Վրաստանը Արցախի հարցով միջնո՞րդ. ի՞նչ նպատակ է հետապնդում Պխալաձեի հայտարարությունը

Վրաստանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Թենգիզ Պխալաձեն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, որ Վրաստանը կարող էր միջնորդ հանդիսանալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

«Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ունեցած հոյակապ հարաբերությունները, Վրաստանը կարող էր միջնորդության նման ձեւաչափ առաջարկել»,- ասել էր Պխալաձեն՝ հավելելով որ, սա մեր տարածաշրջանն է, եւ «մեր խնդիրները մենք պետք է լուծենք ինքնուրույն»: Նա նաեւ նշել էր, որ Թբիլիսին միշտ պատրաստ է ջանքեր գործադրել Հարավային Կովկասում հաստատուն խաղաղության հասնելու համար:

Հարեւան, առավել եւս բարեկամ երկրի խաղաղասեր մղումն, իհարկե, ողջունելի է, «հոյակապ հարաբերությունների» վերաբերյալ բերված փաստարկը՝ անհերքելի: Ողջունելի է նաեւ տարածաշրջանային հարցերը ինքնուրույն լուծելու ձգտումը: Սակայն դա հարցի զգացական մասն է: Իրականությունը փոքր-ինչ այլ է:

Նախ եւ առաջ, արցախյան հակամարտության կարգավորմամբ արդեն իսկ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այլ հարց է, թե ինչ գործիքակազմ ունեն նրանք եւ, առհասարակ, ինչքանով է նրանց հաջողվում նպաստել խաղաղ կարգավորմանը: Անհասկանալի է նաեւ, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է համաձայնվեն որեւէ մեկին զիջել իրենց ազդեցությունը հակամարտող կողմերի վրա:

Պխալաձեի արտահայտած միտքն առավել ուշագրավ է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի՝ Հայաստան կատարած այցի եւ հնչած հայտարարաությունների ֆոնին: Սեպտեմբերի 4-ին Գրեմինգերը հանդիպել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել էր խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կարեւորությունը միջազգային հանրության մանդատ ունեցող միակ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Միջազգային հակամարտություններում միջնորդ հանդիսանալու համար միայն ցանկությունը բավարար չէ: Անհրաժեշտ է լուրջ ազդեցության ներուժ ունենալ հակամարտող կողմերի վրա: Պխալաձեի նշած հոյակապ հարաբերությունները, ցավոք, չեն հանդիսանում քաղաքական ազդեցության գրավական: Ավելին, Վրաստանի վրա լուրջ ազդեցության ներուժ ունեն Հայաստանն ու Ադրբեջանը՝ Ջավախքի եւ էներգակիրների տեսքով: Այլ հարց է, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը չեն շահարկի այդ ներուժը՝ ելնելով վերոնշյալ հոյակապ հարաբերությունների տրամաբանությունից:

Ինչ վերաբերվում է տարածաշրջանային հարցերը ինքնուրույն լուծելուն, ապա այստեղ եւս որոշակի խնդիրներ կան: Մեր հակառակորդի ապակառուցողական եւ ռազմատենչ դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստում է, որ մեր տարածաշրջանում չի ձեւավորվել համակողմանի երկխոսության փոխընդունելի տարբերակ: Ներկայիս իրավիճակը հուշում է, որ անգամ հակամատության կարգավորումից հետո դեռեւս տեւական ժամանակ տարածաշրջանային խնդիրների լուծմանը միջամտելու են արտաքին ուժերը: Ընդ որում, Վրաստանի տարածքում առկա հակամարտություններում եւս ներգրավված են ոչ տարածաշրջանային ուժեր, մասնավորապես՝ Ռուսաստանն ու Շվեյցարիան:

Այս ամենի հետ մեկտեղ, Վրաստանն, իհարկե, կարող է փորձել ակտիվորեն աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների ջերմացմանը, օրինակ, հասարակությունների հարթության վրա, թեեւ դա էլ դյուրին գործ չէ: Սակայն հակամարտության իրական, քաղաքական կարգավորման առումով Վրաստանն ի զորու չէ օգնել հարեւաններին: Վրաստանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդականը, իհարկե, հասկանում է այդքանը: Այդ դեպքում ո՞րն է Պխալաձեի՝ նման հայտարարություններ անելու դրդապատճառը:

Որքան էլ զարմանալի է՝ արտաքին հակամարտությունում միջնորդ հանդիսանալու վերաբերյալ գաղափարը ուղղված է ներքին լսարանին, ընդ որում, շատ յուրահատուկ լսարանի: Պխալաձեի այս հայտարարությունը հարկավոր է 2020 թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող քաղաքական վերադասավորումների համատեքստում: Բանն այն է, որ գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, ամենայն հավանականությամբ, ոչ միայն չի առաջադրվելու առաջիկա ընտրություններում, այլեւ հեռանալու է քաղաքականությունից: Նրա քաղաքական թիմի անդամները, որոնց թվում է նաեւ Թենգիզ Պխալաձեն, խնդիր են ունենալու ակտիվ քաղաքականության մեջ մնալու: Պխալաձեն, թերեւս, նախատեսում է Թբիլիսիից բացի, որտեղ նա արդեն իսկ զգալի աջակցություն ունի, ստանալ նաեւ ազգային փոքրամասնությունների՝ կոնկրետ դեպքում հայերի եւ ադրբեջանցիների ձայները ու քաղաքական առումով ավելի ծանրակշիռ դարձնել սեփական անձը՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Տպել
1478 դիտում

Երևանում թալանել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Նապոլեն Ազիզյանին

Մնացականյանը և Մոլլերը բարձր են գնահատել ՄԱԿ Ժնևյան կառույցների աշխատանքներում ՀՀ ներգրավվածությունը

Կարկուտը Շիրակի մարզի 8 համայնքի բերք է ոչնչացրել

Հրդեհ Այգեկում. ծխահարվել են քաղաքացիներ

Հունվար-մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.4 տոկոսով

Շիրակի մարզի 9 գյուղերի սպառնացող կարկտավտանգ ամպեր են ներգործության ենթարկվել

Վրաստանի ցույցերի համատեքստում պատգամավորին մեղադրանք է առաջադրվել

Կարծում եմ, որ կոնֆլիկտը չի էսկալացվի այնպես, որ հարցը հասնի նաեւ ցամաքային ճանապարհ փակելուն. Փամբուխչյան

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը 5:0 հաշվով հաղթեց իսպանացի մրցակցին

ՀՀ-ում հեղափոխության առաջին շարքերում կանայք էին. Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում Կանանց նկատմամբ բռնության կոնվենցիայի քննարկմանը

«Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ». Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի երիտասարդներն այցելելու են Արցախ

Ով կզբաղեցնի Ռուսական թատրոնի տնօրենի պաշտոնը. հարցը հասել է ԿԳՄՍ նախարարին

Հանդիպում ՊՆ վարչական համալիրում. Բուլղարիայի ՊՆ-ն պատրաստ է փոխանցել իր փորձը

Մինսկ 2019-ում այսօր ՀՀ-ն դեռ 2 մարզիկ կունենա. վաղը մասնակից կունենանք 4 մարզաձեւում

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը զարմացած են, որ կարելի էր ժողովրդից թալանածի կես տոկոսով այսպիսի թամաշա կազմակերպել

Գյումրիի «ՑԱՅԳ»-ը կտուգանվի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով

Վախթանգ Կիկաբիձեն հերքել է իր հանկարծամահ լինելու մասին տարածված լուրերը

Հարյուր տարեկան պապիկ էլ լինեմ, ձեռնափայտով պիտի գամ ձեր հարսանիքներին երգելու. Ձախ Հարութ

Համատեղ կարևոր նախագծի մասին՝ շուտով. Տիգրան Վիրաբյանը հանդիպել է սպորտսմենների հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Վիետնամի խորհրդարանական պատվիրակությանը