Աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը վերադառնում է այն քաղաք, որտեղ հենց ԱԱ չեմպիոն է դարձել

Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանի համար տեւական դադարից հետո առաջին խոշոր մրցաշարը լինելու է աշխարհի 2018 թ. առաջնությունը: Այն կայանալու է հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Հենց այդ քաղաքում է նա աշխարհի չեմպիոն դարձել է 5 տարի առաջ՝ 2013 թ: Այս անգամ էլ մեդալով վերադառնալու նպատակ է դրել:

«Տարվա սկզբից պատրաստվում եմ, որ աշխարհի առաջնությանը լավ մարզավիճակով մոտենամ: Կփորձեմ լավ հանդես գալ: Չեմ թաքցնի, կուզենայի մեդալ նվաճել, բայց կտեսնենք»,- ասաց նա:

Ռիո 2016-ից հետո Սաֆարյանը մրցումների չէր մասնակցել: Հանգստացել է ու բուժել վնասվածքները: Տեւական դադարից հետո առաջին անգամ մրցաշարի է մասնակցել այս տարվա հուլիսին Թբիլիսիում: Պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում: Օրերս՝ սեպտեմբերի 7-9, ելույթ ունեցավ Վանաձորում կայացած միջազգային մրցաշարում՝ Ստեփան Սարգսյանի անվան գավաթի խաղարկությունում: Եզրափակչում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Շաիբուլա Ալիբուլատովին: Նշում է, որ աստիճանաբար մարզավիճակ է հավաքում:

«Հանգստանալ էր պետք: Շատ էի հոգնել, անընդհատ քաշ էի գցում, վնասվածքներ կային, բուժեցի: Բայց արդեն օլիմպիական խաղերին շատ ժամանակ չի մնում, որոշեցի, որ արդեն ժամանակն է: Վաղուց չէի մրցել: Սկզբում շատ բարդ էր ներգրավվել մարզումային գործընթացին: Բարդ էր նաեւ դադարից հետո առաջին մրցաշարին մասնակցելը, որը տեղի ունեցավ Թբիլիսիում: Զգում եմ, որ գոտեմարտից գոտեմարտ ավելի ու ավելի լավ է ստացվում: Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի եզրափակչում մտածում էի՝ կարող եմ հաղթել, բայց չստացվեց, սակայն պրոգրես նկատում եմ»,- ասաց նա:

Դավիթ Սաֆարյանը սովորաբար հանդես է գալիս 65 կգ քաշային կարգում, սակայն այս տարի հանդես կգա 70-ում: Ստեփան Սարգսյանի անվան գավաթի խաղարկությունում էլ այդ քաշային կարգում էր ու նաեւ աշխարհի առաջնությունում է պլանավորում հանդես գալ այդ քաշային կարգում: 2019 թվականին պետք է մտածի, քանի որ 70-ը օլիմպիական քաշային կարգ չէ:

«Այս տարի 70 կգ քաշային կարգում եմ մրցելու: Մյուս տարի արդեն աշխարհի առաջնությունը վարկանիշային է լինելու, կմտածեմ՝ որ քաշային կարգում ելույթ ունենամ»,- ասաց նա:

Ստեփան Սարգսյանի անվան գավաթի խաղարկությունից հետո Սաֆարյանը մասնակցելու է ընտրանու 2 ուսումնամարզական հավաքներին: Դրանք անցկացվելու են Երեւանում եւ Մինսկում:

Տպել
2730 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին