Հեղափոխությունը գայլերի կեր չդարձնել. Սեպտեմբերի 23-ին ձայն տալ «Նոր Հայաստանի» օգտին. կոչ Եվրոպայից

Սեպտեմբերի 23-ին ՀՀ քաղաքացու ընտրությամբ, ո'չ թե որոշվում է Երեւանի քաղաքապետը, այլ դրանով որոշվում է «Նոր Հայաստանի» ճակատագիրը: Այս մասին ասված է Եվրոպայի Հայերի Համագումարի կոչում:

«Սիրելի հայրենակիցներ, Սփյուռքը եւս ուշի ուշով հետեւում է սեպտեմբերի 23-ի ընտրություններին: Մեզ եւս խորությամբ հուզում է մեր հայրենիքի ու մեր ժողովրդի այսօրն ու ապագան: Երեւանը եւ մեր երեւանաբնակ հայրենակիցների ընտրությունը առանցքային նշանակություն ունեն հետագա ողջ ընթացքի վրա, ուստի հարկ ենք համարում այսպիսով՝ ձեզ մասնակից դարձնելու մեր մտորումներին, մոտեցումներին եւ Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ մեր տեսլականին:

Դժվար չէ պնդել եւ ապացուցել, որ բոլոր այն ուժերը, որոնք անցյալում բացահայտ ու թաքուն աջակցել, կոալիցիա են կազմել  եւ ծառայել են Հայաստանը թալանած հին իշխանություններին, պոտենցյալ ուժեր են, որոնք սպասում են իրենց համար հարմար պահի, մեջքից հարվածելու հեղափոխությանը: Նրանք եթե բացահայտ հայտարարեն, որ դատապարտում են քոչարյանա-սերժական հակահեղափոխական դավադրությունները, այն ժամանակ հնարավոր է հավատալ նրանց անկեղծությանը, ապա թե ոչ, նրանց արածը լոկ  լարախաղացություն պիտի համարել  եւ Հայաստանի հզորացմանն ու զարգացմանը արգելակող քայլ:

Մեր համոզմամբ  ճակատագրական սխալ կլինի, եթե Երեւանաբնակ մեր հայրենակիցները ենթարկվելով հին ռեժիմի եւ տարբեր ուժերի շանտաժներին ու մանիպուլիացիներին՝ անտարբեր անցնեն այս բոլորին եւ թույլ տան նրանց՝ ջլատել հեղափոխությունը եւ վտանգել Նոր Հայաստանի հաղթարշավը... Այս ուժերի նպատակն է տապալել Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները եւ Նոր Հայաստանի կերտումը: Հարկավոր է լինել սթափ եւ ամենայն գիտակցությամբ  ձայն տալ հեղափոխությանը:

Ահա այս կոնտեքստում պիտի փնտրել այսպես կոչված «սեւի ու սպիտակի» բնութագրումը եւ չպիտի դրանից վախենալ, քանի որ հակառակ հակահեղափոխական պրոպագանդայի, հասարակությանը երբեք հնարավոր չի բաժանել սեւերի եւ սպիտակների, ընդհակառակը այդ միշտ էլ սեւ ուժերն են, որոնք իրենց սեւ գործերը ձգտում են վերագրել հասարակությանը:

Անցյալի կեղծված, անարդար ու անազատ ընտրություններում ԵՀՀ-ն միշտ էլ  քննադատել ու դատապարտել է հին իշխանություններին,  սակայն այս անգամ հավատացած ենք, որ ընտրությունները լինելու են արդար, թափանցիկ եւ անկաշառ ու  մենք պարտավոր ենք մասնակից լինել եւ  կոչ անել մեր հայրենակիցներին, որ հոծ բազմությամբ մասնակցեն Երեւանի ավագանու ընտրություններին եւ իրենց ձայնը տան հեղափոխությանը:

Սփյուռքահայությունը անվերապահորեն սատարեց եւ մասնակցեց թավշյա հեղափոխությանը եւ այժմ էլ պատրաստ է անվերապահ պաշտպանելու հեղափոխության հերթական շարունակությունը մինչեւ վերջնական հաղթանակ:

Եվրոպայի Հայերի Համագումարը նկատի ունենալով Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում բազմաթիվ Եվրոպական երկրների հայկական կառույցների ներկայացուցիչների եւ հասարակական ու քաղաքական գործիչների մասնակցությամբ տեղի ունեցած «Նոր Հայաստան, Նոր Սփյուռք» կարգախոսով խորհրդաժողովի մտայնությունն ու տրամադրությունը, հայտարարում է իր անվերապահ աջակցությունը թավշյա հեղափոխությանը:

Հավատացած ենք, որ Երեւանի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներն ու հարցերը հնարավոր է լավագույն կերպով լուծել միայն Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ համաժողովրդային շարժման հաղթանակով:

Եվրոպայի Հայերի Համագումարը մեր Երեւանաբնակ հայրենակիցներին հորդորում է. «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՅԼԵՐԻ ԿԵՐ ՉԴԱՐՁՆԵԼ», այլ հաստատակամ գնալ եւ ձայն տալ Նոր Հայաստանի օգտին»,- ասված է Եվրոպայի Հայերի Համագումարի կոչում:

Տպել
5202 դիտում

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին