Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կաջակցի ՀՀ և Վրաստանի կաթնամթերքի ոլորտին

12/09/2018 schedule23:30

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից ֆինանսավորվող և Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) կողմից իրականացվող ծրագրի շրջանակում, Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի հետ համագործակցությամբ, կազմակերպվեց երկօրյա աշխատաժողով՝ Հայաստանում և Վրաստանում կաթնամթերքի ոլորտի զարգացման թեմայով։ Աշխատաժողովի ընթացքում վերհանվեցին կաթնամթերքի արժեշղթայի ձևավորմանն առնչվող մարտահրավերները, ինչպես նաև ենթակառուցվածքների, ֆիզիկական պայմանների բարելավման, վերապատրաստման և կարողությունների զարգացման միջոցով ոլորտի կատարելագործման հնարավորությունները։

Մասնակիցներին ներկայացվեցին Հայաստանում և Վրաստանում իրականացված դեպքերի ուսումնասիրությունները։ Այս ապացուցահեն ուսումնասիրությունների նպատակն է պատկերացում տալ այն մասին, թե ինչպես կարող են կաթնամթերքի ոլորտում հնարավոր գործողությունները և բարելավումները հանգեցնել կաթնամթերքի որակի և անվտանգության մակարդակի բարձրացման՝ միևնույն ժամանակ բարձրացնելով արտադրողականությունը և արժեշղթայում ներգրավված անձանց եկամուտների մակարդակը։ Աշխատաժողովից ակնկալվող արդյունքներն են՝ քննել առաջարկված ռազմավարական և գործառնական զարգացման ուղղությունները, որոնք երևան են եկել դեպքերի ուսումնասիրություններից, ինչպես նաև առանցքային շահագրգիռ կողմերի շրջանում ձևավորել հիմնական համակարգման մեխանիզմներ՝ երկու երկրներում արժեշղթայի կատարելագործման նպատակով։

ՊԳԿ-ի Մասնավոր հատվածի հետ գործընկերության բաժնի ղեկավար Ռոդրիգո Կաստանյեդան ընդգծեց հետևյալը. «Կաթնամթերքի արժեշղթան պահանջում է բազմաթիվ շահագրգիռ կողմերի մասնակցություն ապահովող մոտեցում, որի արդյունքում գործընկերային հարաբերություններ են հաստատվում կառավարությունների, փոքր և միջին չափի գյուղատնտեսական ձեռնարկությունների, հետազոտական ինստիտուտների, խոշոր ընկերությունների և զարգացմանն աջակցող գործակալությունների միջև։ ՊԳԿ-ն աջակցում է կառավարություններին՝ բազմաթիվ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ այս երկխոսության հաստատման գործում՝ որպես Կայուն զարգացման նպատակներից բխող մարտահրավերները հաղթահարելու մի արդյունավետ մեխանիզմ»։ Կաստանյեդան նաև նշեց՝ «Անհրաժեշտ են ֆինանսական գործիքների և ներդրումների հասանելիություն, ինչպես նաև տարբեր մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան ձևավորել սիներգիաներ կաթնամթերքի փոքր արտադրողների, վերամշակողների և խոշոր ընկերությունների միջև»։

Մասնակիցների թվում էին երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների և պետական իշխանության այլ մարմինների, կաթնամթերքի ոլորտի բոլոր տեղական շահագրգիռ կողմերի, դեպքերի ուսումնասիրություններն իրականացրած գործընկերների, ինչպես նաև միջազգային աջակից կառույցների ներկայացուցիչները։ Նրանք բոլորը ներկայացրեցին իրենց տեսակետներն ու առաջարկները վերհանված արդյունքների իրագործելիության, ինչպես նաև այն մասին, թե ինչպես կարելի է կատարելագործել ոլորտի դերակատարների կարողություններն ու հմտությունները և բավարարել նրանց ֆինանսական կարիքները։

Մասնակցեցին նաև միջազգային զարգացման և համագործակցության ոլորտի գործակալություններ, ներառյալ՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, Ավստրիական զարգացման գործակալության, Ամերիկայի Միացյալ Նահանգների Գյուղատնտեսության դեպարտամենտի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Տեխասի «A&M» համալսարանի ներկայացուցիչները։

Այսպիսով, աշխատաժողովը հանդիսանում է մի կարևոր հանգրվան՝ պետական և մասնավոր հատվածների միջև առանցքային նշանակության երկխոսության ձևավորման ճանապարհին. այն առաջ բերեց գործնական և իրագործելի մոտեցումներ՝ ուղղված կաթնամթերքի ոլորտի արդյունավետության և ծախսարդյունավետության, ինչպես նաև ոլորտի ապրանքատեսակների որակի ու անվտանգության մակարդակի բարձրացմանը։ 

Տպել
8748 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց