսախցիկներ տեղադրված էին դպրոցի ոչ բոլոր միջանցքներում:

Տպել
3578 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ