Հարյուրավոր երիտասարդ մանկավարժներ աշխատանք են փնտրում. տարեց ուսուցիչներին հեռացնե՞լ դպրոցից

Լուսանկարում՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն է

Համացանցում տեղեկություններ են պտտվում, որ Արարատի մարզպետը կարգադրել է մարզում գործող դպրոցների տնօրեններին՝ աշխատանքից ազատել կենսաթոշակի տարիքը լրացած ուսուցիչներին՝ հանրակրթական ուսումնական հաստատությունները նոր ու երիտասարդ կադրերով համալրելու նպատակով:

Տարածվում է նաեւ Մրգավետ համայնքի դպրոցի պատմության ուսուցչուհու ահազանգող տեսագրությունը, որտեղ նշվում է, որ ինքը, լինելով 40 տարվա վաստակ ունեցող մանկավարժ, ազատվել է աշխատանքից: Իրավաբաններն, իրենց հերթին, նկատում են, որ տարիքի հիմքով մարդուն աշխատանքից զրկելը հակաօրինական է: «Անձանց թոշակային տարիքի հիմքով աշխատանքից ազատելն արգելվում է ՀՀ Աշխատանքային օրենսգրքով: ՀՀ Սահմանադրական դատարանը 2011 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ ՍԴՈ-991 որոշմամբ եւս հակասահմանադրական է ճանաչել ինքնին կենսաթոշակային տարիքի լրանալու հիմքով անձին աշխատանքից ազատելը՝ այն դիտարկելով նաեւ խտրականության դրսեւորում, որն արգելված է ՀՀ Սահմանադրությամբ: Սահմանադրական դատարանը իր որոշմամբ արձանագրել է, որ պետության հիմնական խնդիրներից է բացառել տարիքային հիմքով գործատուի հայեցողական նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի միակողմ լուծման հնարավորությունը»,- արձանագրում է փաստաբան Դիանա Գրիգորյանը:

Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը վստահեցրեց, որ դպրոցի տնօրեններից չի պահանջվել աշխատանքից ազատել կենսաթոշակի տարիքի ուսուցիչներին: «Ոչ, նման հրահանգ չի եղել: Հրահանգ է եղել, որ այն ուսուցիչները, որոնք աշխատում են ժամկետային աշխատանքային պայմանագրով, պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով ազատվում են աշխատանքից եւ դպրոցները համալրվում են նոր կադրերով: Հրահանգը եղել է այդպիսին»,- ասաց նա: Նաեւ հավելեց, որ ժամկետային պայմանագրեր կնքվում են ինչպես օրինակ ֆիզարձակուրդում գտնվող անձին փոխարինելու համար՝ մինչեւ նրա վերադարձի ժամկետը, այնպես էլ ուսուցիչների հետ, ասենք՝ մինչեւ տվյալ ուսումնական տարվա ավարտը, եւ այս երկրորդ դեպքում գործատուին վերապահված իրավունք է՝ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո այն երկարաձգել ու շարունակե՞լ տվյալ ուսուցչի հետ աշխատանքային հարաբերությունները, թե՞ առաջացած թափուր տեղի համար հայտարարել մրցույթ: «Կարելի է երկուսն էլ, բայց տնօրենն իր քայլը պետք է հիմնավորի՝ ինչի համար է երկարաձգում պայմանագրի ժամկետը, մրցույթ չի հայտարարում: Բայց այդ իրավունքը վերապահված է տնօրենին»,- ասաց Ալբերտ Մկրտչյանը:

Ամեն դեպքում մարզպետարանը, բաժնի պետի խոսքով, խրախուսում է նոր կադրերին դպրոց ընդունելը: «Ընդամենը վերջին մեկ ամսվա ընթացքում, երբ որ դպրոցների նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներն էին գնում, հարյուրավոր նորավարտ շրջանավարտներ դիմել են մեզ, դպրոցներ, մենք տեղեկություն ենք տվել, որ մրցույթի հայտարարության տեքստերը լինում են «Կրթություն» շաբաթաթերթում եւ այլն: Մեծ թվով մասնագետներ կան մարզում, որոնք աշխատանք են որոնում եւ ցանկանում են դպրոցներում աշխատել»,- նկատեց Արարատի մարզպետարանի կրթության բաժնի պետը: Այս առնչությամբ եւս մեկ անգամ հետաքրքրվեցինք՝ թեկուզ ներքին կարգով հրահանգ չի՞ եղել կենսաթոշակի տարիքի անձանց հետ չվերակնքել աշխատանքային պայմանագրերը: «Չէ, մենք ասել ենք, որ ժամկետային աշխատանքային պայմանագիր ունեցողների վերաբերյալ դպրոցները քննարկեն եւ կայացնեն համապատասխան որոշում՝ ելնելով, որ հետագայում ավելի արդյունավետ մասնագետներ ստանան առարկայի դասավանդումը»,- պատասխանեց նա:

Նկատենք, որ ուսուցիչների հետ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելը անօրինական, բայց տարիներ շարունակ դպրոցներում տարածված երեւույթ է: Նրանց հետ աշխատանքային պայմանագրերը պետք է լինեին անժամկետ: Մինչդեռ ավանդաբար ուսուցիչների հետ այդ պայմանագրերը, որպես կանոն, կնքվել են մեկական տարով: Դա դիտարկվել է որպես մանկավարժներին կախման մեջ պահելու գործուն միջոց, երբ յուրաքանչյուր պահի նրանք կգիտակցեն, որ հաջորդ տարի հնարավոր է տնօրենը որոշի ու իրենց հետ այլեւս պայմանագիր չկնքի:

Որոշակի ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագրին վերաբերում է «ՀՀ Աշխատանքային օրենսգրքի» 95-րդ հոդվածը եւ այնտեղ ոչ մի դրույթ չի նախատեսում ուսուցչի հետ ժամանակավոր պայմանագիր կնքելու դեպք, եթե իհարկե, նա չի փոխարինում ժամանակավորապես բացակայող աշխատողին կամ համատեղությամբ աշխատանք չի կատարում:

Մեր դիտարկմանը, որ մեկ տարով կնքված պայմանագրերը օրենքի խախտումով են եւ չպետք է լինեին, Ալբերտ Մկրտչյանը պատասխանեց. «Ես իրավաբան չեմ: Ճիշտն ասած՝ ես էլ տեղյակ եմ (օրենսգրքի մեջբերված հոդվածին-խմբ.), դրա համար ես էլ, զուտ որպես անհատ վերլուծելով, ինչ-որ բան տեսնում եմ, բայց մասնագիտությամբ իրավաբան չեմ, չեմ կարող որակել՝ խախտում է, թե խախտում չէ»:

Արարատի մարզպետարանի կրթության բաժնի պետը դժվարացավ տվյալներ տրամադրել, թե կենսաթոշակի տարիք ունեցող քանի ուսուցիչ է աշխատում մարզի դպրոցներում: Ասաց, որ այս տարվա ցուցանիշները դեռ ամփոփված չեն: Նախորդ տարի նրանց թիվը եղել է մոտ 150: Ինչ վերաբերում է Մրգավետի դպրոցում ուսուցչին տարիքի պատճառով աշխատանքից ազատելու տեղեկությանը, այս մասին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Տնօրենի հետ կապ հաստատել չկարողացանք, իսկ մարզպետարանի պաշտոնյան ասաց, որ այդ դեպքով չի հետաքրքրվել:

Տպել
7506 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց