Վանաձորում սոցծառայության աշխատակիցները նպաստառուներից գումար են գանձել․ դատախազություն

Ավարտվել է սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, ինչպես նաեւ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին  խոշոր չափերով ապօրինի վարձատրություն տալու դեպքի առթիվ 2018թ. ապրիլի 11-ին ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործ նախաքննությունը: Քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեա­կան օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ քրեա­կան օրենսգրքի 3121-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մ.-ն, Լոռու մարզի Բազում, Ազնվաձոր համայնքների եւ Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի նպաստառու 12 բնակիչների ընտանիքին սոցիալապես անապահով եւ նպաստառության ենթակա ճանաչելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու, ինչպես նաեւ ընտանիքի բարեկեցիկ կենցաղավարության հանգամանքը չարձանագրելու, ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման փաստը թաքցնելու դիմաց, որպես ապօրինի վարձատրություն, 2008թ. հոկտեմբերից մինչեւ 2018թ. մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում, անձամբ կամ «Հայփոստ» ՓԲԸ Ազնվաձորի փոստային բաժանմունքի ավագ օպերատորի օժանդակությամբ պահանջել է նպաստի մեկ կամ երկու ամսվա գումարը, որը ընդհանուր կազմել է   1․568. 500 ՀՀ դրամ: Գումարի մեծ մասը  նա ստացել է նշված ժամանակահատվածում, իսկ 4 շահառուներից  պահանջած մյուս փոքր մասը, ըստ վերջիններիս հետ ունեցած պայմանավորվածության, պետք է ստանար 2018թ.  ապրիլ-մայիս ամիսներին։

2018թ. ապրիլի 11-ին հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ա. Մ.-ն ձերբակալվել է, ապա նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաեւ, որ «Հայփոստ» ՓԲԸ Ազնվաձորի փոստային բաժանմունքի ավագ օպերատոր Վ. Ա.-ն, լիազորված լինելով կազմակերպելու եւ իրականացնելու բաժանմունքի միջոցով կենսաթոշակ-նպաստների վճարումները, սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մ.-ից նախապես ճշտելով նպաստի գումարները որպես  ապօրինի վարձատրություն տալու առաջարկն ընդունած նպաստառուների շրջանակը, 2010թ. հոկտեմբերից մինչեւ 2018թ. մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում շարունակաբար Լոռու մարզի Ազնվաձոր գյուղի 5 բնակիչներից անձամբ ստացել եւ որպես ապօրինի վարձատրություն Ա. Մ.-ին է փոխանցել խոշոր չափերով գումար:

Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեա­կան օրենսգրքի 38-3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում ապօրինի վարձատրություն տված անձինք առաջին ագնամ են հանցանք կատարել, աջակցել են հանցագործության բացահայտմանը՝ մինչդատական վարույթի ընթացքում դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի համաձայնությամբ վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել հայեցողական քրեական հետապնդման շրջանակներում գործուն զղջալու հիմքով վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2018թ. սեպտեմբերի 5-ին մեղադրական եզրակացությունը հաստատվել է եւ ուղարկվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Տպել
2500 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ