Հայաստանի հետ հարաբերություններն առաջիկայում ավելի կակտիվանան. Վրաստանի վարչապետ

Հավատում են, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները տարբեր ոլորտներում ավելի կակտիվանան: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Բանակցությունների ժամանակ, նրա խոսքով, քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի, տուրիզմի, հումանիտար ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր:

«Մեր երկրներն անկախությունից հետո հաստատել են փոխշահավետ համագործակցություն: Ես հավատում եմ, որ մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում ավելի կակտիվանան: Մենք քննարկումների արդյունքում հասկացանք, որ ունենք չօգտագործված ներուժ»,- ասաց Բախտաձեն:

Վրաստանի վարչապետն ընդգծեց, որ առաջիկայում կկայանա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի խնդիրն է լինելու տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգացնելու ծրագրի մշակումը:

Մամուկա Բախտաձեն նաեւ շեշտեց, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ հարաբերությունների ակտիվացումը:

Տպել
1093 դիտում

Արգելափակումից դուրս են բերվել ավտոմեքենաներ Գեղարքունիքում ու Կոտայքում

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցները բողոքի ցույց են անում կառավարության դիմաց. դեմ են միավորմանը

Վարչապետը հավաստիացրեց, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի կորոնավիրուսի վերաբերյալ, այն կհանրայնացվի

Կառավարությունը արտոնություն տվեց կրակայրիչներ արտադրող ընկերությանը. կստեղծվի 15 նոր աշխատատեղ

Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Վահագն Վերմիշյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա

2019-ի 4-րդ եռամսյակում 205 սիրիահայի անձնագիր է տրվել եւ տուրք չի գանձվել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 36 հարց

Կրակային պատրաստության գործնական պարապմունք է անցկացվել 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում

Դավիթ Սանասարյանի գործով դատարանն սկսեց ապացույցների հետազոտումը

Մինչեւ բոլոր ընկերություններին չես տուգանում, վարչական ակտ չես կիրառում, շատ քչերն են վերացնում խախտումները. Շախբազյան

Ալեսանդրո դել Պիեռոն Երեւանում է

Դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել իրենց հետ

Հայբիզնեսբանկ. քարտից քարտ արագ փոխանցման հնարավորություն

Զոհրաբ Մնացականյանը Ժնեւում հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքիի հետ

Հրդեհ էլեկտրական ենթակայանի մոտակայքում. 4 էլեկտրական սյուն է այրվել

Մենք, իհարկե, տեղյակ ենք եղել պաստառի գոյությանը. «Garoon» գործակալությունը պարզաբանում է տարածել

Վրաստանում կորոնավիրուսով հիվանդ անձի հետ շփված 4 մարդկանց մոտ վարակը չի հայտնաբերվել. նախարար