Կարծում եմ, սխալ որոշում չի եղել. նախարարը՝ աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու մասին

«Առաջին անգամ, երբ աջ ղեկն արգելելու նախագիծը մտել է կառավարություն, այնտեղ ժամկետ է նշված եղել մինչեւ հոկտեմբերի 1-ը, բայց հետագայում արդեն անժամկետ է ընդունվել»,- այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Նախարարը հայտարարեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից ամբողջ ԵՏՄ-ով արգելվելու է աջ ղեկի ներմուծումը: «Հիմա, եթե մենք այս պահին թույլ տանք մինչեւ արեւելյան երկրներից մեքենա բերեն, մի 3 ամիս կտեւի մինչեւ հասնի այստեղ: Ամիսների հարց է, դրա թույլ տալու իմաստը մենք չենք տեսնում»,- ասաց Հակոբյանը:

Ճշտող հարցին, թե ինքն է՞լ է դեմ աջ ղեկով մեքենաներին նախարարը, պատասխանեց` այո: Հարցին՝ ի՞նչ վտանգ է տեսնում, քանի որ միշտ խոսել են վթարների մասին, բայց այդպես էլ վիճակագրություն չներկայացվեց, նախարարը պատասխանեց. «Հիմա, եթե ձեր երեխան նստած է աջ ղեկով մեքենայի ձախ կողմում` առջեւի նստատեղին, եկավ մեքենան, կանգնեց ճանապարհի վրա, պիտի դուռը բացի իջնի չէ՞, կամ, լավ, երեխա չի, հարբած մարդ է»:

Դիտարկմանը, թե աջ ղեկով մեքենաները տանում են Վրաստան, ղեկի փոփոխություն են անում եւ այդ գումարները գնում են վրացական բյուջե, այդ դեպքում ի՞նչ տարբերություն, եթե դա բերեն եւ Հայաստանում փոխեն, նախարարը արձագանքեց. «Մենք հիմա ուզում ենք տեսնենք, թե դա ինչ քանակություն է կազմում: Եթե սա ինչ-որ մեկի շահի համար չի, եթե այդ պահանջարկը իրականում այդքան կա, ըստ դրա կորոշենք»:

Հարցին՝ այսինքն, ճիշտ որոշո՞ւմ են կայացրել՝ արգելելով ներմուծումը, Հակոբյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ սխալ որոշում չի եղել, եթե դա կապված է երթեւեկության անվտանգության հետ»:

Տպել
1558 դիտում

ՔԿ-ն ստուգում է Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը մարզում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին

Ունեմ տվյալներ, որ դեբետային գումարների մի մասը վերադարձվելու է Ս․ Սարգսյանի եղբոր ընտանիքի կազմակերպություններից մեկին

Շոու-բիզնեսի ներկայացուցիչը պետբյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ. ՊԵԿ-ում քրգործ է հարուցվել

Ազատոճայիններն աշխարհի առաջնությունից գալիս են առանց մեդալների ու օլիմպիական ուղեգրերի

ՀՀ գլխավոր դատախազությունը տեսակապի միջոցով հարցաքննություն կատարելու իրավական հիմքերի ստեղծման նախագիծ է առաջարկել

Լոս Անջելեսը կլինի հայ-կալիֆորնիական համագործակցության խորացման հիմնական կիզակետը. վարչապետ

Մենք առաջ ենք գնում տնտեսական հսկայական փոփոխությունների իրականացմամբ. վարչապետը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետին

ՀՀ 6 մարզում և մայրաքաղաքում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Երևանում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է. հնարավորության դեպքում կտեղափոխվի Երեւան. Հովհաննիսյան

Գիշերը հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, սահմանին թողել 1 դի ու հետ շպրտվել

Հայկ Մարությանի որոշմամբ Երեւանի 3 դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից

Արցախում մարտական դիրքից հրազենային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում զինվոր է տեղափոխվել հոսպիտալ

Աշխարհի առաջնություն. ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ

1 օրում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 34 հրդեհ

Խաչիկ գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 52.2 հա խոտածածկ տարածք

Վարչապետը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարներին

Մեր ընթացիկ խնդիրը հայեցակարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ