Իսկական հեղափոխությունը դեռ չի եղել, այն անհապաղ պետք է կատարվի. Ռուբեն Գրիգորյան

Մոսկվայի հայկական եւ ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր, գործարար Ռուբեն Գրիգորյանն իր դիրքորոշումն է արտահայտել Հայաստանում ստեղծված իրադրության վերաբերյալ.

«Երբ գրում էի այս տողերը, ժողովուրդը դեռ դուրս չէր եկել փողոցներն ու հրապարակները։ Երբ գրում եմ այս տողերը հիմա, համոզված եմ, որ ինձ չի՛ լսի կամ չի՛ կարդա Փաշինյանը, որովհետեւ շատ հեշտությամբ մենք դարձանք սեւեր։ Եվ սեւերը մենք դարձանք։

Մենք, որ ամեն ինչով պաշտպանեցինք Փաշինյանին։ Եվ ավելին, որոշ ակնհայտ սեւեր սպիտակեցին։

Չեմ կարող չխոսել, որովհետեւ միշտ խոսել եմ եւ կարեւոր չէ՝ թե ով է եւ ում մասին։ Եվ եթե որեւէ մեկը խոսի իմ դեմ՝ ասելով ինչ ասես, բայց ոչ այն, ինչի մասին ես գրում եմ, ապա նրանց հենց սկզբում ասում եմ՝ ձեր արածը ձեր սիրուց է այս մարդու նկատմամբ եւ ուրիշ մի այլ տրամաբանություն չունի։ Հիշեցնեմ ձեզ, որ կուռքեր պատմության մեջ շատ են եղել եւ դրանից ոչ մեկը դեռ չի՛ երջանկացել։

Խաբեությունը եւ սուտը երբեք չե՛ն լինի երջանիկ ապագային հասնելու աղբյուր։ Չհավատա՛ք երբեք, որ հանուն ապագա բարի գործերի թեկուզեւ ժամանակավոր կարելի է դավաճանել սկզբունքներն ու իդեալները։

Ես այդպես չե՛մ անում երբեք եւ դրա համար ասում եմ՝ վերջ դրեք այս իրադրությունն անվանել հեղափոխություն, հեղափոխությունը համակարգ ստեղծելն է։ Եվ նոր համակարգում պետք է ստեղծված լինեն բոլոր ինստիտուտները /առաջին հերթին՝ հասարակական, ժողովրդական/, որոնք չեն թողնի էլ երբեք վերադարձը կամ կրկնությունը նրա, ինչ ստացվեց շուրջ 30 տարի։

Թե՞ ամեն հերթապահ ժամանակ տասնյակհազարավոր մարդիկ, թողնելով իրենց գործերը, պիտի վազեն հրապարակ։ Ժողովրդական, հասարակական կառույցների ստեղծումն ու նրանց օրենքի ուժ տալն է իսկական հեղափոխության արդյունքը։ Եվ իհարկե դատական համակարգը դարձնել իսկապես անկախ, որովհետեւ առանց այդ պայմանի հնարավոր չի՛ լինի պաշտպանել ամեն մեկիս օրինական իրավունքները։ Իսկ հիմա մենք ունենք իշխանափոխություն եւ անվերապահորեն այն կոչում ենք հեղափոխություն։

Մենք ունենք կորցրած ժամանակ եւ շարունակում ենք այն կորցնել։ Մենք չունենք թափանցիկություն, մենք չենք հասկանում՝ ինչ պետք է լինի վաղը, մեզ ասում են՝ արե՛ք ներդրումներ, որովհետեւ իրադրություն է փոխվել, եւ մենք դրանից հասկանում ենք, որ չկա առողջ մտածելակերպ, քանզի այս իրադրությունը չի՛ կարող կոչվել հեղափոխություն։

Ավելին՝ իսկական հեղափոխությունը ամեն օր վտանգվում է, քանի չի մաքրվել Ազգային ժողովը։

Պատերազմող ժողովրդի համար ամեն ժամ կյանքի խնդիր է։ Եվ էլի մի սխալ, իմ կարծիքով շատ մեծ։ Չի՛ կարելի բաժանել հասարակությանը սեւի եւ սպիտակի այն պարզ սկզբունքով, որ եթե մեզանից մեկն եք, մեր թմի մեջ եք, ուրեմն սպիտակ եք։

Իսկ այն հազարավոր հայերը, որ կանգնեցին ձեր կողքի՞ն։ Ինչո՞ւ եք կարծում, որ նրանք այդքան շուտ սեւացան։ Եթե այդ բոլոր մարդիկ սեւեր լինեին, ինչպե՞ս հնարավոր կլիներ այս բոլորը։

Բայց հիմա նրանք բոլորը չեն կարողանում մասնակցել հասարակական զարգացման ընթացքին։ Հազարավոր հայեր հնարավորություն չունեն այլ ձեւով արտահայտելու իրենց կարծիքը, բացի ընտրություններին մասնակցելուց եւ փողոց դուրս գալուց։

Ժողովուրդը մի լուռ գործիք չէ փողոցներն ու հրապարակները փակելու համար։ Ժողովուրդը պետք է կառավարվի եւ ինքնակառավարվի։ Միայն այդ դեպքում հաջողությունը երաշխավորված կլինի։ Իսկ հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ չկա այլընտրանք, չի ընդունվում այլ միտք, եթե այն գալիս է այլ մարդկանցից։ Հիմա հազարավոր մարդիկ «համախոհներ» են, բայց անտեսվում է նրանց կարծիքը, եւ այդ պատճառով վերջին հաշվով դուրս է եկել, որ ճիշտ եւ գիտակից կադրերի սղություն կա։ Եվ ավելին՝ շատ տեղերում մնացել են հները, ինչը, մեղմ ասած, զարմացնում է բոլորիս։

Այս իրադրությունը զարմացնում է բոլորիս եւ կարող է բերել պայթյունի՝ անկանխատեսելի հետեւանքներով։ Կորցրած օրեր, կորցրած ժամանակ... Մի՞թե հասկանալի չէ, որ դրա արդյունքում չի լինի ոչ մի լավ բան։ Ավելին՝ կլինի հուսախաբ ժողովուրդ, կոտրված ցանկություններ եւ երազանքներ։

Չի՛ կարելի հեղափոխություն անել երկար ժամանակ. այն կա՛մ կա, կա՛մ չկա։ Եվ հիմա ես տեսնում եմ մի ուրիշ իրավիճակ։ Իրավիճակ, որտեղ նույն ձայները այսպես ասած հեղափոխությունից 6 ամիս անց դժգոհ են։ Ուրեմն իսկական հեղափոխությունը դեռ չի եղել։ Այն անհապաղ պետք է կատարվի հիմա։ Չի՛ կարելի անվերջ խաղալ ժողովրդի կրքերի հետ»:

Տպել
2582 դիտում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը