Սա համամարդկային կորուստ է. վարչապետ Փաշինյանը ցավակցել է Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

01/10/2018 schedule17:26

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ազնավուրը կյանքից հեռացել է այսօր՝ հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում: Փաշինյանը ֆեյսբուքի պաշտոնական իր էջում ուղիղ եթերով նշել է, որ սա մեծ կորուստ է ոչ միայն Հայաստանի ու Ֆրանսիայի, այլեւ ողջ աշխարհի համար:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ահավոր բոթ լսեցինք այսօր. մահացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Շառլ Ազնավուրը: Դժվար է հավատալ, որ մարդը, որը դարաշրջան է կերտել, պատմություն է կերտել, սեր է կերտել եւ անմնացորդ ծառայել է սեփական ժողովրդին՝ սեփական ժողովուրդներին, որովհետեւ Շառլ Ազնավուրն ասում էր. «Ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ եւ 100 տոկոսով հայ», մարդ, որը 80 տարի իր բեմական գործունեությամբ հիացնում է եւ ջերմացնում է, ջերմացրել է միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր, հարյուր միլիոնավոր մարդկանց, այսօր այլեւս մեզ հետ չէ:

Սա իսկապես ցավալի, սգալի օր է մեր ժողովրդի պատմության, մեր երկրի պատմության համար. մահացել է Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը, եւ ես ուզում եմ պարզապես իմ վշտակցությունը Հայաստանի Հանրապետության անունից, հայ ժողովրդի անունից հայտնել մեզ բոլորիս, ցավակցել հայ ժողովրդին, ցավակցել Ֆրանսիայի ժողովրդին, ցավակցել Շառլ Ազնավուրի՝ ամբողջ աշխարհում ապրող երկրպագուներին, նրա արվեստի սիրողներին:

Սա իսկապես մեծ կորուստ է Հայաստանի համար, հայ ժողովրդի համար, սա մեծ կորուստ է Ֆրանսիայի համար, Ֆրանսիայի ժողովրդի համար, եւ սա համամարդկային կորուստ է, որովհետեւ Շառլ Ազնավուրը մի մարդ է, որը ստեղծել է ոչ միայն ազգային, այլեւ վերազգային, համամարդկային արժեքներ: Եվ այդ համամարդկային արժեքները դեռ երկար դարեր կուղեկցեն մարդկությանը, կուղեկցեն դեպի սեր, դեպի համերաշխություն եւ կբարձրացնեն մարդկությունը, կջերմացնեն նրանց հոգիները»,- ասաց Փաշինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4057 դիտում

«Վարդաշեն» ենթակայանի հրդեհի ներքին հետաքննության արդյունքներն ամփոփվել են․ Պետրոսյանը շրջայց է ունեցել

Սրանք բոլորը պետք է բանտում լինեն հակապետական քարոզչության համար. ուզում են ՀՀ-ն խլել հայ ժողովրդից

Հայկական բացառիկ գորգեր՝ Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում․ վարչապետի այցը՝ լուսանկարներով

Ոստիկանության չորս ծառայող ազատվել է աշխատանքից․ տեսանյութ

Շրջայց Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Հայանտառ»-ում բավականին ցածր են վարձատրվում, հատուկ քննարկման կարիք կա՝ աշխատավարձը բարձրացնենք․ Դանիելյան

Ընտրությունների վստահելի կազմակերպումը մնում է Կառավարության հիմնարար քաղաքական հանձնառությունը․ Հարությունյան

Փոխվարչապետն ընդունել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության պատվիրակությանը

Ավարտվել է Արարատ Միրզոյանի այցը Ժնև․ ԱԳ նախարարը մեկնել է Վարշավա․ տեսանյութ

Վարչապետը նոր նշանակումներ է արել

Թրամփն իր ամենամյա ուղերձում խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության և ԱՄՆ միջնորդական ջանքերի մասին

Ընդդիմությունը ակնհայտ քաղաքական ցայտնոտի մեջ է․ պետությունը գործում է, քաղաքացին՝ զգում փոփոխությունը․ Քլոյան

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Երևանում գործող ՀԷՑ-ի սպասարկման 4 սրահի փոխարեն շուտով կգործարկվի 7 հիմնանորոգված, կահավորված կենտրոն

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ

Ղազախստանում Սու-30СМ է կործանվել

Հանդիպել են Սուրեն Պապիկյանը և ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը․ ինչ հարցեր են քննարկվել

Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան․ օրակարգը հայտնի է

Ucom-ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով

Հովհաննես Թամամյանի հանձնարարությամբ բռնություն է գործադրվել 2008թ․ մարտի 1-ի հանրահավաքի մասնակցի նկատմամբ

Մեկնարկում է պաշտոնական այցս Լեհաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Շուրջ 600 հազար մեր հայրենակիցների կենսաթոշակը կբարձրանա. սա արվում է տնտեսական աճի արդյունքում. Պապոյան

Հետվճարի մեխանիզմը կշարունակի գործել, կավելանան նաև հաշմանդամության նպաստները. Բաթոյանը թվեր է ներկայացրել

Քաղաքացու խուզարկությամբ հայտնաբերվել է հերոինով լցված 14 փաթեթ. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր

Հերթական անգամ ծիծաղի առարկա չդառնալու համար կարող էին ընդամենը հարցնել արհեստական բանականությանը. Վարդանյան

Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է մոտ 225,5 մլն դրամ. Երևանի դատախազության 2025-ի աշխատանքի ամփոփումը

Ցածր տոկոսադրույքով օնլայն վարկ մի քանի րոպեում

«Վեոլիա ջրի» պարզաբանումը ջրամատակարարման գրաֆիկի փոփոխությունների վերաբերյալ

Հունվարին որքան է կազմել ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը. թվեր

Մենք աջակցում ենք ոչ թե նախագահին, այլ ուկրաինացի ժողովրդին. Զելենսկին անշնորհակալ մարդ է. Պապուաշվիլի

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվել է «ASQ Customer Experience Awards»-ի մրցանակակիր 2 անվանակարգում

Փետրվարի 26-28-ը հանրապետության առանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ

Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ և զոհ

Միայն 2026-ին Կառավարությունն ուղիղ կամ անուղղակի 30800 դրամով ավելացրել է ավագ սերնդի սոցերաշխիքի ծավալը

Սպասում եմ գուշակ Մանուշակի գրառմանը՝ այն պնդումով, որ իրականում ինքն է ստիպել թոշակ բարձրացնել. Ալեքսանյան

Մի հատ հավաքվեք, որոշեք՝ որ մեկդ է ստիպել, որ թոշակները բարձրացնենք, էդ տարբերակն առաջ տանենք. Հարությունյան

Կադրային փոփոխություններ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում

Մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը կլինի 17-ժամյա ռեժիմով

«Դուք սպանել եք ամերիկացիների», «դուք պետք է ամաչեք». կոնգրեսականը բղավել է Թրամփի ելույթի ժամանակ. տեսանյութ