Կկարոտեմ, բայց ժամանակ չեմ ունենա. Հայկ Մարությանը՝ դերասանական կարիերայով զբաղվելու մասին

Սեպտեմբերի 12-ին «Իմ քայլը» դաշինքը նախընտրական քարոզարշավը սկսեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից: Դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը դեռ չէր հասցրել շրջել բակերով, երբ նրա մոտեցան դպրոցահասակ մի քանի տղաներ եւ նշեցին, թե այսօր դպրոց չեն գնացել, որպեսզի հանդիպեն թեկնածուի հետ եւ բարձրաձայնեն իրենց մտահոգող խնդիրը: Պարզվեց, որ այս վարչական շրջանների մի քանի փողոցների երեխաներ զրկված են ֆուտբոլի դաշտից եւ հետաքրքրվում են, թե երբ այն կկառուցվի:

Հայկ Մարությանը նշեց, որ այդ հարցն իր ընտրվելու դեպքում անմիջապես լուծում է ստանալու: Թեկնածուն ցույց տվեց մի բետոնապատ տարածք եւ ասաց. «Այս հատվածում հնարավոր է կառուցել, բայց պետք է մեջտեղի մասը եւս բետոնապատել: Դուք հաստատ ֆուտբոլի դաշտ կունենաք, բայց դասի, անպայման գնացեք»:

Այնուհետեւ քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց՝ ինչ է լինելու Մոնումենտի այն հատվածի հետ, որ ժամանակին անտառ էր, իսկ նախկին պաշտոնյաներն այն կտրեցին եւ դղյակներ կառուցեցին: Այս հարցադրմանը պատասխանեց մեկ այլ քաղաքացի. «Ես գիտեմ՝ էն մյուս կողմի ծառերն էլ այս իշխանությունն է կտրելու եւ իր համար տներ կառուցի»: Հարեւանների մեջ վեճ սկսվեց: Հավաքվածները հակադարձեցին «ծառերի ճակատագիրը կանխատեսող» քաղաքացուն եւ նշեցին. «Հայկը Նիկոլի մարդն է, նա նման բան թույլ չի տա: Ոնց Նիկոլն է երկիրը լավ ղեկավարում, այդպես էլ Հայկն է անելու»: Մարությանն այս թեմայի շուրջ ասաց. «Եթե դուք վստահում եք մեր թիմին, եթե ձեր քվեն տաք մեզ, ապա չի լինի մարդ, որը կկարողանա նման բան անել: Եթե մենք գանք իշխանության, չի լինելու նման բան, դա բացառվում է: Սրա մասին խոսք լինել չի կարող: Առանց այն էլ մեր կանաչ տարածքներն այնքան են կերել, որ էլ ասելու չէ»:

Լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանն ասաց, որ Երեւանի կարեւորագույն խնդիրներից շարունակում է լինել աղբահանության հարցը: «Չնայած մենք ծանոթ էինք իրավիճակին, բայց պարզվեց՝ ամեն տեղ է այս վատ վիճակը եւ հրատապ պետք է լուծել»,- ասաց նա եւ նշեց, որ Երեւանում 4400 վերելակ կա, որից 4200-ը վթարային վիճակում է: «Այսինքն, մեկ օրում չենք կարող բոլորը լուծել, ամենավատերից պետք է սկսենք»:

Մարությանն ասաց, որ խաղահրապարակների եւ արդեն կառուցված ավտոտնակների հարցը լուծելու են այսպես, որ ավտոտնակները թողնելով՝ դրանց տանիքներին ստեղծելու են խաղահրապարակ եւ տեսնելու են, թե այդ հարցը ճարտարապետական առումով ոնց են լուծելու: «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ արդյո՞ք մայրաքաղաքում կա մի խնդիր, որի մասին քարոզարշավի օրերին է տեղեկացել եւ դա իրեն ապշեցրել է, թեկնածուն ասաց. «Չկա մի խնդիր, որը ես չգիտեի ու քայլելուց եմ իմացել»,- ասաց նա, սակայն զարմանքով նշեց, որ ծառերի ջրման հասարակ գործառույթը իրականացվում է շատ անպատասխանատու, որից ծառերը ոչնչանում են:

ՀԺ-ն Հայկ Մարությանից հետաքրքրվեց նաեւ՝ եթե ընտրվի քաղաքապետ, արդյո՞ք չի կարոտելու կինոարտադրությանն ու դերասանական խաղին, կամ հնարավո՞ր է, որ համատեղի: «Օրենքը թույլ է տալիս աշխատել քաղաքապետ եւ զբաղվել արվեստով: Վստահ եմ, որ ժամանակ չեմ ունենալու, չգիտեմ՝ քնելու ժամանակ ունենալու եմ, թե՝ ոչ: Եթե ժողովուրդը մեր ուժին վստահի, իր քվեն տա մեզ, ես հինգ տարի չեմ կարող արվեստով զբաղվել: Բնականաբար, կկարոտեմ իմ հանդիսատեսին, բայց ես նշում եմ, որ երեւանցիներին իմ որոշումներով ժպիտ եմ պարգեւելու»:

Երեւանը բազմաթիվ խնդիրներ ունի, իսկ սրան զուգահեռ քաղաքապետի աշխատավարձը գրավիչ չէ: Հայկ Մարությանը մի քանի անգամ նշել է, որ իր դերասանական եւ պրոդյուսերական գործունեությամբ բավականին ֆինանսական միջոցներ է կարողացել վաստակել: «Հայկական ժամանակ»-ը նրանից հետաքրքրվեց՝ այս դեպքում ի՞նչն է գրավել, որ ցանկանում է ղեկավարել խնդրահարույց քաղաքը: «Երբ միշտ բողոքում ենք խնդիրներից, ասում ենք, որ ոչ մի բան իր տեղում չի եւ գալիս է մի ժամանակ, որ մենք կարող ենք այդ պատասխանատվությունը վերցնել մեր վրա եւ իրականացնել այն խնդիրների լուծումը, ինչից միշտ բողոքել ենք: Մենք այդ պատասխանատվությունը պարտավոր ենք մեր վրա վերցնել, եթե՝ ոչ, ապա կստացվի, որ մեր ասածները փուչիկ էին, զրո էին: Մենք հիմա ունենք այդ պատասխանատվությունը վերցնելու հնարավորություն եւ պարտավոր ենք, ուրիշ տարբերակ չկա»:

Հայկ Մարությանը «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում անդրադարձավ նաեւ քաղաքապետարանի կադրային քաղաքականությանը: Հարցին՝ իր ընտրվելու դեպքում «կադրային ջարդ» սպասվո՞ւմ է կամ գոնե կոռուպցիայի հետ կապ ունեցող անձանց պաշտոնանկ անելո՞ւ է, քաղաքապետի թեկնածուն ասաց. «Բոլոր այն մարդիկ, ովքեր բարձր մակարդակի պրոֆեսիոնալ են եւ պատրաստ են նոր Հայաստանի օրենքներով ծառայել Երեւանին, իրենք կծառայեն, եթե կան այնպիսի հանցագործություններ, որոնք արվել են նախկինում, իրավապահ մարմինները դրանով կզբաղվեն»:

«Հայկական ժամանակ»-ը նաեւ հետաքրքրվեց, թե արդյո՞ք պատրաստվում է ընտրվելուց հետո թիկնազորով շրջել Երեւանում, ինչպես, օրինակ, անում է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Եթե մեկի մտքին մի բան լինի, չեմ կարծում՝ թիկնազորը մի բանով կարող է օգնել: Ես անգամ չգիտեմ, թե օրենքը դրա մասին ինչ է ասում»,- ասաց նա:

Տպել
3787 դիտում

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ