Մտավախություն ունեմ արդար ընտրությունների հետ կապված, Մուկուչյանն իր տեղում է. Թարխանյան

Այսօր առավոտից «Երեւանի հանրություն» դաշինքը, շրջելով Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում, նախընտրական իր ծրագրերը ներկայացրեց բնակիչներին: 

Դաշինքի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանն ու իր թիմը երեկոյան մի փոքր դադար տվեցին «Դավիթ Անհաղթ» զբոսայգու տարածքում, որը, սակայն, գրեթե դատարկ էր: Լսարան չունենալու պատճառով «Երեւանի հանրություն» դաշինքի անդամները շարունակեցին իրենց քայլերթը:«Մենք գտնում ենք, որ պետք է մաքսիմալ շփվել մարդկանց հետ: Առավոտից քայլում ենք բակերով, փողոցներով, մարդկանց հետ ենք խոսում, քարոզում մեր ծրագիրը: Անձնական շփումը շատ կարեւոր է, ինչքան մարդու հետ ենք շփվել, բոլորը միաձայն մեզ արձագանքել են եւ ասել, որ շատ վատ է, երբ կուսակցության ներկայացուցիչները գալիս, հեռավորության վրա են կանգնում: Հեռավորության մեջ մարդկային շփում չկա, իսկ այսօր մեր ժողովուրդն անձամբ է ուզում ամեն մեկն իր խնդիրը հայտնել եւ մեր խոսքը լսել»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածուն:

Անահիտ Թարխանյանն ընդգծեց, որ քաղաքապետ ընտրվելու դեպքում դաշինքի առաջնային նպատակներից մեկն է՝ իրականացնել ծրագրեր եւ այնպիսի  քայլեր անել, որոնք հնարավորություն կտան կտրականապես փոխել Երեւան քաղաքը:

«Ասում են, որ Երեւան քաղաքը փոխելու համար մեծ գումարներ են պետք, սակայն ես կասեմ, որ մեր մայրաքաղաքը փոխելու համար առաջինն անհրաժեշտ է բարի կամք եւ գրագետ որոշումներ: Քաղաքը տեղից շարժելու համար մեծ գումարներ պետք չեն, ընդամենը քաղաքը պետք է այնպիսի ավագանի ունենա, որտեղ հավաքված կլինեն մասնագետներ, բարեխիղճ մարդիկ ու կմտածեն քաղաքի ապագայի մասին»,-ասաց նա:

Վերջինս, անցնելով աղբի հերթական կույտի կողքով, ասաց. «Ենթադրենք «Սանիթեք»-ը կոռուպցիոն սխեմայով է աշխատում. եկավ մի կազմակերպություն, իր վրա ստանձնեց բոլոր հարցերը, բայց դրա փոխարեն մի քանի հոգի որոշեցին, որ պիտի փայ ունենան գործի մեջ: Այն գումարները, որոնք ընկերությունը պիտի ներդներ մեքենաների նորոգման եւ պատշաճ աղբահանության մեջ՝ բիզնեսից հանեցին կոռուպցիոներները»:

Անահիտ Թարխանյանն առանձնացրեց մի քանի թոփ խնդիրներ, որոնց լուծումն առաջնային եւ անհետաձգելի է համարում. տրանսպորտի, վերելակների, աղբահանության, առողջապահության, հանրակացարանների, դպրոցների, մանկապարտեզների վիճակը եւ մանկապարտեզի երեխաների սննդի որակը:

Վերջինս վստահեցրեց, որ ինչ ծրագիր էլ սկսեն անել, անելու են այնպիսի լուծումներով, որպեսզի նոր աշխատատեղեր բացվեն: «Վերելակների հետ կապված՝ նոր վերելակը ոչ թե պետք է պատրաստի գնել եւ բերել Հայաստան, այլ այստեղ վերելակների գործարան դնել, երկրորդ կարեւորագույն ուղղությունը, որով մենք զբաղվելու ենք, դա սոցիալական շերտին բնակելի բնակարանների կառուցումն է»,-ասաց նա:

ՀԺ-ի դիտարկմանը, թե բազմաթիվ կարծիքներ են հնչում մայրաքաղաքի գերծանրաբեռնվածության հետ կապված եւ հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է պատկերացնում նոր աշխատատեղերի ու բնակելի շենքերի կառուցումը, Անահիտ Թարխանյանն ասաց, որ ծայրամասերում բազմաթիվ տարածքներ կան, որտեղ կարելի է շինարարություն սկսել:

«Հողերը պատկանում են քաղաքին, եւ եթե գալիս են առանձին մարդիկ, կոռուպցիոն սխեմաներով գնում տարածքներ ու սկսում գերշահույթ ձեռքբերել: Այսօր բնակարանների քառակուսու միջին գինը երեւանում կազմում է 1000-ից 1200 դոլար, երեք անգամ ավելի պակաս գումարով կարելի է տներ կառուցել եւ հանձնել մարդկանց, իսկ այն մարդիկ, որոնք չեն կարող տներ գնել, պետք է կառուցել բնակարաններ 20-ից 30 հազար դրամով եւ տալ վարձով, որպեսզի երիտասարդ ընտանիքը կարողանա ապրել»,-ասաց Անահիտ Թարխանյանը:

Քաղաքապետի թեկնածուն ասաց, որ բարձր է գնահատում իր շանսերը: Ինչ վերաբերում է արդար ընտրություններին, ապա վերջինս ասաց. «Մտավախություն կա, մանավանդ որ Տիգրան Մուկուչյանն իր տեղում է»:

Տպել
4111 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ