Կինդեր սյուրպրիզ. Գյումրու ավագանին վերադարձավ արձակուրդից

11/09/2018 schedule18:10

Գյումրու ավագանու այսօրվա նիստի օրակարգում 30 հարց էր, որոնք հիմնականում քննարկվեցին եւ ընդունվեցին միաձայն: Հրդեհի եւ այլ անկանխատեսելի իրավիճակում հայտնված ընտանքներին տրվող օգնության առավելագույն չափ սահմանվեց 500.000 դրամը՝ կախված քաղաքացու կրած վնասի չափից: Օրակարգում նման երկու ընտանիք կար, մեկին հատկացվեց 50.000 դրամ՝ հրդեհված տանիքը նորոգելու, մյուսին՝ 200.000 դրամ` հրդեհի հետեւանքների վերացման աշխատանքներ կատարելու համար:

Համայնքի բյուջեից գումարներ ստացան նաեւ մանկապարտեզները: «Արեւիկ»-ին 389 հազար դրամ հատկացվեց անվտանգության համակարգի ապահովման համար: «Ծիածան» նախակրթարանում Vorld Vision-ը խոհանոցի վերանորոգում է նախաձեռնել, քաղաքապետարանը որպես համայնքային ներդրում նախակրթարանին 250.000 դրամ հատկացրեց:

Կառույցի ֆինանսիստ Լենա Ջիլավյանը նախապես ասաց, որ բոլոր հարցերը ավագանու բոլոր մշտական հանձնաժողովներում քննարկվել, դրական եզրակացություն ստացել են: Սակայն երկու չքննարկված հարց, այնուամենայնիվ, ներկայացվեց ավագանու ուշադրությանը՝ կապված Արվեստի դպրոցի ջրատարի նորոգման համար հատկացվելիք 98.000 եւ Գյումրու մարմնամարզական մարզաձեւերի դպրոցի համար նախատեսված 540.000 դրամի հետ: Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն ասաց՝ վերջին պահին հարց հրամցնելու արատավոր սովորությանը պետք է վերջ տալ:  

«Ես եկել եմ ավագանու նիստի, Դուք ինձ կինդեր սյուրպրիզ եք անում: Ես պատրաստ չեմ ոչ քննարկելու այս հարցը, ոչ քվեարկելու»,-ասաց Լեւոն Բարսեղյանը:

«Գալա» խմբակցությունը չմասնակցեց այս հարցի քվեարկությանն՝ այն համարելով օրենքի խախտում:

Ավագանին նաեւ քննարկեց անհայտ քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողատարածքները համայնքային ճանաչելու հարցը: Գյումրիում այս հարցում լուրջ խնդիրներ կան՝ կապված քաղաքի քարտեզագրման եւ հասցեականության հետ:

Հայաստանի կույրերի միավորում ՍՊԸ-ն կրկին խնդրել էր գույքահարկի եւ հողի հարկի արտոնություններ սահմանել: Լեւոն Բարսեղյանն ասաց՝ եթե հկ լինեին, գուցե այդ մասին մտածեին, բայց եթե ՍՊԸ է, ի՞նչ արտոնության մասին է խոսքը: Այս հարցի քննարկումը հետաձգվեց դահլիճում ընկերության ներկայացուցչի բացակայության պատճառով:

Գյումրու օր տոնակատարության համար 8 մլն դրամ հատկացվեց, Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց գյումրեցի ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանին, ծանրորդ, օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանին: Հետմահու նման կոչման արժանացավ նաեւ շվեյցարացի բարերար Լեոնարդո Գմյուրը:  

Տպել
2380 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին