10 տարի տեւած բլեֆը ավարտվեց 160 մլն դոլարի հայցով՝ ընդդեմ Հայաստանի

Երեկ պաշտոնապես հաստատվեց այն տեղեկությունը, թե «Ռասիա ՖԶԷ» անունով ընկերությունը Հայաստանի Հանրապետության դեմ հայց է ներկայացրել միջազգային արբիտրաժ եւ պահանջում է 160 միլիոն դոլարի փոխհատուցում: Այս մասին երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Ընկերությունը պնդում է, որ հայկական կողմի գործողությունների արդյունքում վնասներ է կրել. «Կարծում ենք, որ դա տրամաբանական չէ: Պատճառաբանությունը այն է, որ այդ ընթացքում ծրագրին օժանդակելու նպատակով, երբ Հայաստանի կառավարությունը եղել է Չինաստանում, քննարկել է նաեւ այդ հարցը: Եւ «Ռասիա ՖԶԷ»-ն այսօր ինչ-որ պատճառաբանություններ է բերում, թե դա ազդել է իր հետագա ծրագրերի վրա»:

Իհարկե, նախարարի համոզմամբ՝ անհանգստանալու հիմքեր չկան, քանի որ հայկական կողմի դիրքերը ամուր են, այսինքն՝ արբիտրաժը չի բավարարի «Ռասիա ՖԶԷ»-ի հայցը: «Կարծում եմ, այստեղ մեր հիմքերը, մեր փաստարկներն ամուր են, խիստ անհանգստանալու կարիք չկա: Այնուամենայնիվ, մենք չպետք է ձեռքներս ծալած նստենք. միջոցներ ձեռնարկվում են: Կառավարության կողմից եւս ներգրավվել է միջազգային հեղինակավոր կազմակերպություն՝ մեր շահերը պաշտպանելու համար»,- ասել է նախարարը:

Թե որքանով կիրականանան նախարարի կանխատեսումները, այս պահին դժվար է ասել: Բայց հավանականությունը, որ «Ռասիա ՖԶԷ»-ն արբիտրաժում հաջողության չի հասնի, բավականին մեծ է: Խնդիրն այն է, որ այդ ընկերությունը, եթե մեղմ արտահայտվենք, չափազանց կասկածելի է, այսօրվա բառապաշարով ասած՝ «ֆեյք» է: Այն գրանցված է Դուբայում, չունի որեւէ կենսագրություն, չունի կոնտակտային տվյալներ, զբաղեցնում է մի փոքր գրասենյակ մի ինչ-որ օֆիսային շենքում ու իր վրա էր վերցրել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման 3.5 միլիարդից 5 միլիարդ դոլար արժողությամբ ծրագրի իրականացմանը:

Այդուհանդերձ, այս ընկերության գործողությունները որոշակի անհանգստություն են պատճառելու կառավարությանը: Նույնիսկ որոշակի ֆինանսական կորուստներ կարող է ունենանք մեր շահերը արբիտրաժում պաշտպանելու համար կատարվող ծախսերի տեսքով:

Հիմա ավելի կարեւոր է վերլուծել, թե ինչպես ստացվեց, որ այսպես ստացվեց: Այս հայցը ընդդեմ Հայաստանի, կարելի է ասել, Սերժ Սարգսյանի «նվերն» է հայ հանրությանը: 

2008 թվականի հոկտեմբերին ԱԺ-ին եւ ժողովրդին հղած իր ուղերձում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը»: Շատ գրավիչ ու ոգեւորիչ հայտարարություն էր եւ, բնականաբար, Սերժ Սարգսյանից անկախ մամուլը սկսեց հաճախակի հիշեցնել այդ երկաթուղու մասին: Պաշտոնյաները պնդում էին, թե ոչ մի կասկած չունեն, որ երկաթուղին կառուցվելու է, բայց դա չէր փարատում կասկածները: Ու որպեսզի ցույց տան, որ Սերժ Սարգսյանը 2008 թվականի Մարտի 1-ից հետո հանրությանը ինչ-որ կերպ հանգստացնելու համար չէ, որ այդպիսի խոստում է տվել, պաշտոնյաները սկսեցին փնտրել գործողությունների պատրանք ստեղծելու տարբերակներ:

Եվ ահա հայտնվեց «Ռասիա ՖԶԷ»-ն: Ինչպես հայտնվեց, մինչեւ հիմա անհասկանալի է մնում: Թե մեր պաշտոնյաները գտան՝ նրան բերեցին, թե ինքը եկավ, գտավ մերոնց՝ անհայտ է: Ամեն դեպքում, այդ ընկերության տնօրենին՝ Ջոզեֆ Բարկովսկի անուն- ազգանունով (ձախ լուսանկարում), բարձր մակարդակի ընդունելություններ էին ապահովում: Նա հանդիպում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, հարցազրույցներ տալիս, գեղեցիկ ճառեր ասում: 2013 թվականի հունվարի 18-ին Բարկովսկին իր «Ռասիա ՖԶԷ»-ի անունից փոխըմբռնման հուշագիր ստորագրեց ՀՀ կառավարության հետ՝ ի դեմս ՀՀ տրանսպորտի եւ կապի այն ժամանակվա նախարար Գագիկ Բեգլարյանի: Ու հայտարարվեց, թե դա Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրի իրականացման պաշտոնական մեկնարկն է: Եվ մի շատ պատահական զուգադիպությամբ դրանից մեկ ամիս հետո Հայաստանում պետք է տեղի ունենային նախագահական ընտրություններ: Ու եթե նախընտրական այդ շրջանում Սերժ Սարգսյանին հարցնեին, թե բա Իրան-Հայաստան երկաթուղին ինչ եղավ, նա կարող էր ասել, թե բա հեսա, Բարկովսկին եկել է, հուշագիր ենք ստորագրել, հեսա սկսում ենք:

Այդ հուշագրի ստորագրման արարողության ժամանակ Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, թե բուն շինարարության ժամկետներին կարելի կլինի անդրադառնալ մեկուկես տարի անց, երբ ավարտված կլինեն ուսումնասիրություններն ու նախագծային աշխատանքները: Դրանով, փաստորեն, Սերժ Սարգսյանի խոստացած այդ «գիգանտ» ծրագրի իրագործման շուրջ կասկածների «գրոհը» հետաձգվեց: Անցավ ժամանակ, ու Բարկովսկին եկավ Հայաստան: Հրավիրեց մամուլի ասուլիս, մի քանի գունավոր ու պարզունակ սլայդներ ներկայացրեց, այսպես ասած, «պռեզենտացիա» արեց ու էլի կորավ: Այդքանը բավարար էր, որ պաշտոնյաները կրկին հայտարարեին թե հեսա-հեսա, մի քիչ էլ սպասեք, ու երկաթուղին կկառուցվի: Էդ ընթացքում ում ասես չդիմեցին՝ էլ ռուսներին, էլ չինացիներին... Ֆինանսավորում այդպես էլ չգտան:

Ի վերջո, 2017 թվականի հունվարին ՀՀ կառավարությունը լուծարեց «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն, որի ստեղծման եւ պահպանման վրա պետական բյուջեից ծախսվել է ավելի քան կես միլիոն դոլար: Դրանով թեման, կարծես թե, պաշտոնապես փակվեց:

Ինչ խոսք, այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը 2008-ին դիտավորյալ հայտարարեց անիրագործելի ծրագրի մասին, որպեսզի վնաս տա Հայաստանին: Սակայն այս պատմությունը լավագույնս ցույց է տալիս, թե ինչպես կարող է լեգիտիմության, մեղմ ասած, լրջագույն դեֆիցիտ ունեցող նախագահը հանրությանը հաճոյանալու համար մի հայտարարություն անել, որ կոնկրետ, ֆինանսապես չափելի վնասներ հասցնել ամբողջ երկրին: Դեռ հայտնի չէ, թե ինչպիսի վնասներ են հասցրել Սարգսյանի «արմենիկումատիպի» այլ ծրագրերը Հայաստանին: Բացառված չէ, որ ժամանակի ընթացքում նմանատիպ այլ հարցեր եւս ջրի երես դուրս գան:

Տպել
19102 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)