Եթե կապ ունեմ, թող հրապարակում գնդակահարեն. Գագիկ Ծառուկյանի հրապարակային խոստումները

Գագիկ Ծառուկյանը սեպտեմբերի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպեց Երեւանի ավագանու ԲՀԿ-ական թեկնածուների հետ եւ կուսակիցներին որոշ ցուցումներ տվեց առաջիկա ընտրությունների հետ կապված: Ծառուկյանը հանդես եկավ մի քանի ուշագրավ քաղաքական հայտարարություններով: Նա իր խոսքում հստակ ընդգծեց, որ ԲՀԿ-ն այս ընտրություններին ընտրակաշառք չի բաժանելու:

«Կան խոսակցություններ կաշառք բաժանելու մասին: Ես որեւէ մեկին այդպիսի բան ասած, հանձնարարած չկամ, դրանք ավելորդ խոսակցություններ են: Թիմային աշխատանք է, 15 օր պետք է աշխատենք: Ով խոսում է ավել-պակաս, նրանք մեր թշնամիներն են: Չկա այդպիսի բան: Կազմակերպչականն էլ հիմնադրամն է անում: Կաշառքի մասին խոսք լինել չի կարող, դա բացառված է: Երբ խորհրդարանում այդ հարցը դրվի, մենք կողմ ենք քվեարկելու: Կաշառք տվողը պետք է ձերբակալվի եւ պատասխանատվության ենթարկվի: Հիմնականը քաղաքական գաղափարներն ու մոտեցումներն են ու աշխատանքը: Եթե մեկը կարա ասի՝ Ծառուկյանն ասել է՝ գումար բաժանեք, որ մեզ շատ ձեն բերեն, ես կասեմ՝ ներողություն: Եթե այդպիսի բան լինի, ես եմ պատրաստ պատասխանատվության ենթարկվելու»,- հայտարարեց Ծառուկյանը:

Այստեղ ուշագրավն այն է, որ նախորդ ընտրություններից առաջ՝ նախընտրական շրջանում, Գագիկ Ծառուկյանը նման հայտարարություններով հանդես չէր գալիս: ԲՀԿ-ի կողմից բաժանված ընտրակաշառքի մասին խոսակցություններին Ծառուկյանը եւ նրա թիմակիցները միայն այն ժամանակ էին անդրադառնում, երբ թեմայի վերաբերյալ լրագրողների կողմից հարցադրում էր լինում: ԲՀԿ-ականների պատասխանները հիմնականում հերքողական բնույթ էին կրում:

Այժմ, սակայն Գագիկ Ծառուկյանն ինքն է թեմայի վերաբերյալ խոսք բացում եւ թիմակիցներին զգուշացնում, որ կուսակցության կողմից նման աջակցություն չի լինելու. այսինքն՝ թեկնածուները քվեները ստանալու են միայն արդար ճանապարհով ու մեծ ջանք ներդնելով: Միանգամայն պարզ է, որ Ծառուկյանի զգուշավորությունը պայմանավորված է քաղաքական վերջին իրողությունների հետ, որի պայմաններում նաեւ իրավապահ համակարգն է սկսել արագ արձագանքել հանցագործություններին: Այնինչ, նախկինում երկրում այնպիսի իրավիճակ էր, երբ իշխող կուսակցությունը ինքն էր լեգիտիմացնում ընտրակաշառքը եւ ձայներ գնում: Այս հարցում գործադիր մարմնին օգնության էր հասնում իրավապահ համակարգը՝ ոստիկանների գլխավորությամբ: Այժմ իշխող կուսակցությունը պայքարում է ընտրախախտումների դեմ: 

Թե Ծառուկյանի հրապարակային խոսքն ինչ արժեք կունենա եւ ինչ զարգացումների ականատես կլինենք, պարզ կլինի նախընտրական քարոզարշավի եռուն շրջանում: 

Գագիկ Ծառուկյանի երեկվա կարեւոր հայտարարություններից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության մասին էր: Պատգամավորը կարծում է, որ բարոյական չէ, երբ լրագրողները հետաքրքրվում են ԲՀԿ-Քոչարյան հնարավոր համագործակցության մասին: Նա հայտարարեց, որ ԲՀԿ-ն այս պահին համագործակցում է նոր կառավարության հետ:

«Այսօր կառավարության մաս ենք, բարոյական չէ նման հարցեր ինձ տալը: Եթե մենք չհամագործակցեինք, ապա կարող էիք այդ հարցը մեզ տալ, բայց ես մտածել եմ, որ դուք կպատկերացնեք ու ինձ նման հարց չեք տա»:

Ծառուկյանը խուսափեց պատասխանել նաեւ՝ եթե կանգնի Քոչարյան-Փաշինյան ընտրության առջեւ, ապա ու՞մ կընտրի: «Երբ լինի՝ այն ժամանակ էլ կորոշենք, բայց այսօր մենք համագործակցում ենք նոր կառավարության հետ: Հարաբերությունները շատ լավ են, ջերմ են»,- ասաց նա:

Ծառուկյանը, փաստորեն, չի պատրաստվում Քոչարյանին որպես բեռ վերցնել իր վրա՝ գիտակցելով, որ վերջինս իր գոյություն չունեցող վարկանիշով չի կարող լինել ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր ճամբարի լիդեր: Իսկ հարցը՝ Քոչարյանի կողմից համագործակցության առաջարկ եղե՞լ է, Ծառուկյանին սրտնեղելու առիթ տվեց. «Ես այն մարդը չեմ, որ համագործակցության առաջարկ լինի, քանի որ աշխատում ենք նոր կառավարության հետ: Մեր թիմային հարաբերությունները շատ լավ են, եթե խնդիրներ էլ լինում են, շտկում ենք»:

Խոսելով Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին, Ծառուկյանն ասաց, որ գործը իրավական դաշտում է եւ չի ցանկանում մեկնաբանել: «Երբ կհայտարարվի, թե ինչու են ձերբակալել, ինչ խնդիր կա: Ես իրավական հարցերին չեմ պատասխանում»,- ասաց նա:

Գագիկ Ծառուկյանի եւ լրագրողների շփումները եզրափակվեցին Մարտի 1-ի վերաբերյալ հարցով, որը պատգամավորին հունից հանեց: Սակայն նա երկրորդ տղամարդավարի խոստումը տվեց՝ պահանջեց գնդակահարել իրեն, եթե պարզվի, որ այդ իրադարձությունների հետ որեւէ կապ ունի: Բանն այն է, որ մամուլի արխիվներում տեղեկություններ կան, որ Մարտի 1-ի դեպքերին մասնակցություն են ունեցել նաեւ Ծառուկյանի անվտանգության աշխատակիցները. «Ով այդպիսի բան է ասում, անբարոյական ընտանիքի մարդ է: Ես թույլ չեմ տա, որ ժողովրդի մատը փուշ մտնի: Դա շանտաժ է Ծառուկյանին: Եթե Ծառուկյանը Մարտի 1-ի հետ կապ ունի, թող հրապարակում գնդակահարեն»:

Տպել
4332 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց