«Հայկական Վերածնունդ»-ը շնորհավորում է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությանը

01/10/2018 schedule13:08

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը շնորհավորում է ««Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությանը հիմնադիր համագումարի կապակցությամբ: Նախկին ռեժիմների կողմից տարիների ընթացքում քաղաքական դաշտի ամայացումից հետո թավշյա հեղափոխությունը ստեղծել է նոր իրողություն եւ նոր Հայաստան, որտեղ քաղաքական խոսքը եւ միտքը կարող են ազատ արտահայտվել:

Ինչպես հայտնում են «Հայկական Վերածնունդ»-ի մամուլի ծառայությունից, նախկին իշխանությունների օրոք արմատական մոտեցումներ ունեցող անհատները եւ քաղաքական գործիչները, ռեժիմին մարտահրավեր նետող ուժերը գտնվում էին բանտում որպես քաղբանտարկյալներ: Իսկ այսօր՝ նոր Հայաստանի քաղաքական իրողությունում նրանք ոչ միայն գտնվում են ազատության մեջ, այլ նաեւ ստեղծում են նոր կուսակցություն եւ զբաղեցնում կարեւոր տեղ Հայաստանի ներքաղաքական ներկապանակում:

««Սասնա Ծռեր»-ի մեկնարկը, որպես հասարակական լայն աջակցություն վայելող քաղաքական միավոր, մեծապես նպաստում է Հայաստանի ներքին քաղաքական դաշտի առողջացմանը եւ դրա կայացմանը որպես իրական, հասարակության տրամադրությունները արտացոլող համակարգ: Շատ կարեւոր ենք համարում, որ «Սասնա Ծռեր»-ի հիմնադիր անդամները իրենց անմնացորդ աջակցությունն են հայտնում ազգընտիր վարչապետ Փաշինյանին, լիարժեքորեն սատարում հեղափոխությանը եւ պատրաստակամություն հայտնում աջակցել հեղափոխությունը հասցնելու իր հաղթական ավարտին եւ ժողովրդի իշխանությունը հաստատելու իշխանության բոլոր ճյուղերում:

Հայկական Վերածնունդը՝ ինչպես նախկինում Հիմնադիր Խորհրդարանի եւ «Սասնա Ծռեր» խմբավորման աջակիցներ, շարունակում է իր աջակցությունը հայտնել այդ ուժերի կողմից ստեղծված եւ նրանց գաղափարախոսությունը կրող «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությանը: Հավատացած ենք, որ կուսակցությունը լուրջ ներդրում կունենա նոր Հայաստանի կայացման եւ նրա թռիչքային զարգացման հարցում: Վստահ ենք նաեւ, որ «Սասնա Ծռեր» կուսակցությունը ջանքեր չի խնայի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ապահովելու եւ տարածաշրջանում նրա վճռորոշ դեր ստանձնելու, հայ ժողովրդի ազգային իղձերը իրականացնելու գործում:

Մեր բոլոր մասնաճյուղերի կողմից ողջունում ենք նորաստեղծ կուսակցությանը եւ մաղթում բեղմնավոր կուսակցական աշխատանք եւ հաղթական երթ դեպի մեր ազգային իղձերի իրականացում:

Տպել
1520 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ