Դեռ չի կողմնորոշվել․ Քոչարյանը ՀՀԿ-ի հետ, թե՞ այլ ուժի աջակցությամբ է զբաղվելու քաղաքականությամբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ ավելի վաղ հայտարարել էր ակտիվ քաղաքական դաշտ վերադարձի մասին, դեռ չի կողմնորոշվել՝ աջակցելու է Հանրապետական կուսակցությանը, թե իր սեփական ուժն է ունենալու: Այս մասին նա ասել է Կոմերսանտի հետ հարցազրույցում:

«Կարելի է ասել, որ ես դեռ չեմ կողմնորոշվել: Այդ թվում նաև այն պատճառով, թե ինչ է կատարվում»,- ասել է նա: Լրագրողի ճշտող հարցին՝ իսկ ի՞նչ է կատարվում, Քոչարյանն արձագանքել է, որ դժվար թե Հայաստանում մեկը գտնվի, ով գիտի, թե ինչ է կատարվում:

Նրա խոսքով, մայիսին Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն. «Կարծում եմ, Փաշինյանը զգաց բողոքավոր տրամադրությունները և ժամանակին դրանք գլխավորեց, ինչն էլ բերեց իշխանափոխության: Դա իսկապես տպավորիչ էր: Կար հոգնածություն նախկին իշխանություններից, լճացում: Այլապես դժվար նման մասսայական շարժում լիներ: Բայց գիտեք, կարելի է իշխանության գալ պոպուլիզմի վրա՝ նման օրինակներ ժամանակակից պատմությունը շատ ունի: Նման դեպքերում շատ հեշտ է գալ իշխանության և բավականին դժվար գնալ դրանից: Եթե դու գալիս ես իշխանության պոպուլիզմի վրա, ապա պետք է հեռանաս արժանապատիվ ու իրական արդյունքներով: Չորս ամիսները ցույց տվեցին, որ դեռևս կուտակվում են խնդիրները փաստացի բոլոր ուղղություններով: Եվ հենց դա է քաղաքականություն վերադառնալու պատճառներից մեկը»,- նշել է ՀՀ նախկին նախագահը:

Քոչարյանը կարծիք է հայտնել, որ Փաշինյանը շատ արագ այրվում է: Նա նաև սպառնալիքներ է տեսնում պետականությանն ու անվտանգությանը, քանի որ Հայաստանը պայթունավտանգ տարածաշրջանում է գտնվում: Երկիրը, ըստ նրա, չորս հարևան ունի, որից երկուսի հետ իր սահմանները փակ են և այսօր առկա է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակ: Բայց, ըստ նրա, դա նշանակում է պոտենցիալ պատերազմ, որը կարող է սկսվել ցանկացած պահի:  

Հարցազրույցում նա անդրադարձել է նաև 2008 թվականի մարտի մեկի իրադարձություններին և նշել, որ պատասխանատվությունը այդ իրադարձությունների ու տասը զոհերի համար նաև նրանց վրա է, ովքեր հրահրել են բողոքի ակցիաները: Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ եղել է և՛ ընդդիմություն, և՛ իշխանություն և պատասխանատվությունը որոշակի առումով կիսվում է:

Տպել
1860 դիտում

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել