Կուզենայի, որ Ն.Փաշինյանը ձեռքը սրտին դներ ու ազնվորեն ասեր, թե ով է սպիտակ, ով՝ սեւ. Ա.Զուրաբյան

Երեւանի ավագանու ընտրություններում միշտ եղել են ընտրախախտումներ եւ շարունակում են լինել, ես դրանց ուշադրություն չեմ դարձնում, որովհետեւ ինքս չեմ անում: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Երևանցիներ» դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:

«ՀՀՇ» եւ «Հայոց հայրենիք» կուսակցություններից կազմված «Երևանցիներ» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Արարատ Զուրաբյանը հայտարարեց, որ տարբեր դաշինքի ներկայացուցիչներ երբեմն դուրս են գալիս քաղաքային խնդիրներից եւ կենտրոնանում են երկրորդական հարցերի վրա:

«Տարրական բան եմ ասում, Երեւան քաղաքում 7 բալանոց երկրաշարժ լինի՝ 300 հազար զոհ կունենանք, հիմա եթե մարդիկ ցանկանում են մակիյաժով զբաղվել, թող գնան զբաղվեն, մենք զբաղվելու ենք նրանով, որ քանդենք այն շենքերը, որոնք պետք է քանդել: Առաջին հերթին պետք է փորձել Երեւանը դարձնել քաղաքացիների համար անվտանգ քաղաք, երկրորդ հերթին՝ հարմարավետ, երրորդ հերթին՝ մաքուր»,- ասաց նա:

Արարատ Զուրաբյանը համոզված է, որ «Երեւանցիներ» դաշինքում ներգրավված են մարդիկ, որոնք աշխատել են տարբեր ոլորտներում, ղեկավարել են տարբեր համայնքներ, սիրում են իրենց քաղաքը եւ պատրաստ են լրջագույն փոփոխություններ կատարել իրենց քաղաքում:««Երեւանցիներ» դաշինքը ոչ թե մակիյաժ է անելու քաղաքը, ինչպես ուրիշներն են անելու՝ քծնելով քաղաքացիներին, մենք հակառակը կանենք, կվերհանենք ամենատգեղ հատվածներն ու կփորձենք ուղղել»,- ասաց նա:

Վերջինս կարծիք հայտնեց, որ որեւէ մեկը լուրջ խնդիրներից չի խոսում, խոսելիս էլ որպես բարեգործություն են ներկայացնում: «Երբ որ առանձին մարդիկ, առանձին էլեմենտներ են ներկայացնում, որպես իրենց ծրագիր, մոռանում են, որ դա իրենց պարտականությունն է: Ընդհանրապես որեւէ երկրի, որեւէ ղեկավարի պարտականությունն է՝ փորձել իր քաղաքը էկոլոգիապես եւ բոլոր առումներով անվտանգ ու հարմարավետ դարձնել: Այդ ամենն այնպես է ներկայացվում, կարծես թե, լավություն են անելու Երեւանի բնակչին»,- ասաց նա:

Արարատ Զուրաբյանը Երեւանի ավագանու ընտրություններում կարեւորում է Գագիկ Ծառուկյանի աջակցությունն ու նրա հետ համագործակցությունը: «Ծառուկյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքն ունի երկու թեկնածու եւ ես շատ գոհ եմ, որ այդպես է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտպանում է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը եւ դա շատ բնական է: «Ծառուկյան» դաշինքը շատ ընդգրկուն միավոր է, բազմաթիվ մարդիկ, որոնք համակիր են նրան, պաշտպանում են նաեւ ինձ եւ իմ կողքին են: «Ծառուկյան» դաշինքն այս պահին, եթե հաջողություն ունենա, ես եւ Նաիրա Զոհրաբյանը ի վիճակի ենք ճիշտ որոշում կայացնել եւ միասնաբար շարունակել մեր գործունեությունն ի շահ Երեւան քաղաքի»,- ասաց նա:

Վերջինս նշեց, որ ընտրություններին հաջորդող փուլում, երբ որ կձեւավորվի ավագանի, կլինեն նաեւ նոր լուծումներ: Անդրադառնալով նախընտրական քարոզարշավում իր պասիվությանը՝ Զուրաբյանն ասաց. «Քարորզարշավը շոու եմ համարում, իսկ ես շոումեն չեմ: Ես խոսում եմ այն ժամանակ, երբ անհրաժեշտ է խոսել, եւ երբ շատերը լռում են»:

Վերջինս վստահություն հայտնեց, որ մարդկային գործունեությունը մեկ օրով կամ քսան օրով չի ամփոփվում, եւ Երեւանն ինչ-որ մի պահից, տվյալ դեպքում սեպտեմբերի 23-ից հետո ղեկավարվելու է մեկ անհատի կողմից: «Շատ ուրախ կլինեմ, որ մեր մայրաքաղաքը ղեկավարի մեկը, որն ունակ է պատկերացնել, թե ինչ է ղեկավարելու, ինչպես է ղեկավարելու, կամ ինչ գործառույթներ է իրականացնելու այս կամ այն խնդիրի լուծման համար»,- ասաց Արարատ Զուրաբյանը:

Վերջինս նաեւ հայտնեց, որ վիրավորական է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հասարակությանը սեւերի եւ սպիտակների դասակարգումը: «Ես կուզենայի, որ Նիկոլ Փաշինյանը ձեռքը սրտին դներ ու ազնվորեն ասեր, թե ո՛վ է սպիտակ, ո՛վ սեւ: Կարծում եմ, եթե իր նշած չափանիշներով առաջնորդվենք՝ չեմ գտնելու մեկին, որն ինձանից սպիտակ կլինի, ճիշտ չեմ համարում մարդկանց որոշակի գունային ներկապնակի մեջ տեղավորել, որովհետեւ գույները տարբեր են, կարող է հանկարծ որեւէ մեկի համար վիրավորական գույների անուններ տրվի»,- ասաց Զուրաբյանը:

Արարատ Զուրաբյանը դժգոհություն հայտնեց իրավապահ մարմիններից՝ հայտարարելով, որ վերջիններս իրենց աշխատանքը չեն կարողանում այնպես կազմակերպել, որ ազատության մեջ չհայտնվեն Ռոբերտ Քոչարյանի նմանները: 

«Այս երկիրը 20 տարի կեղեքած, ոտնահարած, մարդիկ սպանած անհատներն ու խմբերը դեռ ազատության մեջ են եւ հաթաթա են տալիս ներկայիս իշխանություններին ու պետությանը, ասելով՝ մենք գալիս ենք, տեսեք, թե ինչ է լինելու: Իմ գնահատմամբ՝ Ռոբերտ Քոչարյանին միայն Մարտի մեկի համար չպիտի մեղադրեին, նրան պետք է մեղադրեին կեղծված փաստաթղթերի համար եւս, եւ ընդհանրապես՝ պետք է հիշեին Ալվինա Զախարյանին, որը Քոչարյանին տվել էր այդ փաստաթղթերը, ինչի հետեւանքով էլ 10 տարի ուզուրպացվել է երկիրը»,- ասաց Արարատ Զուրաբյանը:

Վերջինս համոզմունք հայտնեց, որ իր ընկերները, որոնք այսօր իշխանության գլուխ են կանգնած եւ կառավարություն են ձեւավորել, պարտավոր են պատասխանել հանրությանը, թե որտեղ են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին գողացված միլիարդավոր դոլարները. «Ինչ գործընթաց են նրանք իրականացրել՝ դրանք վերադարձնելու համար: Ես բավարարված չեմ իրենց աշխատանքային տեմպերից, այդ տեմպերով դեռեւս 200 տարի էլ կպահանջվի»:

Տպել
26049 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին