Միայն արդյունավետ փոխգործակցությունը կարող է ապահովել պատժի անխուսափելիությունը․ ԱՄՆ դեսպանը ՔԿ-ում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Մայքլ Շուլմանը, ծրագրի ազգային համակարգող Մարիցա Հովհաննիսյանը, ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը, ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, ՔԿԴ իրավական ապահովման եւ վիճակագրական վարչության պետ Դավիթ Թումասյանը։

ՔԿ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան հետ ձեւավորված համագործակցությունը, որի շնորհիվ կյանքի են կոչվել Քննչական կոմիտեի կարողությունների զարգացմանն ուղղված մի շարք հավակնոտ ծրագրեր՝ նպաստելով մինչդատական վարույթի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը։

«Քննչական կոմիտեն ձեւավորման առաջին իսկ օրերից մշտապես զգացել է ԱՄՆ դեսպանատան գործընկերային վերաբերմունքն ու աջակցությունը՝ անկախ քննչական մարմնի կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման արդյունավետությանը նպաստող նոր կառուցակարգերի ներդրման գործում։ Այդ համագործակցության շնորհիվ կյանքի են կոչվել մի շարք հավակնոտ նախաձեռնություններ՝ քննչական աշխատանքում օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների նոր հնարավորությունները, որոնք էապես նպաստում են քննության արդյունավետությանը, որակի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը»,- նշել է Հ.Գրիգորյանը։

Կողմերն անդրադարձել են քրեական գործերի նյութերի թվայնացման, տարբեր տեղեկատվական շտեմարաններին հասանելիությունն ապահովելուն ուղղված համատեղ իրականացվող ծրագրերին, մտքեր փոխանակել՝ համագործակցությունը զարգացնելուն միտված նոր ուղղությունների վերաբերյալ:

Դեսպանը եւս շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար եւ ներկայացրել ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության ծրագրի նորանշանակ ղեկավար Մայքլ Շուլմանին։

«Հպարտ եմ տարիների ընթացքում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակի  կողմից ՀՀ քննչական կոմիտեին ցուցաբերած աջակցության համար, ինչի շնորհիվ արդիականացվել է Էլեկտրոնային նախաքննության համակարգը եւ իրականացվել են ուսուցումներ անչափահասների արդարադատության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերի շուրջ»,- ասել է Ռիչարդ Միլսը:

Զրուցակիցները փաստել են հատկապես անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում ինչպես ներպետական, այնպես էլ՝ տարբեր երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության կարեւորությունը եւ արձանագրել, որ միայն արդյունավետ փոխգործակցությունը կարող է ապահովել պատժի անխուսափելիությունը՝ անկախ պետական սահմաններից, եւ համոզմունք հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական։

ՔԿ նախագահը հաջողություն է մաղթել դեսպան Միլսին՝ իր հետագա դիվանագիտական առաքելության մեջ։

Տպել
1936 դիտում

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը