Հրանտ Դինքից մինչեւ Քրիստափոր Օսկանյան. թուրքահայության բազմակի ազգային ինքնության գործոնը

17/09/2018 schedule15:37

Սփյուռքահայության շրջանում առկա է ինքնության բազմակի դրսևորում, կարծում են գիտնականները: Այն հատկապես ընդգծված է թուրքահայության շրջանում: Ինչպես նախկինում, այնպես էլ մեր օրերին տեղի հայ գործիչները, չնայած Ցեղասպանության փաստի և այլ խնդիրների, փորձում են նպաստել երկրի զարգացմանը, գրում է Ամերիկայի ձայնը: 

«Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» գրքում “Ակոս” թերթի խմբագիր թուրքահայ լրագրող Հրանտ Դինքը գրել է. «Ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ: Առաջինը թուրքաբնակ եմ, Թուրքիայի հանրապետության քաղաքացի, երկրորդը՝ հայ եմ»: 

Սեպտեմբերի 15-ին Հրանտ Դինքը կդառնար 64 տարեկան: Իր ողջ կյանքի ընթացքում նա պայքարել էր թուրք և հայ ժողովուրդների միջև հաշտեցման ու Թուրքիայում ժողովրդավարության հաստատման համար՝ ընդգծելով իր երկու ինքնության գոյությունը: 

Ըստ սփյուռքագետ Վահե Սահակյանի, ազգային ինքնությունը բարդ երևույթ է,: Այն բնորոշ է ազգային փոքրամասնություններին, իսկ թուրքահայության դեպքում, շատ ավելի ընդգծված՝ հաշվի առնելով ցեղասպանության հիմնախնդիրը: 

«Սփյուռքները, հատկապես այդ դասի մեջ են, երբ մարդիկ ունեն մի քանի ինքնություններ, որ կարող են հանդիսանալ տվյալ երկրի քաղաքացիներ և այդ երկրի լիարժեք անդամներ, բայց միևնույն ժամանակ որոշ այլ ինքնությունների կրողներ»: 

Չնայած հայ-թուրքական բարդ հարաբերություններին ու ողբերգական անցյալի՝ թուրքահայերը շարունակում են իրենց ներդրումն ունենալ Թուրքիայում փոփոխությունների իրականացմանը: 

«Կարծում եմ Հրանտ Դինքն ու իր նման անձինք պայքարել են հանուն Թուրքիայում փոփոխությունների ու հանուն նրա, որ այն լինի այնպիսի պետություն, որտեղ ազգային փոքրամասնությունները և մեծամասնությունը զգան իրենց լիարժեք քաղաքացիներ»,- ասում է Սահակյանը: 

Պատմաբան Ռոնալդ Սյունին էլ իր հերթին ևս ընդգծում է բազմակի ինքնության գոյության փաստը: Ըստ գիտնականի, ինքնությունը կարող է եզակի չլինել: 

«Օրինակ, ես ինքս ծնվել եմ ԱՄՆ-ում, բայց նաև հանդիսանում եմ հայ: Ես ամերիկահայ եմ: Ինքնության կարևորությունը կապված է տվյալ իրավիճակից»։ 

Անդրադառնալով Օսմանյան կայսրության կազմում բնակվող հայերին, պատմաբանն ընդգծում է, որ չնայած մի շարք դժվարությունների, մասնավորապես կրոնական պատկանելիության, հայերը դարեր ի վեր եղել են կայսրության անբաժան մաս: Նրանցից ոմանք հասել են նաև բարձր դիրքի: 

«Եթե նայում ես Օսմանյան կայսրության հայերի պատմությանը, ապա զարմացնում է, թե որքան խորն էին նրանք ինտեգրված այդ հասարակության մեջ և որքան մոտ է եղել նրանց ինքնությունն այդ հասարակությանը»,- ասում է Սյունին: 

Օսմանյան և հայկական ինքնության համատեղման վառ օրինակներից է 19-րդ դարում Օսմանյան կայսրության հայազգի գործիչ Քրիստափոր Օսկանյանը, ում սուլթանը նշանակել էր Նյու Յորքում Օսմանյան կայսրության հյուպատոս: Օսկանյանի կենսագիր, պատմաբան Նորա Լեսերսոհնն ընդգծում է, որ վերջինս իրեն համարում էր ոչ միայն հայկական համայնքի մասնիկ, այլև Օսմանյան կայսրության հավատարիմ հպատակ և իր գործունեությունը նվիրել էր կայսրության բարեփոխմանը: 

«Իրականությունն այն է, որ մարդիկ մեծ ոգևորությամբ էին փորձում նպաստել այն երկրի կայացմանը, որը համարում էին իրենց հայրենիքը: Օսկանյանը հավատացած էր, որ հնարավոր է միաժամանակ հասնել ինչպես օսմանահայության, այնպես էլ ընդհանուր օսմանյան հասարակության հետագա զարգացմանը: 

Ինչպես Օսկանյանը, այնպես էլ Հրանտ Դինքը իրենց երկրի օրինակելի քաղաքացիներ էին, որոնք խորապես համոզված էին, որ Թուրքիան մեծապես կշահի միայն բարեփոխման, ժողովրդավարացման և բազմազգ համերաշխության շնորհիվ։

Տպել
1402 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց