Դադասյանը Ս. Սարգսյանի եւ Ա. Ամիրյանի հետ ջերմ հարաբերությունների մեջ է եղել. փոխնախարար

Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը բոլորովին վերջերս ՀԺ-ի հետ զրույցում անդրադարձել էր թատրոնի հիմնական տարածք ունենալու անլուծելի խնդրին, ինչպես նաեւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ ունեցած քննարկմանն ու փոխնախարար Տիգրան Գալստյանի վարքագծին:

Դադասյանն ասել էր, թե խիստ մտահոգված է նախարարի եւ փոխնախարարի հնչեցրած կարծիքներից: Վերջինիս խոսքով՝ երիտասարդ մշակութային գործչի՝ Տիգրան Գալստյանի անտրամաբանական հարցադրումներն իրեն խիստ մտածելու տեղիք են տվել: 

Հիշեցնենք, որ Դադասյանը վիրավորական էր համարել Տիգրան Գալստյանի հարցադրումներն ու վերջինիս վերաբերմունքը իր նկատմամբ:

Տիգրան Գալստյանը, ՀԺ-ի հետ զրույցում պարզաբանելով մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած հանդիպման մանրամասները, անդրադարձավ նաեւ Դադասյանի հայտարարություններին: Փոխնախարարն ասաց, որ Դադասյանին վիրավորելու, առավելեւս նրա աշխատանքն արժեզրկելու որեւէ միտում չի ունեցել:

«Ընդհակառակը, երբ ես ներկա էի այդ քննարկմանը, ասացի, որ շատ եմ սիրում Մնջախաղի թատրոնը: Եվ դեռ այն ժամանակ, երբ նախարարի խորհրդականի պաշտոնը չէի զբաղեցնում, հաճախ այցելում էի թատրոն: Այս թատրոնը շատ եմ հավանում նաեւ այն առումով, որ հասանելի է բոլորին, նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց նա:

Տիգրան Գալստյանը պատմեց, որ թատրոնի տարածքի քննարկման ժամանակ որպես ճարտարապետ ասել է, որ քաղաքաշինական հարցեր կարող են առաջանալ, միայն իրենց որոշելը դեռ ոչինչ չի նշանակում:

«Ես, առիթից օգտվելով, Դադասյանին հարցրեցի, թե շաբաթական քանի ներկայացում են ունենում եւ ինչքան հանդիսատես: Երբ ես ասացի, որ ինքս ներկա եմ գտնվել եւ մաքսիմում 20-ից 30 հոգի հանդիսատես կար, իմ ասածը Դադասյանին խիստ զայրացրեց, նա բորբոքվեց եւ սկսեց ագրեսիվ խոսել, բայց ես իրեն չեմ ասել, այն ինչ ինքն էր ձեզ ներկայացրել, թե իբր բարձր կարծիքի է իր թատրոնի մասին»,- պատմեց փոխնախարարը:

Տիգրան Գալստյանը դարձյալ այն կարծիքին է մնում, որ 20-ից 30 հոգու համար թատրոն կառուցելն այնքան էլ խելամիտ չէ, առավելեւս, եթե նրա աշխատանքները մշտական տարածք չունենալուց մեծ հաշվով չեն էլ տուժում: «Ես հասկանում եմ, որ նախկին իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի, Արմեն Ամիրյանի, այսպես ասած, ընկերակցությամբ եւ ջերմ հարաբերությունների շնորհիվ Դադասյանը փորձել է տարածք ստանալ: Սերժ Սարգսյանը խոսք է տվել, որ շենք կկառուցվի, ինքն էլ գրասենյակ կունենա, բայց ինչ կարող ենք անել»,- ասաց Տիգրան Գալստյանը:

Փոխնախարարը փոխանցեց, որ Դադասյանը բողոքել է գրասենյակ չունենալու համար, ասել, որ ընդամենը մի սեղան ունի: Ինչ վերաբերում է Գեւորգ Քոչար 21 հասցեում Հայաստանի Ազգային գրապալատի տարածքում երրորդ հարկ կառուցելուն՝ Տիգրան Գալստյանն ասաց, որ ինքը պահանջել է շենքի փաստաթղթերը եւ պարզել, որ այն հուշարձան է եւ ձեւափոխել ու հավելյալ ծախսեր անելն այնքան էլ նպատակահարմար չէ: Եվ քանի որ հուշարձան համարվող շենքի վրա էր նախատեսվել կառուցապատում իրականացնել, դրա համար էլ հետաքրքրվել է հանդիսատեսի եւ այլնի մանրամասներից:

Տպել
7257 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին