Ընդդիմություն լինել ոչ ոք չի շտապում. Լիլիթ Ավագյանի հոդվածը

29/09/2018 schedule15:20

Երեւանի ավագանու ընտրություններից հետո, երբ «Իմ քայլը» դաշինքը ստացավ ընտրությանը մասնակցած քաղաքացիների ձայների 81 տոկոսից ավելին, ԲՀԿ-ն չհաղթահարեց անգամ 7 տոկոսի, իսկ «Լույս» դաշինքը` 5  տոկոսի շեմը, իսկ մասնակից մյուս ուժերը մեկ-երկու տոկոս ձայն էլ չստացան, ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը առավել քան հրատապ դարձավ: 

Փաստորեն, գործող ԱԺ-ում ուժերի հարաբերակցությունը բաշխված է գլխիվայր՝  հասարակության բացարձակ վստահությունը չվայելող ՀՀԿ-ն ունի խորհրդարանական մեծամասնություն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, Ելք դաշինքից՝ Լուսավոր Հայաստանն ու Հանրապետությունն Աժ-ում ներկայացված են՝ ըստ ունեցած վստահության (ավելի ստույգ՝ անվստահության) աստիճանի: Քաղաքացիական պայմանագիրը, որը, ըստ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների, ունի ընտրողների առավելագույն վստահությունը, ԱԺ-ում ունի ամենափոքր ներկայացվածությունը:

Ավագանու ընտրություններից հետո մեկ այլ անհասկանալի պատկեր եւս բացվում է. Լույս դաշինքի թեկնածու, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, փաստացի պարտությունից, այսինքն՝ անվստահության արժանանալուց հետո, չի դառնա ավագանու անդամ: Նա վերադառնում է կառավարություն՝ իր նախկին աշխատանքին: Այսինքն՝ Լույսը շարունակում է լինել գործադիր իշխանության մաս՝ երկու նախարարով՝ Արդարադատության եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի:

Քաղաքապետարանը հրապուրիչ չէ նաեւ ԲՀԿ քաղաքապետի թեկնածուի համար. Նաիրա Զոհրաբյանը եւս վերադառնում է ելման կետ՝ խորհրդարան: Կառավարությունում շարունակում են  պաշտոնավարել նաեւ ԲՀԿ-ական նախարարներ՝ Սպորտի եւ երիտասարդության, նաեւ՝ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարները: Փոխվարչապետը եւս ներկայացված է ԲՀԿ-ից: 

Խորհրդարանական մյուս ուժը՝ ՀՅԴ-ն եւս, որի հանդեպ անվստահությունն աննախադեպ էր (անգամ երկու տոկոս ձայն էլ չհավաքեց), դարձյալ ներկայացված է կառավարությունում՝ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը եւ գյուղնախարարությունը ղեկավարում են դաշնակցական նախարարներ:

Այս կուսակցությունները, թվում է, ընտրողների այսպիսի անվստահությունից հետո պետք է կառավարությունից տարանջատվելու ճանապարհը բռնեին, շտապեին ռեբրենդինգի միջոցով փրկել կուսակցության հեղինակությունը, հստակեցնեին՝  իրենք ընդդիմադի՞ր են, թե՞ իշխանությու՞ն են: Եթե իշխանություն են, ապա ինչո՞ւ ընտրողները նրանց չեն վստահում: Եթե ընդդիմություն են, դարձյալ վստահություն չունեն:

ԱԺ դե յուրե մեծամասնություն ՀՀԿ-ն, այս ամիսների ընթացքում՝ իբրեւ քաղաքական միավոր, անընդհատ ձախողվում է: Այս կուսակցության առաջնորդը շարունակում է մնալ «մերժված» Սերժ Սարգսյանը, որը որեւէ ձայն այս ամիսների ընթացքում չի հանել: Եվ իրավիճակը գնահատելու զգալի բարդություն ունեցող այս ուժը պնդում է, թե ԱԺ-ն լուծարելու հիմքեր չի տեսնում եւ պատրաստ է անգամ փողոց դուրս գալ՝ պայքարի:

Կուսակցությունները Հայաստանում ունեն չափազանց կարեւոր խնդիր. սկսած ՔՊ-ից՝ ավարտած ՀՀԿ-ով, բոլորն ունեն ներքին ժողովրդավարության լուրջ խնդիրներ:

Այդ իսկ պատճառով, անգամ ունենալով ընտրողների զգալի մասի աջակցությունը, գործող կառավարությանը՝ զգոն եւ արդյունավետ աշխատելու համար, անհրաժեշտ է համարժեք ընդդիմություն: 

Ունե՞նք այսօր ընդդիմություն: Բացահայտ ընդդիմություն, որն իրեն թույլ տա ուղղակիորեն, առանց զանազան մտավախությունների, ներկայացնել կառավարության բացթողումները, սխալները, կարծես չկա: Ընդդիմության թափուր հաստիքը փորձում է զբաղեցնել ՀՀԿ-ն, սակայն այդ կուսակցությունը չափազանց վարկաբեկված է՝ նման հավակնություն ունենալու, այդ «հաստիքը» զբաղեցնելու համար. ՀՀԿ-անների մատնանշած բոլոր մեղադրանքներին կա հարյուրապատիկ ուժեղ հակահարված՝ իսկ ձե՞ր իշխանության օրոք ինչպես էր՝ կոռուպցիա՝ վերից վար, դատական կաշառված համակարգ, արտագաղթ, պետության հյուծում: 

Սակայն սա թույլ մխիթարություն է. այսօր չափազանց հրատապ է ունենալ ընդդիմություն, որը կլինի ուժեղ եւ, ասենք այսպես, լեգիտիմ, իրական: Որը իշխանությունների սխալների դեմ կպայքարի բաց, փաստարկված եւ առանց ինչ-ինչ լծակներ կորցնելու մտավախությունների:  

Սակայն ընդդիմություն լինել ոչ մի ուժ չի շտապում: Ամենայն հավանականությամբ, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած կամ նոր ձեւավորվող ուժերի աստեղային ժամը կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որեւէ ձախողման դեպքում: Միայն հասարակության շրջանում վստահության ճեղքում առաջացնելով վարչապետի ու նրա կառավարության դեմ՝ հնարավոր կլինի հաղթաթուղթ եւ քաղաքական օրակարգ ունենալ: Առայժմ՝ նման հնարավորություններ չկան:

Եվ կուսակցությունները, փաստորեն, նախընտրում են ընտրողների  անվստահության պայմաններում իշխանական լծակներին մոտ լինել, քան հայտնվել ընդդիմադիրի կարգավիճակում:

Իսկ ընդդիմության անհրաժեշտությունն այսօր իսկ զգացվում է: Կարեւոր հարցադրումներ կան, որոնք պատասխան են ուզում: Օրինակ՝  ի՞նչ է նշանակում, երբ կառավարության անդամները (ենթադրում ենք, գերզբաղված մարդիկ), ինչպես հին, «բարի» ժամանակներում, գլխավորում են, դիցուք, ֆուտբոլի ֆեդերացիան կամ դառնում են ՀՖՖ-ի գործկոմի անդամ: Եթե կառավարության անդամներն այդքան ազատ ժամանակ ունեն, հարց է առաջանում՝ որտեղի՞ց նրանց այդքան ազատ ժամանակ: Եթե ֆուտբոլի ֆեդերացիայի կազմում լինելը նրանցից ժամանակ չի խլելու, ուրեմն դա իրենց տեղը չէ: Այդ դեպքում, ինչո՞ւ են զբաղեցնում պրոֆեսիոնալ եւ ֆուտբոլից գլուխ հանող մասնագետների տեղը: Նման հարցերը քիչ չեն:

Բայց եւ հասկանալի է. ընդդիմություն լինել վարչապետ Փաշինյանին այսօր չափազանց բարդ է: Դա իրեն կարող է թույլ տալ ուժեղ, մաքուր անցյալով եւ հասարակության վստահությունը վայելող ուժը: Նման ուժ, կարծես, չկա: Եվ դա վատ է:

Տպել
6882 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»