Ինչո՞ւ է ֆիքսվում ցածր ընտրական ակտիվություն. Աշոտյանը չի ուզում հավատալ վարչապետի բացատրությանը

Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով մարդ բերելու պրոցեսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Մի՞թե այդ չարաբաստիկ գազելները ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու խոստումը։

Փաստորեն, արհեստական քաղաքական օրակարգի շուրջ մարդկային մոբիլիզացիան վտանգված է», - ասված է նրա գրառման մեջ։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր Երեւանի ընտրություններում ընտրողների ակտիվության թուլացմանը՝ նշելով, որ այս ընտրություններին ընտրողներին գազելներով, ավտոբուսներով տեղամաս բերել չկա:

«Իհարկե այս ընտրություններում գազելներ չեն լինելու, խթաններ չեն լինելու: Եւ ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիները ակտիվ մասնակցություն կցուցաբերեն ընտրություններին: Այս ընտրությունը բացառիկ է նրանով, որ բացառապես ձեր որոշումն է լինելու եւ դուք եք որոշելու, թե ինչ արդյունք լինի: Միայն ձեր որոշումից է կախված, թե ինչ է լինելու ընտրություններում: Ես ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել, որ ընտրությունները խաղաղ են, արդար են, չնայած փոքրիկ միջադեպեր են տեղի ունեցել, որոնք շատ դժվար է միջադեպ անվանել, բայց դրանք էլ կկարգավորվեն»,- ասել էր վարչապետը:

Տպել
14189 դիտում

Ինչպե՞ս ստանալ Պաշտպանի աջակցությունն ընտանիքում բռնության խնդիրներով․ հրապարակվել են ուղեցույցներ (տեսանյութ)

Կարո Փայլանը դատապարտել է ժողովրդի կողմից ընտրված 3 քաղաքապետերին պաշտոններից ազատելը

Իրանի հոգևոր առաջնորդը բանտերում պատիժ կրող 1070 կալանավորների ներում է շնորհել

Ազգային ժողովի մոտից բերման է ենթարկվել 6 անձ. ոստիկանությունը հաստատում է

Վարչապետն անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի միջազգային փորձաքննության եզրակացությանը

Լարված իրավիճակ Ազգային ժողովի դիմաց. Ամուլսարի շահագործման դեմ պայքարողները փորձեցին փակել Բաղրամյան պողոտան

Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ-ի հետ քննարկել Ադրբեջանում հայտնված է ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանի ճակատագիրը

Վանաձորի կենտրոնական հրապարակում ու Արցախ պուրակում շինարարական եռուզեռ է (լուսանկարներ)

Մակրոնն այսօր ընդունում է Պուտինին. առանցքային խնդիրն Ուկրաինայի հակամարտություն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց ՔՊ գրասենյակ. պատգամավորների հետ քննարկելու է Ամուլսարի հարցը

Մենք այս պահին հիմքեր չենք տեսնում Ամուլսարի հարցով նոր փորձաքննություն նշանակելու համար. Վլադիմիր Կարապետյան

Արցախում մեկնարկել է բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը

ԱԻՆ-ի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ակտիվիստ Աննա Շահնազարյանը բոյկոտել է Փաշինյանի հետ Ամուլսարի թեմայով հանդիպումն ու դուրս եկել

Հայաստանը շուրջ 300 մլն դոլար պարտք է Ռուսաստանին. ամենամեծ պարտքն ունի Բելառուսը

Ռուսաստանցիների համար Հայաստանն ամենապահանջված տուրիստական ուղղությունն է. հետազոտություն

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Պատգամավորը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով յուրաքանչյուր քաղաքացի կարող է լինել երթեւեկությունը վերահսկող մարմին

Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է. Միրզոյան

Դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդուն. բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած սպանությունը