Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բողոքական Եկեղեցիների խորհրդի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Գերմանիայի Բողոքական Եկեղեցիների խորհրդի պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, որն ուղղվել էր 2017 թ. հոկտեմբերին Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյակի տոնակատարությունների առիթով Կաթողիկոսի՝ Գերմանիա կատարած այցի ընթացքում: 

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետը ողջունել է Գերմանիայի Բողոքական Եկեղեցիների խորհրդի պատվիրակության այցը մեր երկիր եւ Հայ առաքելական եկեղեցու հետ կապերի ամրապնդումը, միջեկեղեցական համագործակցության խորացումը: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է քրիստոնյա ժողովուրդների միասնականությունն ու համերաշխությունը խաղաղության եւ կայունության պահպանման գործում: 

Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի խոսքով՝ միջեկեղեցական երկխոսությունը հատկապես կարեւոր է հակամարտությունները խաղաղ կարգավորելու եւ բռնությունները կանխարգելելու առումով: Նա նաեւ նշել է, որ ուշադրությամբ հետեւել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, ուրախ են դրանց խաղաղ հանգուցալուծմամբ եւ հաջողություն մաղթել կառավարությանը:

Հյուրերի խնդրանքով Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին տնտեսական առաջընթացի ապահովման, սոցիալական արդարության հաստատման ուղղությամբ եւ տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին, միգրացիոն քաղաքականությանը, տարածաշրջանային խաղաղությանը եւ այլն:

Տպել
1004 դիտում

Պարոն Էրդողան, հիմար մի՛ եղեք. հրապարակվել է Թրամփի նամակը Էրդողանին (լուսանկար)

Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարը վերացվել է. Տեսչական մարմին

ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետը հանդիպել է կին զինծառայողների հետ

Լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը սրտի կաթվածից հետո կրկին մարզվում է

«Նուբարաշեն» եւ «Արմավիր» ՔԿՀ-ներում ներդրված փորձնական սննդի ծրագրից օգտվող կալանավորները մեծ թիվ են կազմում. նախարար

Ինչքան հրավիրյալների թոփ տասնյակին մոտենանք, այնքան վախերը դեպի հարգարժան գեներալներ շատ են ուղղվելու․ Անդրանիկ Քոչարյան

ԶՊՄԿ-ին պատկանող Արծվանիկի պոչամբարի խողովակաշարի վթարից արտահոսք է եղել եւ հոսքաջրերը լցվել են Ողջի գետը. Գրիգորյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս

Անհրաժեշտության դեպքում հրապարակային կդիմեմ Վիտալի Բալասանյանին, եթե ասելիք ունենա․ Անդրանիկ Քոչարյան

ՀՔԾ-ն քննչական գործողություններ է իրականացրել Սահմանադրական դատարանում՝ Արման Բաբաջանյանի հաղորդման հետքերով

Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են. ինչ է քննարկվել զոհված զինծառայողների մայրերի հետ հանդիպմանը

ԵՏՄ երկրների քաղաքացիների կենսաթոշակի վճարման կարգը 2021-ին կփոխվի

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է հրավիրվել վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը

Կարմիր բաճկոն հագնելու շուրջ վիճաբանության ժամանակ 1 անձ սպանվել էր, ևս 2-ը ստացել էին հրազենային վնասվածքներ

Մի շարք շենքերի կապիտալ վերանորոգման համար ԿԳՄՍ նախարարությանը 444 մլն դրամ կհատկացվի

Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով վկան մի քանի օրով է լքել Հայաստանը. բազմաթիվ ապացույցներ են ձեռք բերվել

«Պետք է երաշխավորենք, որ այս գումարը դառնալու է բարձր որակի ենթակառուցվածք». 10 մլն եվրոյի դրամաշնորհ՝ գյուղոլորտին

Նայում ես ու աչքերիդ չես հավատում. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցին 23.9 մլն դրամ կտրամադրի

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը. Աշոտյան