Երևան
12 °C
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդի տարածաշրջանում խաղողի բերքահավաքը երեկվանից մեկնարկել է: Չնայած հակառակորդի կրակոցներին, սահմանամերձ բնակիչները դուխները չեն գցում, շարունակում են մեծ թափով խաղողաքաղ իրականացնել ու թուզ հավաքել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ով երեկ անձամբ է այցելել բերքահավաք իրականացնող համայնքներ, եղել մթերող գործարանում ու տեղում ծանոթացել իրավիճակին. «Ամենամեծ այգիներն ունի Պառավաքար համայնքը, որտեղ սպասվում է մոտ 2500 տոննա բերք: Մթերումն իրականացվում է Բերդ քաղաքում տեղակայված մթերման կետում՝ 1կգ-ը՝ 140 դրամով: Բնակիչների հետ կնքված է պայմանագիր՝ եռօրյա ժամկետում գումարը փոխանցվում է»,- ասաց մարզպետը:
Վահե Ղալումյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ բերքն այս տարի աննախադեպ շատ է. «Օպտիմալ հաշվարկներով՝ 5000 տոննա խաղող է լինելու միայն Բերդի տարածաշրջանից, նախորդ տարվա 3500-ի փոխարեն»:
Մարզպետն ուրախությամբ փաստեց, որ աննախադեպ է նաեւ թզի բերքն ու մթերման գործընթացը. «Սկսել են թուզ մթերել Մովսես եւ Այգեձոր համայնքներում, 150 տոննայից ավելի արդեն իսկ մթերվել է Վրաստանից ժամանած գործարարների կողմից՝ սառնարան բեռնատարներով, 3 այգեձորցի էլ սեփական միջոցներով են բեռնատարներ գնել ու մթերում են իրականացնում: Մթերման գինը 700-800 դրամ է»,- ասաց Ղալումյանը, հիշեցնելով նախորդ տարվա գինը՝ 250-300 դրամ:
Մարզպետի խոսքով՝ ինքը երեկ անձամբ եղել է Պառավաքարի խաղողի այգիների ամենավտանգավոր կետերում, վստահեցնում է, բնակիչները մեծից փոքր աշխատում են այգիներում՝ ապացուցելով, որ իրենք ոչնչից չեն վախենում. «Իհարկե, վտանգը կա, բայց ողջ գյուղը իրար թեւ թեւի տված, իրար օգնելով խաղողաքաղ են անում»:
Վահե Ղալումյանի խոսքով՝ մարզում մեծ թափով ճանապարհաշինություն է իրականացվում պետական միջոցներով ու տարբեր ծրագրերով. «Մրցույթները կայացել են, շինարարությունը սկսվել է, շուտով կավարտվեն: Բերդ-Այգեձոր-Չինարի ճանապարհն է նորոգվում»:
Անդրադառնալով վերջին օրերին սահմանամերձ բնակավայրերի վրա հակառակորդի արձակած կրակոցներին՝ մարզի ղեկավարն ասաց, որ շոշափելի վնասներ չեն գրանցվել, բայց նաեւ նշեց՝ ամենամեծ վնասը Կոթի համայնքի վիրավոր բնակիչն էր, ով չնայած իրեն լավ էր զգում, բայց սեփական նախաձեռնությամբ տեղափոխվել է Երեւան՝ հետազոտման:
Վահե Ղալումյանի խոսքով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում համայնքներում արագ լուծում պահանջող խնդիրների լուծմանը, հիմնականում խմելու եւ ոռոգման ջրի խնդիրներին. «Դպրոցներում են շինարարություններ իրականացվում տարբեր միջոցներով, քայլեր են արվում չգազաֆիկացված համայնքներում գազաֆիկացնելու ուղղությամբ»: Այս ամենին զուգահեռ, ըստ մարզի ղեկավարի, խնդիր է դեռեւս մարզի հատկապես Իջեւանի տարածաշրջանում կաթի մթերման հարցը, չնայած այս ուղղությամբ որոշակի քայլեր ու պայմանավորվածություններ արդեն իսկ կան, սակայն մի շարք համայնքներում կաթի մթերման խնդիրը լուրջ է, ինչի հետեւանքով շատ բնակիչներ պարզապես կովերին չեն կթում՝ կաթը տալով հորթերին:
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. ընթանում է քննություն
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնին
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար
ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մինչև հունիս ավարտեն պատերազմը․ Զելենսկի
Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը
Վարչապետն այցելել է «Armenian Helicopters» ընկերություն․ տեսանյութ
ՀԷՑ-ը թալանել է քեզ․ Վահագն Ալեքսանյանը նոր տեսանյութ է հրապարակել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար․ Ապարանի և Հրազդան տարածաշրջաններում ձյուն է
Թիվ մեկ առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը․ քննարկվել է ԱԳՆ 2025-ի հաշվետվությունը
Բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելն առաջացնում է քրեական պատասխանատվություն
Արտաքին գործերի նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ապարանի տարածաշրջանում կատարվում են ճանապարհների մաքրման, մշակման աշխատանքներ
Նուբարաշենի զորամասի 24-ամյա պայմանագրային զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ
«Կրթվելը նորաձև է» շարժմանը միացած սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ձեր ակտիվ աջակցության կարիքն ունեմ․ Հակոբյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ տեղումներ, նաև բուք կլինեն
Ցուցանիշը դրված է՝ կատարված է․ անգամ կրկնակի, եռակի և ավել․ Պապոյան
«Տառերի պուրակ»-ի ճանապարհին շուրջ 80 մեքենա է հայտնվել խցանման մեջ․ օգնություն է ցուցաբերվել 170 քաղաքացու
Եվս մեկ բարեփոխում բանակի ապագա սպաների՝ ակադեմիայի կուրսանտների համար․ Պապիկյան․ տեսանյութ
Պետք է ընդունել՝ ժողովուրդը չի ընկալում ձեզ որպես այլընտրանք և անիմաստ ռեսուրս չվատնել «նոր» համախմբումներով
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել փետրվարի 7-ին
Իրանի հետ լավ արդյունքներ ունենք․ Թրամփը Օմանի բանակցությունները հաջող է համարել
Դարբնիկ բնակավայրի սոցիալական բնակֆոնդի որևէ ընտանիքի բնակարանից դուրս գալու պահանջ չի ներկայացվել․ ԱՍՀՆ
ԱԺ-ն ամփոփել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն․ տեսանյութ
ԱՄՆ-ն մաքսատուրքեր կարող է սահմանել Իրանի հետ առևտուր անող երկրների համար․ Թրամփ
Շտապօգնության 23 հզր կանչ, 370 հզր ամբուլատոր, 30 հզր հիվանդանոցային այց․ ապահովագրության վիճակագրություն
3.4 մլրդ դրամի ներդրում, նոր աշխատատեղեր․ Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Դիլի» կաթնամթերքի գործարան
Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է
47-ամյա տղամարդը մեքենայում շանտաժի միջոցով մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա աղջկա հետ
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանը առաջարկե՞լ է Ռուսաստանում հայերենն ու անգլերենը պետական լեզու ընդունել․ Չախոյան
«Care for Children»-ի հիմնադիրը միջազգային համաժողովում Հայաստանը ներկայացրել է որպես օրինակելի երկիր
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ որոշ տարածաշրջաններում ձյուն ու բուք է
Լրացուցիչ շուրջ 137մլն դրամի խնայողություն՝ բաց, թափանցիկ և ներառական գնման գործընթացի արդյունքում․ Պետրոսյան
Մեր եռագույնը երեկ Սան Սիրո մարզադաշտում էր․ հաջողություն մաղթենք մեր մարզիկներին․ Հարությունյան
Իտալիայում մեկնարկել է 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Աշխատակիցներին և սարքավորումները ծառայեցրել են ՀԷՑ-ի լիցենզիայի հետ չառնչվող կարիքներին․ Մանավազյան
Այո՛, ԱՄՆ փոխնախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան․ բավական կարևոր և ազդեցիկ այց ենք ունենալու․ Կոստանյան
Ինքնասպանության փորձ կատարած 24-ամյա աղջկա կյանքը փրկվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT