Երևան
16 °C
Այսօր տեսնում ենք՝ ինչպես են նախկին ռեժիմի ներկայացուցիչները օր օրի ակտիվանում: Տեսանք, որ արդեն ոչ թե հատուկ ծառայություններն են գաղտնալսում, այլ գաղտնալսում են այդ հատուկ ծառայություններին: Չենք կարող բացառել արտաքին ուժերի մասնակցությունը, որովհետեւ տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանի իշխանությունը հովանավորություն ցույց տալիս Քոչարյանին: Այսօր ներքաղաքական վերջին զարգացումների ու անցումային արդարադատության թեմայով ասուլիսի ժամանակ նման միտք հայտնեց «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարդան Գերավետյանը:
Վերջինս ասաց, որ անցումային փուլ, անցումային արդարադատություն իրականացնելու մեջ որեւէ արտառոց բան չկա, պատմությունն անցումային փուլեր բազմիցս տեսել է: Գերավետյանն անդրադարձավ նաեւ համաներման հարցին: Նա ասաց, որ բանտերում կան շատ մարդիկ, ովքեր կամայականության զոհեր են, անարդար են դատապարտված, դրա համար էլ անհապաղ պետք է համաներում լինի. «Մեր ժողովուրդը թող չվախենա նրանից, թե հիմա այդ գազանները դուրս կգան համաներման արդյունքում, կսկսեն օրենք խախտել եւ այլն, եւ այլն: Իհարկե պիտի հասկանալ՝ նայած ում ինչպիսի ներում շնորհել, բայց մենք վստահաբար գիտենք, որ այնտեղ կան նաեւ անմեղ մարդիկ, իսկ դա սարսափելի ճնշում է»,- ասաց Գերավետյանը՝ օրինակ բերելով տոնածառի գործով դատապարտված Գեւորգ Սաֆարյանին:
Վարդան Գերավետյանն իր խոսքում ասաց, որ նոր Հայաստանում միակուսակցականության վերադառնալու վտանգ, ըստ էության, չկա, ինչը վկայում է Նիկոլ Փաշինյանի անցած ուղին. «Պիտի հաշվի առնել Փաշինյանի անձը, նա անցած ուղի ունի: Տեսանք, որ նա բավականին հետեւություններ է արել տարբեր ուժերի սխալներից: Ինձ թվում է, որ ինքն էլ լավ հասկանում է, որ միակուսակցականությունը վտանգավոր երեւույթ կլինի: Բայց երբ շփվում ենք ժողովրդի հետ, տեսնում ենք՝ այնպես չէ, որ ամբողջ Հայաստանն է աջակցում Փաշինյանին, կան մարդիկ, «Սասնա ծռերին» աջակցող մարդիկ էլ կան»,- ասաց Գերավետյանը՝ նշելով, որ այդ առումով իրենք ավելի շահեկան վիճակում են, որովհետեւ, ինչպես ինքն ասաց, կան ուժեր, որ նախկինում սպասարկել են ՀՀԿ-ին, հիմա իրենց մորթին փոխել են ու համարվում են ՔՊ-ական:
«Իսկ մեզ մոտ գալիս են զուտ գաղափարական մարդիկ, որովհետեւ այս պահին մենք իշխանության ակնկալիք չենք տրամադրում: Չեմ կարծում, թե ժողովուրդն իր ամբողջ քվեն պատրաստ է տալ Նիկոլ Փաշինյանին: Ավագանու այս ընտրությունները ցույց կտան ներքաղաքական տրամադրությունները, այս ընտրությունները լակմուս են, որոնք թույլ կտան մտորել խորհրդարանական ընտրությունների համար»,- ասաց Գերավետյանը:
«Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արեգ Կյուրեղյանն էլ իր հերթին ներկայացրեց անցումային արդարադատության իրականացման հիմնական կետերը՝ նշելով, որ կառավարությունը հիմա անհապաղ պետք է ստանձնի օրենսդիր իշխանության որոշակի ֆունկցիաներ՝ սահմանադրական կարգը վերադարձնելու համար: Այդ կետերը, ինչպես ասաց Կյուրեղյանը, ըստ հաջորդականության պետք է լինեն անցումային արդարադատության ատյանի ստեղծումը, ԱԺ-ի լուծարումը, արտահերթ ընտրությունները, նախորդ ռեժիմի հետ հանցավոր համագործակցություն ունեցող անձանց շրջանակները պարզելն ու նրանց պատասխանատվության ենթարկելը:
«Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներն ասուլիսի ժամանակ հայտնեցին, որ կուսակցության շարքերը համալրվում են: Վերջիններիս խոսքով՝ իրենք մարզերում էլ շատ համակիրներ ունեն, այցելում են տարբեր շրջաններ, հանդիպում բնակիչներին. «Մարդիկ անձամբ գալիս դիմում են կուսակցությանն անդամագրվելու համար: Մեր կուսակցության անդամներն առողջ գաղափարական անդամներ են, եւ ոչ թե ձեւական»:
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ