Արագ ու ճիշտ զարգացման մեր միակ շանսը Ազգային Ժողովի նոր ընտրություններն են. Կարեն Անդրեասյան

Արագ ու ճիշտ զարգացման մեր միակ շանսը Ազգային Ժողովի նոր ընտրություններն են: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավաբան Կարեն Անդրեասյանը:

Ընդ որում, նրա խոսքով, որքան շուտ կազմակերպվեն, այնքան լավ, քանի որ.

«1. Ընտրությունները դարձյալ կանցնեն բացառիկ ազատ ու արդար, քանի որ ներկայումս գործադիր իշխանությունը չունի ընտրությունները կեղծելու ոչ կարիքը, ոչ էլ ցանկությունը:

  1. Դատական համակարգը անտեր է, բայց ոչ անկախ: Ծայրաստիճան կոռումպացված տասնյակ դատավորներ դեռ պաշտոնավարում են, իսկ խորհրդարանի անառողջ վիճակը թույլ չի տալիս ԲԴԽ-ի և այլ իրավական մեխանիզմների միջոցով մաքրել այլանդակված ու ախոռացած դատարանները:
  2. Անորոշությունից ծանր վիճակում հայտնված ու պարալիզացված տնտեսությունը շանս կստանա աշխուժանալու: Գործադիր իշխանության տարվող աշխատանքը միայն այդ պարագայում կբերի մարդկանց համար շոշափելի եկամուտներ:
  3. Իրավաքաղաքական ներկայիս աբսուրդ վիճակը կվերանա: Երբ կառավարությունը ղեկավարում է մի ուժ, իսկ խորհրդարանում մեծածասնություն են հակոտնյա ուժերը, պետական կառավարումը դառնում է ահավոր անարդյունավետ:
  4. Ներկայիս իշխանությունը կարիք ունի նոր ու առողջ ընդդիմության: Խորհրդարանական արտահերթ ընտրությունների հրատապությունը նաև այդ նպատակի համար է:
  5. Ի վերջո ժողովուրդը վերջնականապես կազատվի սրտնխառնոց առաջացնող նախկին բազմաթիվ դեմքերից և հնարավորություն կունենա շատ հստակ պահանջներ դնել իր ներկայիս կառավարիչների առաջ:

Ահա միայն վեց ակնհայտ պատճառ, թե ինչու է ժողովրդի համար վնասակար ներկայիս Ազգային ժողովի գործունեության ամեն մի լրացուցիչ օրը: Այս պատճառներն ու հիմքերը կարելի է դեռ շատ երկար շարունակել», - գրել է նա:

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո, որում «Իմ քայլը» դաշինքը ստացավ ձայների 81 տոկոսը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱՄՆ-ից վերադառնալուն պես սկսելու է քննարկումներ քաղաքական ուժերի հետ՝ ԱԺ-ն լուծարման ու արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ:

Խորհրդարանում ներկայացված գերթե բոլոր քաղաքական ուժերն իրնց հայտարարություններում կողմ արտահայտվեցին արտահերթ ընտրությունների անցկացմանը, բացի ՀՀԿ-ից:  

Տպել
3440 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին