Երևան
21 °C
«Անկախ դիտորդ» դաշինքը սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների դիտորդական առաքելության շրջանակում իրականացրել է քարոզարշավի լուսաբանման մոնիթորինգ վերգետնյա հեռուստաալիքներում և առցանց հարթակում: Այս մասին ասված է «Անկախ դիտորդ» դաշինքի զեկույցում․ «Հետազոտության ընթացքում սեպտեմբերի 10-23-ն ընկած ժամանակահատվածում մոնիթորինգ է իրականացվել հայկական 5 հեռուստաալիքներում՝ Հանրային («Առաջին ալիք») «Արարատ», «Արմենիա TV», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», և 5 առցանց լրատվամիջոցներում՝ «Առավոտ», tert.am, news.am, 1in.am, «Հայկական ժամանակ»:
Հեռուստաալիքների դեպքում մոնիթորինգն իրականացվել է ժամը 18:00-24:00 ընկած ժամանակահատվածում (փրայմ-թայմ), իսկ առցանց մամուլում վերլուծության է ենթարկվել ամբողջ օրվա տեքստային կոնտենտը: Առանձին ուսումնասիրության են ենթարկվել նաև լռության օրը և բուն քվեարկության օրը (սեպտեմբերի 22-23):
Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ Հանրային հեռուստաալիքը սահմանված կարգով և հավասար պայմաններով անվճար եթերաժամանակ է տրամադրել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, որից առավելագույն կերպով օգտվել են «Իմ քայլը» և «Լույս» դաշինքները, ամենաքիչը՝ Ռեֆորմիստների կուսակցությունը:
Մնացած հեռուստաալիքները սահմանել են վճարովի եթերաժամանակի գնացուցակը, ընդ որում՝ այդ եթերաժամանակից առավել շատ օգտվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակացությունը: Վճարովի եթերաժամանակի վրա ընդհանրապես գումար չեն ծախսել «Հայք. Հայկազուններ», «Ժողովրդական ուղի» կուսակցությունները, «Երևանցիներ» և «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքները:
Հեռուստաալիքներն իրենց փրայմ-թայմի եթերում ցուցադրել են նաև ընտրողների իրազեկվածության բարձրացմանն ուղղված տեսանյութեր, որոնցում ներկայացվել է քվեարկությանը մասնակցելու կարգը, ընտրողների իրավունքներն ու պարտականությունները: Ընդ որում՝ այս տեսանյութերին առավել շատ եթերաժամանակ տրամադրել է «Առաջին ալիքը», ավելի քիչ՝ «Արմենիա» հեռուստաալիքը:
Ընդհանուր առմամբ, մոնիթորինգի ենթարկված 5 հեռուստաալիքներում բուն քարոզարշավի շրջանակում (բացառելով ինստիտուցիոնալ գործառույթների լուսաբանումը) ամենաշատ հիշատակված ուժերն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), «Իմ քայլը» դաշինքը և Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), իսկ ամենաքիչը լուսաբանվել է «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքը (ԵՀԿԴ): Ընդ որում՝ բոլոր քաղաքական ուժերից դրական տոնայնութամբ ամենաշատը լուսաբանվել է ԲՀԿ-ն, բացասական տոնայնությամբ՝ «Իմ քայլը»:
Ինչ վերաբերում է քաղաքապետի թեկնածուներին, ապա նշված հեռուստաալիքներն ընդհանուր առմամբ առավել շատ երթերաժամանակ տրամադրել են ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանին (առավելապես դրական տոնայնությամբ), ամենաքիչը՝ ԵՀԿԴ թեկնածու Անահիտ Թարխանյանին: Ուշագրավ է, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը այս աղյուսակում վերջից երրորդ տեղում է, ընդ որում, նա լուսաբանվել է գերազանցապես բացասական տոնայնությամբ:
Ի տարբերություն հեռուստաալիքների՝ մոնիթորինգի ենթարկված 5 առցանց լրատվամիջոցներում բուն քարոզարշավի շրջանակում ամենաշատ լուսաբանված ուժը «Իմ քայլը» դաշինքն է, որին բաժին է ընկնում ընդհանուրի 35%-ը, նրան հաջորդում են ԲՀԿ-ն (20%) և «Լույս» դաշինքը (19%): Ընդ որում, «Իմ քայլի» հիշատակումներն առավելապես չեզոք են, ԲՀԿ-ն հիշատակվել է հավասարապես դրական և չեզոք տոնայնությամբ և միայն 8%-ով՝ բացասական, իսկ «Լույս» դաշինքը՝ առավելապես դրական և միայն 2%-ով՝ բացասական:
Ընդհանուր առմամբ, բոլոր քաղաքական ուժերից ամենաշատը և՛ դրական, և՛ բացասական տոնյանությամբ հիշտակվել է «Իմ քայլը» դաշինքը:
Ինչ վերաբերում է քաղաքապետի թեկնածուներին, առցանց լրատվամիջոցներում բուն քարոզարշավի շրջանակում ամենաշատը հիշատակվել են Հայկ Մարությանը և Նաիրա Զոհրաբյանը (հավասարապես յուրաքանչյուրը 22%), նրանց հաջորդում է Արտակ Զեյնալյանը, հետո՝ Զարուհի Փոստանջյանը: Ընդ որում՝ Հայկ Մարությանը հիշատակվել է առավելապես չեզոք, մյուս երկուսը՝ առավելապես դրական տոնայնությամբ: Ամենաքիչ լուսաբանված քաղաքապետի թեկնածուն «Հայք. Հայկազուններ» կուսակցության առաջին համար Գևորգ Հովսեփյանն է:
Ուշագրավ է, որ բուն քարոզարշավի շրջանակում առցանց լրատվամիջոցներում «Իմ քայլը» դաշինքից առավել շատ լուսաբանվել է ոչ թե դրա առաջին համար Հայկ Մարությանը, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Մինչդեռ հեռուստաալիքների եթերում Հայկ Մարությանին ավելի շատ եթերաժամանակ է հատկացվել բուն քարոզարշավի ընթացքում, քան Նիկոլ Փաշինյանին:
Հաշվի առնելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունը, մոնիթորինգի ընթացքում դիտարկվել է նաև նրան տրամադրված եթերաժամանակը և ծավալը: Ըստ այդմ, հեռուստաալիքներում նա առավելապես լուսաբանվել է չեզոք տոնայնությամբ, իսկ դրական տոնայնությամբ Ռոբերտ Քոչարյանի անունն առավելապես հնչել է «Արարատ» հեռուստաալիքի, իսկ բացասական տոնայնությամբ՝ «Առաջին ալիքի» եթերում:
Ի տարբերություն հեռուստաալիքների, առցանց լրատվամիջոցներում Ռոբերտ Քոչարյանին հատկացված ծավալի գրեթե կեսը՝ 48%-ը, եղել է բացասական տոնայնությամբ: Մասնավորապես, 1in.am-ը, «Հայկական ժամանակը» և «Առավոտը» նախկին նախագահին հիշատակել են գերազանցապես բացասական տոնայնությամբ, tert.am-ը՝ առավելապես դրական, իսկ news.am-ը՝ առավելապես չեզոք:
Ինչ վերաբերում է նախկին իշխող ուժին՝ «Հանրապետական» կուսակցությանը, ապա պետք է նկատել, որ հեռուստաալիքներն այս կուսակցությանը բոլոր քաղաքական ուժերից ամենաքիչ եթերաժամանակն են տրամադրել (առավելապես չեզոք), իսկ առցանց լրատվամիջոցներում այն երկրորդ ամենաշատ լուսաբանված քաղաքական ուժն է, և դարձյալ հիշատակվել է գերազանցապես չեզոք տոնայնությամբ:
Facebook սոցիալական ցանցում իրականացված մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ, թեև քարոզարշավին մասնակցող ուժերի պաշտոնական էջերը մնացել են էթիկայի սահմաններում և որպես կանոն զբաղվել են սեփական քարոզարշավով, սև քարոզարշավով զբաղվել են անհատ օգտատերերը, առավել հաճախ՝ կեղծ օգտահաշիվներով: Հենց այդ օգտահաշիվներով էլ իրականացվել է բուն քարոզչությունը, որն ավելի շուտ կրել է հակաքարոզչության բնույթ»:
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ