ՀՀ-ին պետք են ոչ թե պետությունից պահանջատեր, այլ գրագետ, առողջ հավակնություններ ունեցող գործարարներ. Ավետիս Բալոյան

28/09/2018 schedule11:45

Հարցազրույց Ինեկոբանկի հիմնադիր բաժնետեր Ավետիս Բալոյանի հետ

Պարոն Բալոյան, Ինեկոբանկը հայաստանյան եզակի կազմակերպություններից է, որը, ստեղծված լինելով փոքր կապիտալով, տարիներ շարունակ զարգացել է՝ դառնալով շուկայի արժանի առաջատարներից մեկը։ Ինչպե՞ս կբացատրեք ձեր հաջողության գաղտնիքը։

- Կարծում եմ՝ անկախ ընկերության գործունեության վայրից ու շուկայի պայմաններից, միշտ էլ հնարավոր է հաջողության հասնել, եթե դու ունես գաղափարներ, որոնց հավատում ես եւ դրանց իրագործման համար բավականաչափ ջանք ես գործադրում։

Ընկերությունը մեկ ամբողջական օրգանիզմ է, որը շատ նման է մարդու․ այն ունի առաքելություն, որով իմաստավորում է իր գոյությունը, տեսլական, թե ինչպիսին պետք է լինել ապագայում, եւ արժեքներ, որոնք մնում են անփոփոխ ընկերության գոյության ամբողջ ժամանակահատվածում` ձեւավորելով բնավորություն այս բարդ ճանապարհը պատվով հաղթահարելու համար։

Մեր առաքելությունը մասնավոր հատվածի զարգացմանը նպաստելն է՝ լինելով հուսալի եւ ազնիվ գործընկեր նրանց համար։ Այլ կերպ ասած՝ մենք մեր ամենօրյա աշխատանքում ձգտել ենք մեր հաճախորդներին մատուցել ֆինանսական ծառայություններ այնպիսի պայմաններ եւ որակ, որոնք կնպաստեն նրանց նպատակների իրականացմանը։ Բանկի հիմնադրումից ի վեր որդեգրած արժեհամակարգը՝ պարկեշտությունը, վստահությունը, հաճախորդամետությունը, նորարարությունն ու թիմային աշխատանքը, դարձել են բնավորության գիծ՝ մտնելով Ինեկոբանկի գենետիկայի մեջ։ Սա այն պարզ մոդելն է, որն ընկած է մեր կազմակերպության հաջողության հիմքում, ուրիշ որեւէ գաղտնիք չկա։

- Մեր օրերում շատ է խոսվում օտարերկրյա ներդրումների կարեւորության մասին։ Հատկապես վերջին տարիներին Ինեկոբանկը Հայաստանում օտարերկրյա ներդրումների հիմնական հասցեատերերից է։ Ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում։

- Օտարերկրյա ներդրողների հետ Ինեկոբանկը սկսել է աշխատել դեռեւս 2003 թվականից, երբ մեզ հաջողվեց կապիտալ ներդրում ներգրավել ամերիկյան բանկերից մեկից։ Դուք ճիշտ եք․ հատկապես վերջին տարիներին Ինեկոբանկը շատ ակտիվ է եղել օտարերկրյա ներդրումներ ներգրավվելու ուղղությամբ, եւ ես հպարտորեն կարող եմ ասել, որ մեզ մոտ դա բավականին լավ է ստացվում։ Ասվածի վառ ապացույցն է 2015 թվականինին իր բնույթով Հայաստանում նախադեպը չունեցող գործարքը, երբ Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկը մոտ 20 մլն ԱՄՆ դոլար կապիտալ ներդրում կատարեց Ինեկոբանկում, ինչի արդյունքում մենք ձեռք բերեցինք Պրոկրեդիտ-Արմենիա բանկի բաժնետոմսերի 100% եւ էականորեն բարելավեցինք մեր շուկայական դիրքերը գրեթե բոլոր ցուցանիշներով։ Այս տարի նույնպես մեզ հաջողվեց մեկ այլ ներդրումային գործարք ավարտվին հասցնել, ինչի արդյունքում Հոլանդական agRIF Cooperatief ներդրումային ֆոնդը ձեռք բերեց բանկի բաժնետոմսերի 10%-ը։ Իսկ ընդհանուր առմամբ վերջին 15 տարիների ընթացքում Ինեկոբանկը մոտ 500 մլն ԱՄՆ դոլարի չափ օտարերկրյա ներդրումներ է բերել Հայաստան թե՛ կապիտալ ներդրումների եւ թե՛ վարկային միջոցների տեսքով, որոնք ուղղվել են իրական սեկտորին՝ հիմնականում թիրախում ունենալով Հայաստանում բիզնես գործունեություն ծավալող փոքր եւ միջին ընկերություններին եւ անհատ հաճախորդներին:

Հետադարձ հայացք նետելով եւ ամփոփելով տարիների փորձը՝ կարող եմ առանձնացնել մի քանի կետ, որոնք մեզ օգնել են հաջող համագործակցել տարբեր  ներդրողների հետ․ դրանք են բիզնեսի ապագայի հստակ տեսլականը, թափանցիկ գործելաոճը եւ պրոֆեսիոնալների թիմը։

Դուք չխոսեցիք պետության եւ ներդրումային միջավայրի կարեւորության մասին, ինչպե՞ս եք գնահատում ա՛յս գործոնի ազդեցությունը ներդրումների ներգրավման գործընթացում։

- Իմ կարծիքով պետության կարեւորագույն դերը երկրի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ բարենպաստ միջավայրի ապահովումն է։ Բարենպաստ միջավայր ասելով՝ ես հասկանում եմ հանրային, իրավական ու քաղաքական համապատասխան ինստիտուտների ստեղծումը եւ դրանց արդյունավետ աշխատանքի ապահովումը։ Հենց ինստիտուտներն են երկարաժամկետ կայուն զարգացման հիմքը, եւ ես անչափ ուրախ եմ, որ այսօր երկրի ամենաբարձր ամբիոններից խոսվում է դրանց կարեւորության մասին։ Սակայն, մեր՝ մաթեմատիկներիս լեզվով ասած, դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է տնտեսության զարգացման եւ բիզնեսի հաջողության համար։ Ցանկացած ներդրում՝ թե՛ օտարերկրյա, թե՛ տեղական, իր հիմքում հստակ բիզնես ծրագիր պետք է ունենա, որտեղ հիմնավոր կերպով ներկայացված պետք է լինի տվյալ ներդրման արդյունքում ակնկալվող շահութաբերությունը եւ դրա պահպանման հնարավորությունը երկարաժամկետ կտրվածքով։ Ինչու եմ շեշտում շահութաբերությունը, քանի որ ընկերության գործունեության արդյունքում գեներացված շահույթից վճարվում են հարկեր, կատարվում են ներդրումներ ընկերության գործունեության հետագա զարգացման եւ նոր աշխատատեղերի ստեղծման, այդ թվում ներդրումներ աշխատակիցների կրթության եւ հմտությունների բարելավման ուղղությամբ։ Այսինքն՝ շահութաբերության համապատասխան մակարդակի ապահովման արդյունքում է միայն հնարավոր ապահովել բոլոր շահառուների (ներդրողներ, պետություն եւ հասարակություն) գոհունակությունը։ Սա բավականին բարդ աշխատանք է, եւ կոնկրետ մասնագիտական եւ անձնական հմտություններ է պահանջում գործարարներից։ Այսօր, ավելի քան երբեւէ, ինքնակրթվելու եւ զարգանալու շատ լայն հնարավորություններ կան, եւ դրանցից պետք է օգտվել։ Ցավոք, ես նկատում եմ, որ ոչ բոլորն են գիտակցում այս հանգամանքը։ Հաճախ հանդիպում են մարդիկ, ովքեր բիզնես գործունեություն ծավալելու համար տարաբնույթ պահանջներ են ներկայացնում կառավարությանը եւ իրենց գործունեության մեջ անհաջողություններ գրանցելուց հետո, դա կապում են կառավարության կողմից իրենց պահանջների չիրականացման հետ։ Ես կարծում եմ, որ այսօր Հայաստանին պետք են ոչ թե պետությունից պահանջատեր, այլ գրագետ, նորարար եւ առողջ հավակնություններ ունեցող գործարարներ։ Հայաստանը մի երկիր է, որը չունի բնական ռեսուրսների մեծ պաշարներ, որոնք արտահանելով հնարավոր կլիներ ֆինանսական մեծ ներհոսք ապահովել եւ դրանք ներդնել այլ ոլորտների զարգացման մեջ։ Մենք պետք է այնպիսի ոլորտներում բիզնես գործունեություն ծավալենք, որտեղ հնարավոր է ստեղծել հավելյալ արժեք, ինչը կնպաստի տնտեսության կայացմանը՝ դառնալով մեր երկրի զարգացման լոկոմոնտիվը։

Իսկ օտարերկրյա ներդրումների առումով, վստահ եմ՝ տպավորիչ աճ ենք ունենալու, որովհետեւ այսօր առկա են բոլոր հնարավորությունները իսկապես ինստիտուցիոնալ, իրավական ու ժողովրդավար երկիր կերտելու համար։

Պիտի խնդրեմ փոքր-ինչ խոսել Ինեկոբանկի նպատակների եւ ծրագրերի մասին։

- Ապագայի մեր նպատակը շատ հստակ է․ 10-15 տարի անց մենք լինելու ենք մի կազմակերպություն, որը գործելու է աշխարհագրական տարբեր շուկաներում՝ մատուցելով ֆինանսական ծառայություններ հիմնված ամենաժամանակակից տեխնոլոգիական լուծումների վրա։

Մեր առաջիկա տարիների գլխավոր նպատակն է այս հաջողված եւ դինամիկ աճող բիզնես մոդելը, որն ավելի քան 20 տարի գործում է ՀՀ սահմաններում, ընդլայնել եւ մեր փորձը տարածել նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։ Բանկի գործունեության սահմանների ընդլայնումը առաջին հերթին կբերի շուկայի ընդլայնմանը, եւ զարգացման նոր հնարավորություններ կընձեռի բանկին։ Արդյունքում՝ Ինեկոբանկն ավելի գրավիչ կդառնա ներդրողների համար, եւ արդեն հնարավորություն կստեղծվի մեծածավալ ներդրումներ ներգրավել միջազգային հեղինակավոր ֆոնդային բորսաներից։ Կարծում եմ, որ միջազգային ֆոնդային բորսաներում հայկական 2-3 ընկերությունների հաջողակ ցուցակվելուց հետո Հայաստանի հեղինակությունը բիզնեսի միջազգային ասպարեզում էականորեն կբարձրանա, ինչն էլ իր հերթին նոր ներդրումների ներգրավման բազմաթիվ հնարավորություններ կընձեռի Հայաստանում գործող այլ ընկերությունների համար։

Այս առումով մենք շատ կարեւորում ենք թվային տեխնոլոգիաների եւ թվային բանքինգի զարգացումը։ Տեխնոլոգիաները վերափոխում են կյանքը, ինչի հետեւանքով տեղի են ունենում հաճախորդների պահվածքի եւ պահանջմունքների փոփոխություններ, եւ այս ամենում շատ կարեւոր է, որ ցանկացած բիզնես հասկանա իր դերը փոփոխվող միջավայրում։ Իհարկե, Ինեկոբանկը նոր չէ, որ պետք է իրեն դիրքավորի զարգացումների այս շղթայում․ մենք արդեն իսկ ունենք պատրաստի լուծումների ամբողջական համակարգ, որոնք մեզ հենց այսօր թույլ կտան գործել լիովին օնլայն՝ առանց մասնաճյուղային ցանցի։ Լինելով ստեղծագործ եւ չվախենալով փորձել նորը՝ մշտապես ներդրումներ ենք իրականացրել նոր գաղափարներում, զարգացրել եւ բարելավել ենք ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակը, եւ վստահ եղեք՝ այդպես էլ շարունակելու ենք։ 

- Եվ վերջում եւս մեկ հարցինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ում տեղի ունեցած վերջին ներքաղաքական իրադարձությունները։

- Միանշանակ դրական եմ գնահատում բոլոր փոփոխությունները եւ մեծ լավատեսությամբ եմ լցված ապագայի հանդեպ։ Անչափ ուրախալի էր տեսնել, որ Հայաստանում նման երիտասարդություն կա։ Կրկնակի ուրախալի էր այդ երիտասարդներից շատերի դեմքերը տեսնել Բանկի միջանցքներում։ Ասել, որ դա ինձ համար բացահայտում էր, սխալ կլինի, որովհետեւ մեր թիմը հիմնականում հենց այդպիսի երիտասարդներից է կազմված՝ պրոֆեսիոնալ, ազատամիտ ու նպատակասլաց։ Ես ողջունում եմ այն մարդկանց, ովքեր ստանձնել են քաղաքական պատասխանատվություն՝ բարեփոխումների իրականացման համար, եւ մաղթում եմ, որ նույն նպատակասլացությամբ շարունակեն հաղթահարել բոլոր մարտահրավերները։ Վստահ եմ, որ այն դրական էներգետիկան, որ այսօր առկա է Հայաստանում, անխուսափելիորեն հանգեցնելու է բոլորիս կողմից երկար սպասված բազմաթիվ դրական բարեփոխումների։

Ես կարծում եմ, որ այսօր Ինեկոբանկն իր անցած ճանապարհով ապացուցում է, որ Հայաստանում կարելի է հասնել մեծ հաջողությունների, եթե ազնիվ ես, աշխատասեր, համառ եւ ունես անկոտրում կամք՝ քո առջեւ դրված նպատակներն իրագործելու համար։ Մեր բաց, թափանցիկ, առողջ բիզնես մոդելով նպաստել ենք ու շարունակելու ենք նպաստել Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը։

R

Տպել
7168 դիտում

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ