Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավն ու հանրահավաքն այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում է:

Դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի ելույթից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց վերջին օրերին քաղաքական մյուս ուժերի արտահայտած մտքերի ու հայտարարությունների հետ կապված:

Խոսեց նաեւ սեւերի ու սպիտակների բաժանման հայտնի արտահայտության շուրջ աղմուկի մասին.

«Հիմա՝ ամնենաառանցքայինը: Մեզ մեղադրում են, որ մենք սեւի եւ սպիտակի բանաձեւը առաջ քաշեցինք ու այն դարձավ քաղաքական կարգախոս:

Ես ուզում եմ լինել կատարյալ անկեղծ՝ իրականում ինչի՞ց է ծագել այս ամբողջ բարդությունը, նրանից, որ Իմ քայլը ձեւավորվել է որպես հեղափոխական մարդկանց դաշինք: Այնպես է ստացվել, որ բոլորը կամ շատերը հանդես էին գալիս որպես մեկ ուժ, որը էն գլխից հեղափոխության գլխին է եղել, հեղափոխության կողքին է եղել կամ հենց արել է հեղափոխությունը:

Ուզում եմ նախ ասել, որ հեղափոխությունը արել է ժողովուրդը: Երբ հեղափոխությունը տեղի է ունեցել, քաղաքական ուժերը շատ անորոշ են եղել, մեզանից շատերը բանտում են եղել, իրականում հեղափոխությունը եղել է այն օրը, երբ Արշակունյաց պողոտան այնքան մարդ էր լցված, որ 2 ծայրերը չէին երեւում, այդ պայքարը առաջնորդ այդ օրը չուներ ու ինքն էր ղեկավարվում:

Շատ ուժեր իրենք են իրենց հանել հեղափոխությունից, որովհետեւ երբ մենք ասում էինք, որ պետք է դուրս գալ փողոց ու թույլ չտալ այդ ամենը, այսօր շատ պաթոսով ու հռետորիկայով հանդես եկող ուժեր այն ժամանակ հանրապետականների հետ քննարկում էին, թե ով է լինելու ընդդիմություն, ով՝ իշխանություն:

Շատ կարեւոր է հիշել, որ մեր պայքարի ընթացքում այդ մարդիկ ցանկանում էին արթնացնել հանրապետականների՝ ըստ երեւույթին մեռյալ համակարգը, եւ երբ տեսանք, որ նրանք մեր անունն են տալիս, իմ անունն են տալիս ու գնում բակերում հանրապետականների մտքերն են պաշտպանում ու նրանց գովերգում, մենք ասեցինք՝ այսպես չի լինի, որովհետեւ ուզում էին արթնացնել մեռյալ քաղաքական համակարգը:

Հիմա ձեր քարոզարշավը տեսնելով կարող եմ ասել՝ այդ համակարգը իսպառ վերացած է: Նրանք ուշ հասկացան, որ ոչ թե պետք է խոսեն հանրապետականների հետ, այլ ժողովրդի հետ: Հիմա ոչ թե ժողովուրդը գնում է շտաբների առաջ հերթ կանգնելու, այլ իրենք են գնում բակերում ժողովրդի հետ հանդիպելու:

Իմացեք, ձեր տված ոչ մի ձայն չի գողացվելու, ոչ մի քվե չի կորչելու եւ եթե 10 օր առաջ կարելի էր խոսել հակահեղափոխության մասին, ես այսօր կարող եմ շատ վստահ ասել՝ ՀՀ հպարտ քաղաքացիներ, ձեր հեղափոխությանն այս երկրում ոչինչ չի սպառնում եւ ոչինչ չի սպառնալու:

Բայց հիմա սկսվել է նոր գործընթաց՝ այդ ուժերը դժգոհ են նրանից, որ մենք ասում ենք՝ չունենք ոչ մեկի հետ ոչ մի բան պայմանավորվելու, այո, մենք միայն ժողովրդի հետ ենք պայմանավորվելու:

Հիմա մի տարօրինակ պրոցես է սկսվել՝ հիշու՞մ եք երբ առաջին անգամ ՀՀԿ-ն մայիսի 2-ին դեմ քվեարկեց իմ վարչապետ լինելուն, ես մոտեցա ու ասեցի, որ այսօր Հանրապետական կուսակցությունը ինքնասպանություն գործեց: Այսօր իրենց որոշ անդամներ ասում են՝ հեսա տեսեք, հեսա սպասեք, կտեսնեք՝ ի՜նչ ենք անելու, մնում է Սասունցի Դավթի օրինակով նրանց ասել՝ հլը ձեզ թափ տվեք:

Ես Սերժ Սարգսյանին երբ ասեցի՝ դուք իրավիճակին չեք տիրապետում, ձեզ սխալ են զեկուցում, դուք սթափ չեք գնահատում, գնաց սպեցնազը հանեց, մյուս օրն ասեց՝ Նիկոլը ճիշտ էր: Հիմա ես էդքան առողջությու՞ն ունեմ բոլորին էդքանը հատ-հատ բացատրեմ: Դուք չե՞ք հասկացել՝ ինչ է կատարվում, ասում են՝ նպատակահարմար չենք գտնում մենք արտահերթ ընտրություններին քվեարկելը, երեւի որոշենք, որ չլինի, ինչի էդ դու՞ք եք որոշում: Խորհրդարանում գտնվող այլ քաղաքական ուժերն էլ են ասում՝ երեւի մենք էլ դեմ լինենք: Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք: Ես չեմ հասկանում՝ սա ի՞նչ մտածողության ձեւ է, իրենք չեն հասկանում՝ ինչ է կատարվում:

Ասում են՝ այն ուժերը, որ օգնել են ձեզ, հիմա չեն օգնի: Միայն 1 ուժ կա, որից կարող է քաղաքական իրավիճակ փոխվել: Դա միայն ժողովուրդն է, այլ նման ուժ չկա: Սա ոչ թե արհամարանք է, ոչ թե սպառնալիք է, այլ պարզ իրողություն է: Էդ մարդիկ ասում են՝ մենք հեղափոխություն ենք արել, այ մարդ, դուք սկի չեք հասկանում՝ ինչ ասել է հեղափոխություն, ասեմ բոլորիդ՝ հեղափոխության իմաստն այն էր, որ ժողովուրդը կայացնում է որոշում ու իրականացնում իր կամքը»,-ասաց վարչապետը:

Տպել
9034 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը