Նախկին իշխանությունները բազմիցս հոխորտացել են, ասել՝ զինվոր տղա ունես, զգու՛շ եղիր. Ատոմ Երեմյան

64-ամյա Ատոմ Երեմյանի համար տեղաշարժվելն ու առհասարակ որեւէ գործողություն անելը մեծ դժվարություն է: 9 տարեկանից Երեմյանի կյանքի յուրաքանչյուր պահը պայքար է, պայքար իր վախերի, թուլությունների եւ դժվարությունների դեմ: Վատ տեսողության պատճառով մի քանի անգամ վթարի է ենթարկվել եւ հենաշարժողական խնդիրներ ձեռք բերել, ստիպված է օրթոպեդիկ կոշիկներ եւ ներդիրներ կրել: Վերջինս առանց ձեռնափայտի օգնության տեղաշարժվել չի կարողանում, սակայն դա իրեն չի խանգարում աշխատանքի գնալ:

Ատոմ Երեմյանն աշխատում է «Կույրերի միավորում»-ում, որտեղ վերջին շրջանում խռովություններ էին: Միավորման անդամները բազմիցս աջակցություն են խնդրել, բողոքել, որ իրենց կառույցը, սերտաճելով նախկին իշխանությունների հետ, քայքայվել է: «Կույրերի միավորում»-ն այսօր անուշադրության է մատնված եւ անդամները լիահույս են, որ նոր կառավարությանից աջակցություն կստանան: Միավորման խնդիրների, տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց դժվարությունների մասին ՀԺ-ն զրուցել է «Կույրերի միավորում» թիվ 2 ձեռնարկության աշխատող Ատոմ Երեմյանի հետ:

«Բոտուլիզմի հետեւանքով՝ 9 տարեկան հասակում կորցրեցի տեսողությունս, չորս ամիս Երեւանում բուժվելուց հետո այն մասնակի վերականգնվեց, սակայն ստիպված էի տեղափոխվել Երեւանի թիվ 14 կույրերի գիշերօթիկ դպրոց: Մինչ այդ պահը ապրում էի Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում, մինչեւ երրորդ դասարան այնտեղ եմ սովորել: Մեր գյուղն իր աշխարհագրական դիրքով շատ լավ տեղում է գտնվում: Գյուղի միջոցով Կոթիկ գետն է հոսում, մեր տնից 50 մետր հեռավորության վրա թափվում Սեւանա լիճ: Ձկնորսությունս, մարգագետիններում վազվզելն ու անհոգ մանկությունս 9 տարեկանով սահմանափակվեց: Երրորդ դասարանից արդեն գիշերօթիկում էի սովորում, դրանից հետո էլ համալսարանական կյանք: Գիշերօթիկն ավարտելուց հետո ընդունվեցի Երեւանի Խ.Աբովյանի մանկավարժական համալսարան, սակայն մինչ այդ աշխատում էի «Կույրերի միավորում»-ում, սեղմնակավոր բլոկների տեղամասում՝ որպես հավաքող բանվոր»,- մեր զրույցում պատմեց Ատոմ Երեմյանը:

- Իսկ ինչպե՞ս ինտեգրվեցիք համալսարանում, տեսողության հետ խնդիր չունեցող երեխաների հետ էիք դասերի նստո՞ւմ:

- Ընդունվելուց հետո սկսվեցին կյանքիս լավագույն տարիները: Զարմանալի է, բայց շատ հեշտ եմ ինտեգրվել: Հիշում եմ՝ կուրսընկերներիս առաջարկեցի վճարել, որ ինձ համար ընթերցեն, շատ էին վիրավորվել: Ես մինչ օրս գլուխ եմ խոնարհում իրենց առաջ, արտակարգ մարդիկ էին: Շատ էր պատահում, որ ամբողջ տարին սովորում էի եւ միայն տարեվերջի քննության օրն էր դասախոսն իմանում, որ կույր եմ: Մի անգամ զավեշտալի դեպք եղավ, փիլիսոփայության դասախոսներիցս մեկը գնացել դեկանի՝ ներկայիս մանկավարժականի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հոր՝ Կառլեն Միրզախանյանի մոտ բողոքել էր եւ հայտնել, որ ուզում է ինձ իր դասերին չթողնել: Պատճառաբանել էր, որ չեմ գրում իր թելադրածները՝ լեկցիաները: Դեկանը կարգադրել էր արխիվից բրալյան այբուբենով գրված շարադրությունս բերել (ի դեպ, աշխատանքս միակն էր, որ գերազանց էր գնահատվել ամբողջ կուրսում): Հետո դասախոսը եկավ, ինձնից ներողություն խնդրեց, բայց ես չէի էլ նեղվել: Ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի եմ անցել «Կույրերի միավորում»-ում, մինչ օրս էլ աշխատում եմ:

- «Կույրերի միավորում»-ն այս պահին ի՞նչ վիճակում է, վերջերս ձեզ մոտ խռովություններ էին:

- Այո, «Կույրերի միավորում»-ում տեղի ունեցան հուզումներ: Մեր համակարգը ժամանակին եղել է ՀՀ ամենաբարեկեցիկ համակարգը: Արզնիում ունեցել ենք սեփական հանգստավայր, մեզ համար նախատեսված աշխատատեղեր, եւ միայն Երեւան քաղաքում 17-ից ավելի բնակելի շենք էր մեզ տրամադրված: Այս վերջին քսան տարում մեր միությունն էլ սերտաճել էր նախկին իշխանությունների՝ Հանրապետական կուսակցության հետ, ընդհուպ մինչեւ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան: Իսկ Նիկոլ Փաշինյանի ասպարեզ գալով՝ լույս սփռվեց եւ ուժ հաղորդվեց մեր միավորման առաջադեմ երիտասարդներին, մենք էլ ոտքի կանգնեցինք եւ 91-ամյա նախագահի հրաժարականին հասանք, որը 33 տարի նախագահում էր: Սեպտեմբերի 12-ից է նոր նախագահն ընտրվել, մեր միավորման անդամներից Ռաֆիկ Խաչատրյանն է, որը շատ բանիմաց եւ փորձառու անձնավորություն է: Նրա առաջ շատ լուրջ մարտահրավեր է նետված՝ մի կողմից միավորման նախկին համակարգը պահպանելն է, մյուս կողմից՝ անդամներին լիարժեք եւ հավասար աջակցություն ցուցաբերելը: Կադրային լուրջ փոփոխություններ պետք է անի:

- Նախկին անհաշտությունները եւ լարված մթնոլորտը որքանո՞վ կմեղմանան կադրային փոփոխություններից հետո:

- Միավորման նախագահը մինչեւ գարուն նոր ընտրություններ է իրականացնելու, եւ ես հույս ունեմ, որ նա կվերացնի նախկին արատավոր երեւույթները: Կխնդրեի, որ մեր կառավարությունը ի դեմս մեր հարգարժան Նիկոլ  Փաշինյանի՝ մեր միավորմանը ինչ-որ բաներ արտադրելու կամ որեւէ այլ օղակներում ներգրավվելու թեթեւ հնարավորություններ տրամադրեին, աշխատեինք այն աշխատանքներում, որի հնարավորությունը մենք ունենք: Այս պահին 1800 եւ ավելի մարդ է հաշվվում «Կույրերի միավորում»-ում, բայց նրանք միայն հաշմանդամություն ունեցողները չեն, նրանց կամ նրանց օժանդակող սպասարկող անձնակազմի անդամներ: Համակարգը փակ է, բոլորն իրար ճանաչում են, իրար հետ շփվել են, սակայն ցանկացած տեղ, եթե մեկ անձ երկար ժամանակով ղեկավարում է որեւէ հաստատություն՝ 30 տարի չլինի, 20 լինի, միեւնույն է՝ այնտեղ լճացում է առաջանում: Ինչ ուզել՝ արել են, ում ուզել են լավություն անել՝ արել են: Ում ցանկացել են պաշտոն տալ՝ տվել, ում չեն ցանկացել՝ չեն տվել, եւ ոչ ոք չէր կարող դրա դեմն առնել, քանի որ նորից շեշտեմ՝ իրենք սերտաճած էին նախկին իշխանության հետ:

- Իսկ «Կույրերի միավորում»-ը ի՞նչ սպասելիքներ ունի նոր Կառավարությունից:

- Ուզում եմ խոսել վերջին ընտրությունների մասին: Նոր քաղաքապետի՝ Հայկ Մարությանի հետ առաջին հանդիպումս եղել է օգոստոսի սկզբին, որն իմ մեջ պարզապես հեղափոխություն առաջացրեց՝ դերասան Հայկո եւ քաղաքական գործիչ Հայկ Մարության: Երբ իր շնորհիվ առաջին խոսքի իրավունքն ինձ ընձեռվեց, եւ ելույթ ունեցա, ասեցի՝ իմ թոռների սիրելի Հայկո, կուզենամ, որ դու դառնաս մեր մայրաքաղաքի սիրելի քաղաքապետ Հայկ Մարության: Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը միամիտ քաղաքական գործիչ չէ, որ պատահական մարդու ընտրեր, բայց դե մինչեւ ընտրվելու օրն էլ պայքարել եմ անհիմն քննադատությունների համար, այն է՝ թե դերասանից ինչ քաղաքապետ:

Իմ ամեն մի օրը պայքար է:

Ամեն հավաքի, ամեն ուրախության, ամեն տխրության եւ ամեն ընկերական հանդիպման գնալս պայքար է: Ամեն չորեքշաբթի Դավթաշենում ՔՊ-ի հավաքներին գնալը պայքար է, ո՞ր մեկն ասեմ: Երբ գնում եմ աշխատանքի եւ տուն եմ հասնում, ասում եմ՝ փառք աստծո, հասա տուն: Ես մի քանի անգամ տեսողությանս պատճառով ավտովթարի եմ ենթարկվել: Օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ զգում էի, որ մութն ընկնելու է եւ դժվարությամբ եմ տուն հասնելու, բայց այնքան կլանված էի, որ մինչեւ վերջ մնացի: Մեկին խնդրեցի, որ ինձ ուղեկցի մինչեւ Ամիրյան փողոց, սակայն ասաց, որ դեռ չի գնում: Ինքս ինձ ասացի՝ Ատո՛մ, հույսդ դիր քո վրա, կողմնորոշումով ելա եւ դժվարությամբ հասա:

Նախկին իշխանությունները բազմիցս հոխորտացել են, ասել՝ զինվոր տղա ունես, զգույշ եղիր:

Ինձ քաղաքական պրոցեսներին ակտիվ մասնակցությանս համար բազմիցս կանչել են ուժային կառույցներ, հոխորտացել են՝ զինվոր տղա ունես՝ զգու՛յշ եղիր: Բազմիցս սպառնացել են 2004 թվականին, 2008-ին եւ դրանից հետո: Շատ դեպքերում փորձել են ֆինանսապես իրենց ասելով, խրախուսել, բայց ես դա համարում եմ կաշառք եւ չեմ վերցրել: Տղաս զինվորական է՝ փոխգնդապետ: Ծառայել է ՀՀ գրեթե բոլոր սահմաններում, Ջաբրայիլում, Վայքում, Քելբաջարում: Ինձ մեր աշխատավայրում էլ են շատ ասել, նախատել են այդ քայլիս համար, որ ես դժվարաշարժ լինելով եւ տեսողություն չունենալով հանդերձ՝ տղայիս ուղարկել եմ: Իմ հոբբին ՀՀ պետականությունն է, անկախությունը եւ ամենամեծ հոբբիս Հայոց բանակն է, որի համար պատահական չէ, որ ես եւ կինս, լինելով առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամներ, ստորագրեցինք եւ մեր տղային տվեցինք որպես կադրային սպա Հայոց բանակին: Անխոնջ ծառայում է Արցախի եւ ՀՀ բանակին:

Անկախությունից ի վեր՝ ձայնս միշտ ընդդիմությանն եմ տվել, բայց սա միակ դեպքն էր, որ այդպես չեղավ:

1988 թվականից մինչ օրս ակտիվ եմ եղել, բոլոր քաղաքական գործընթացներում: Ընտրություններին մշտապես ակտիվ մասնակցություն եմ ցուցաբերել: Անկախությունից ի վեր ես ձայնս միշտ ընդդիմությանն եմ տվել, բայց սա միակ դեպքն էր, որ ես ձայնս տվեցի իշխանությանը՝  ի պատիվ Նիկոլ Փաշինյանի: Նիկոլ Փաշինյանն ինչպես բոլորի առաջ լույս բացեց, այնպես էլ իմ եւ մեր «Կույրերի միավորման»: Թավշյա հեղափոխության օրերին իմ ոտքով ճամփորդությունները հինգ ժամ էին տեւում, բայց դա ինձ հետ չէր պահում, տանը նստել պարզապես չէի կարող: Երիտասարդներն ինձ ոգեւորում էին, ուժ տալիս: Իսկ Փաշինյանն իր համարձակությամբ եւ խելացիությամբ պարզապես հիացնում է: Տղա թոռնիկս վերջերս բանաստեղծություն էր գրել, որում ասում է, որ Նիկոլ Փաշինյանն արժանի է հերոսի կոչման եւ համեմատել էր Սասունցի Դավթի հետ: Եվ իսկապես, Փաշինյանին համեմատեցին Նելսոն Մանդելայի հետ, բայց ես համարում եմ, որ նա մարմնավորում է Դավթի կերպարը, Նիկոլը մեր օրերի Սասունցի Դավիթն է:

Տպել
5246 դիտում

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է