Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Այս մասին կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

Հուսով ենք, որ նորընտիր քաղաքապետը և ավագանու անդամները կիրականացնեն ընտրարշավի ընթացքում տրված խոստումները, որոնց լիարժեք կատարման նկատմամբ վերահսկողությունը լինելու է ողջ հասարակության խնդիրը:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չմասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին` հասարակությունը ծայրահեղ բևեռացման վտանգից զերծ պահելու համար: Ցավոք, «Իմ քայլը» դաշինքը և անձամբ վարչապետ Փաշինյանը քարոզարշավը կառուցեցին հասարակությունը «սևերի և սպիտակների» բաժանելու մոտեցմամբ: Դա հանգեցրեց ընտրությունների օրակարգի շեղման ու խեղաթյուրման, որը քվեարկությունը դարձրեց այդ վտանգավոր ու անհեռանկարային մոտեցմանը  «դեմ» կամ «կողմ» լինելու մասին հարցում: Ակնհայտ է, որ մայրաքաղաքի բնակիչների գերակշռող մեծամասնությունը չսատարեց այդ մոտեցումը:

Այդուհանդերձ, եկել է լուրջ քաղաքական երկխոսության և, ինչն էլ ավելի կարևոր է` արդյունավետ աշխատանքի պահը: Հասարակությունն ակնկալում է գործնական քայլեր` մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած լուրջ մարտահրավերներին առերեսվելու տեսակետից:

Տպել
3007 դիտում

«Թեժ գիծ» ծառայությունը մեր քաղաքի զարկերակն է. Հայկ Մարության

Հայաստանի ճոխ ու համեստ կողմերը ռուսական «Орёл и решка» հաղորդման մեջ (տեսանյութ)

Պատգամավորներն ԱԺ-ում քչություն են անում. Ծառուկյանը գալո՞ւ է ԸՕ-ին կողմ քվեարկելու

Դատապարտյալին տեսակցության եկած քաղաքացուհու պայուսակում դեղահաբեր եւ հեռախոսներ են հայտնաբերվել

Սա աննախադեպ երեւույթ է, երբ երկրի վարչապետը պաշտպանում է որեւէ թեկնածուի, եւ այդ թեկնածուն չի հաղթում ընտրություններում

Ավտովթար Գյումրու Խանջյան փողոցում. կա զոհ

ԱԱԾ-ն առավոտյան բերման է ենթարկել Առաքել Մովսիսյանի չորս եղբայրներին

Մակրոնը եւ Թրամփը քննարկել են ՄՓՀՀ-ի մասին պայմանագրի ապագան

Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովին

ՀՀԿ-ն հիմնավորումներ է ներկայացնում, թե ինչու կողմ չէ ներկայացված նախագծին. հայտարարություն

Հայ-չինական գիտական կապերն ամրապնդվում են

Տորոնտոյում Համահայկական հիմնադրամի մարաթոնի ժամանակ հավաքվել է 1 մլն 300 հազար դոլար. Նազարյան

ՀՅԴ-ն կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին. հայտարարություն

Հայտնաբերվել է 55 տարեկան տղամարդու դի. հարուցվել է քրեական գործ

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը

ԵԿՄ արտահերթ համագումարը, որտեղ ընտրվելու է ԵԿՄ նոր նախագահ, չի կայանա նաեւ հոկտեմբերի վերջին

Թուրքիայում զինվորը պատանդ է վերցրել առեւտրի կենտրոնի աշխատակիցներին

Այսօր քայլում էի Երեւանի փողոցներով եւ ինձ ոչ ոք չճանաչեց. մանրամասներ Ալեքսեյ Չումակովի մենահամերգից

Գյումրիում մահվան ելքով ավտովթար է գրանցվել

Առերեւույթ չարաշահումներ՝ Անիի համայնքապետարանում