Առաջնային շուկայից ձեռքբերված բնակարանների համար կգործեն անտոկոս վարկեր. վարչապետ (տեսանյութ)

Երիտասարդ ընտանիքները մարզերում հիփոթեքով բնակարաններ ձեռք կբերեն առավելագույնը 5,5 տոկոսով, իսկ Երեւանում՝ 7,5 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ սա կառավարության կարեւոր որոշումներից է, քանի որ տոկոսների զգալի նվազում է տեղի ունեցել: Վարչապետը միաժամանակ տեղեկացրեց, որ կենտրոնական բանկի նախագահը իր հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է, որ որոշ բանկեր ավելի ցածր տոկոսներով կտան վարկերը:

«Երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար նոր որոշումներ են ընդունվել: Նախկինում, եթե երիտասարդ ընտանիք էր համարվում այն ընտանիքը, որտեղ ամուսինների գումարային տարիքը համարվում էր 65-ը, ապա այն ավելացվել է 5 տարով եւ դարձել է 70»,- ասաց նա:

Եթե նախկինում պահանջվում էր 30 տոկոս կանխավճար, ապա հիմա հնարավորություն կա 10 տոկոս վճարելու, եթե գրավ է դրվում ինչ-որ բնակարան: «Կարեւոր առանձնահատկություն է, որ հնարավոր կլինի գնել երկրորդային շուկայից 25 մլն դրամ արժեցող բնակարան կամ նորակառույցներից՝ 30 մլն դրամի սահմաններում: Նորակառույցների համար վարկի մարման ժամկետը 30 տարի է, որն աննախադեպ է ժամկետի առումով, իսկ երկրորդային շուկայից ձեռքբերվածների համար կգործի 25 տարի վճարման ժամկետը»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նորակառույց բնակարաններ ձեռքբերած քաղաքացիները հետ են ստանում իրենց վճարած եկամտահարկը: «Սա նշանակում է, որ առաջնային շուկայից ձեռքբերված բնակարանների համար կգործեն անտոկոս վարկեր: Այսինքն՝ 30 տարով անտոկոս վարկ: Սա շատ լավ հնարավորություն է եւ այն մարդիկ, ովքեր միջինից բարձր աշխատավարձ ունեն, սրանից կօգտվեն: Ես հասկանում եմ, որ ոմանք աշխատանք չունեն, բայց ես ասել եմ, որ աշխատանքը խրախուսվելու է: Մարդիկ բնակարանների խնդիրներ ունեն եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ լինեն մատչելի վարկեր, որպեսզի նրանք բնակարաններ գնեն: Խոսքը չի վերաբերվում այն խավերին, որոնց պետությունը պարտավոր է բնակարաններով ապահովել»:

Տպել
3662 դիտում

Իտալիայի Սենատի նախագահը նշել է, որ հետաքրքրությամբ հետևում է Հայաստանի բարեփոխումների գործընթացին (լուսանկարներ)

Վանաձորի քաղաքապետարանի «լավ» աշխատանքի շնորհիվ վարորդները շարունակում են ջարդել մեքենաներն ու վտանգել իրենց կյանքը

ՍԱՏՄ-ն անցկացրել է հակամանրէային կայունության վտանգների իրազեկման շաբաթ

Կայացել է «Կայուն oրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ՀՀ հավաքականի բոլոր խաղացողները վրդովված են մեր գլխավոր մարզչի խոսքերից. Հարոյանը քննադատել է Խաշմանյանին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Թուրքիան Ռուսաստանին հայտնել է, որ Սիրիայում նոր գործողություն չի ծրագրում. ՌԴ ԱԳՆ

ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական Շահեն Հարությունյանն ազատվել է աշխատանքից

Լեհաստանը եւ Լատվիան կողմ են ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակմանը

Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից

Հանդիպում եմ Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ. վարչապետ (տեսանյութ)

ՀՖՖ-ն չի կիսում կարծիքը, որ Մխիթարյանին պետք է զրկել ՀՀ ֆուտբոլի հավաքականի ավագի թեւկապից. ասել է Վանեցյանը

Հալեպի բնակելի թաղամասերի գնդակոծման հետեւանքով 30 վիրավոր կա եւ 5 զոհ, այդ թվում՝ երեխա

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստը

Ես ընդամենը իմ պետի կարգադրությունն եմ կատարել. Սուրիկ Խաչատրյանի գործով վկա

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Հռոմ

Գեղամ Գեւորգյանը հրաժարվեց ներկայացնել իր դիրքորոշումը, նա այդ մասին ուսանողների հետ կխոսի

ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը գույք և տեխնիկա է նվիրել ԱԻՆ Փրկարար ծառայությանը

Ադրբեջանցի բլոգեր Աթա Աբդուլաեւը խարդախությունների մեջ է խառնված եղել, իր դեմ քրգործ էր հարուցվել. Մարտիրոսյան

Բելառուսի ընտրություններում ոչ մի ընդդիմադիր ուժ խորհրդարան չի անցել. Եվրոպան կրկին չի ճանաչում արդյունքները