Քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն Հայկ Մարությանն է, հետո՝ Թարխանյանը, Զոհրաբյանը եւ Մանուկյանը

Երեւանի քաղաքապետի թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց ունեցվածքի մասին հայտարարագրերը: «Հայկական ժամանակ»-ն ուսումնասիրել է 12 թեկնածուների 2018 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ առկա միջոցները եւ պարզել, որ ամենահարուստ թեկնածուն «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Հայկ Մարությանն է: Իրենց ունեցվածքով աչքի են ընկնում նաեւ Անահիտ Թարխանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արտակ Զեյնալյանը եւ Միքայել Մանուկյանը:

ՀՅԴ-ի թեկնածու Միքայել Մանուկյանը  ՀՀ բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահն է: Դաշնակցության քաղաքապետի թեկնածուն հայտարարագրել է բնակարան եւ ավտոտնակ, որոնք գտնվում են Երեւանի Պուշկինի փողոցում: Մանուկյանն ունի երկու ավտոմեքենա` Mersedes-BENZ S350L եւ Ինֆինիտի Q X4: Նա բավականին լուրջ դրամական միջոցներ ունի կուտակած՝ 21 մլն դրամ, 50 հազար դոլար եւ 25 հազար եվրո:

«Ժառանգություն» կուսակցության թեկնածու Րաֆիի Հովհաննիսյանը երկու առանձնատուն ունի՝ Երեւանի Նորք Մարաշ եւ Երզնկյան փողոցներում: Հովհաննիսյանն ավտոմեքենա չունի, իսկ դրամական միջոցները կազմում են 205 հազար դրամ եւ 15 հազար ԱՄՆ դոլոր:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության թեկնածու Մանուել Գասպարյանը ունի առանձնատուն Գերցենի փղոցում, որին կից կա տնամերձ հողատարածք եւ օժանդակ շինություններ: Գասպարյանն ունի երկու ավտոմեքենա՝ «Աուդի Ա8» եւ «Միցուբիշի Պաջերո»: Նա դրամական միջոցներ չունի:

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը միանգամից երեք բնակարանի սեփականատեր է: Զեյնալյանի բնակարանները գտնվում են Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում: Նրա եկամուտները կազմում են մոտ 11 մլն դրամ, որից 7 մլն 300 հազարը նա ստացել է Ազգային ժողովից, 3,5 մլնը՝ արդարադատության նախարարությունից: Նա ունի նաեւ մոտ 5 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար եւ 2,3 հազար եվրո:

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը հայտարարագրել է մեկ բնակարան՝ Երեւանի կենտրոնում, մեկ ավտոմեքենա: Շահգելդյանը որպես ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր ստացել է 1,8 մլնի եկամուտ, իսկ ԵՊՀ-ից որպես դասախոս՝ 720 հազար դրամ:

Ռեֆորմիստների կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը չունի բնակարան, համենայնդեպս, հայտարարագրում բացակայում է: Սակայն, նա հաշվառված է Արարատյան 22 հասցեում: Փոփարենը նա երկու ավտոմեքենա ունի՝ «Տոյոտա Քեմրի» եւ «Լեքսուս 470GX» մակնիշների: Նա չի հայտարարագրել որեւէ դրամական միջոց:

«Երեւանի հանրություն» դաշինքի թեկնածու Անահիտ Թարխանյանը միայն Բաղրամյան պողոտայում մեկ բնակարանի սեփականատեր է եւ մյուսի համասեփականատեր, բնակարանին կից ունի նաեւ արհեստանոց: Նա հայտարարագրել է նաեւ տուն-թանգարան, որը գտնվում է Անտառային կոչվող թաղամասում: Նրա սեփականությունների ցանկում է նաեւ BMW 320I մակնիշի ավտոմեքենան: Անահիտ Թարխանյանը միայն «Ռադիո Հայ» ՍՊԸ-ից ստացել է 20 մլն 400 հազար դրամ, իսկ «FM 105.5» ՍՊԸ-ից ստացել է 15 մլն դրամ: Բացի այս նա ունի նաեւ 18 մլն դրամի խնայողություններ: Նրան են պատկամում «ՖՄ 055» եւ «Ա-3 ճարտարապետներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների 100 տոկոս բաժնեմասերը:

«Բարգավաճ Հայաստան» կուսկացության քաղաքապետ թեկնածու Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նա չունի շարժական եւ անշարժ գույք: Նա Ազգային ժողովից ստացել է 12 մլն դրամի աշխատավարձ, ունի 71 հազար ԱՄՆ դոլարի խնայողություններ: Նաիրա Զոհրաբյանը հաշվառված է Այգեձոր թաղամասում, բայց բնակվում է Աբովյան փողոցում: Այնուհանդերձ նշենք, որ Նաիրա Զոհրաբյանը 2017 թվականին, երբ ստանձնել է ԱԺ պատգամավորի պաշտոնը, հայտարարագրել է միանգամից երեք բնակարան՝ բազմաբնակարան շենքերում:

«Երեւանցիներ» դաշինքի թեկնածու Արարատ Զուրաբյանը ունի մեկ բնակարան, մեկ առանձնատուն եւ երկու ավտոմեքենա: Նա Ազգային ժողովից որպես պատգամավոր ստացել է 7 մլն դրամ աշխատավարձ, ինչպես նաեւ ունի 2 մլն դրամ եւ 15 հազար ԱՄՆ դոլար:

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը իր ունեցվածքով գերազանցում է մյուս թեկնածուներին: Նա ունի վեց բնակարան, որից մեկը Երեւանի Հյուսիսային պողոտայում, իսկ մնացածը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքի տարբեր թաղամասերում: Պրահայում Հայկ Մարությանն ունի նաեւ առանձնատուն, երկու հողամաս, նաեւ ավտոտնակ Երեւանի Հյուսիսային պողոտայում: Նա վարում է 2017 թվականի արտադրության «Պեժո Տարտնյոր ԹԻ ՓԻ» մակնիշի ավտոմեքենա, որի սեփականատերն է:

Հայկ Մարությանի եկամուտները գոյանում են Չեխիայում վարձով տրված վեց բնակարանների վարձավճարից: Վեց բնակարաններից նա ստացել է 30 մլն ՀՀ դրամին համարժեք չեխական կրոն: Քաղաքապետի թեկնածուն «Դիջիգեյմ» ՍՊԸ-ից ստացել է 1,5 մլն հոնորար, «Նիկիտա մոբայլ» ՍՊԸ-ից՝ 3 մլն 400 հազար, «Գուդ կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից՝ 9 մլն 600 հազար դրամ, «Պերսոնա գրատա» ՍՊԸ-ից էլ՝ 1,5 մլն դրամ: Հայկ Մարությանի դրամական միջոցները կազմում են 190 հազար ԱՄՆ դոլար, 10 հազար եվրո, 4 մլն 700 հազար ՀՀ դրամ եւ 500 հազար չեխական կրոն, որը համարժեք է 11 մլն ՀՀ դրամի:

«Հայք» կուսակցության թեկնածու Հրաչիկ Հովսեփյանը հայտարարագրել է մեկ բնակարան: Նա չունի դրամական միջոցներ եւ շարժական գույք:

Տպել
36455 դիտում

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ