Գիտությունը կտրված է տնտեսությունից. Ռադիկ Մարտիրոսյանը համակարծիք է Փաշինյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կիրակի երեկոյան պատասխանեց օգտատերերի հարցերին, որոնցից մեկն էլ վերաբերում էր գիտությանը:

Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ մեր երկրում գիտությունը չզարգանալու կամ ոչ բավարար տեմպերով զարգանալու հիմնական պատճառը կտրվածությունն է տնտեսությունից: «Հիմա մենք պետք է այդ մոտեցումը փոխենք, որովհետեւ գիտությունն ինքը պետք է շատ գործնական նշանակություն ունենա առնվազն մի որոշակի մասով: Ֆունդամենտալ գիտության խնդիրը մի փոքր այլ է, բայց ֆունդամենտալ գիտության պարագայում էլ մենք կառուցվածքային փոփոխության կարիք ունենք: Իմ ներկայացրած տնտեսության զարգացման կառուցվածքի տրամաբանության մեջ կարեւորագույն տեղ էր տրված բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին եւ ընդհանրապես արտադրությանը: Ես կարծում եմ, որ մենք գիտության զարգացումը պետք է դիտարկենք հենց այս համատեքստում, որովհետեւ բարձր տեխնոլոգիական արտադրությունը, արդյունաբերությունը ինքնին ենթադրում է գիտության զարգացում, որովհետեւ առանց գիտական սպասարկման այդպիսի արդյունաբերություն պարզապես լինել չի կարող... ըստ էության մենք մեր գիտական եւ բուհական համակարգները կյանքից դուրս ենք թողել եւ ուզում ենք, որ դրանք զարգանան: Այդպես չի լինում ուղղակի: Մեր խնդիրն է գիտությունը, բուհական համակարգը վերադարձնել կյանք եւ նրանց տալ պրակտիկ նշանակություն»,- մասնավորապես, ասաց Նիկոլ Փաշինյանը:  

«Այսօր մեր կառավարության գործունեության կարեւորագույն խնդիրներից մեկը հենց այս բարեփոխումը իրականացնելն է, որը հեշտ չի լինելու, որովհետեւ այդտեղ հսկայական կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում, որոնք բնականաբար ոչ բոլորի շահերի հետ են համընկնում: Բայց մենք պետք է քայլ առ քայլ գնանք այդ ճանապարհով, որպեսզի գիտությանը եւ մեր բուհական համակարգին տանք կոնկրետ գործառնական նշանակություն, ինչը կապահովի դրանց բնականոն զարգացումը»,- եզրափակեց վարչապետը:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հիմնականում համամիտ է եւ ընդունում է Նիկոլ Փաշինյանի դիտարկումները: Միաժամանակ նկատում է, որ գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ տարբեր քննարկումների ընթացքում իրենք էլ արձանագրում են գիտության ու տնտեսության միջեւ կապի կարեւորությունն ու այդ կապի խզումը: «Ընդհանուր առմամբ, իհարկե, համամիտ եմ: Առանց այդ էլ մեր վերջին տարեկան ժողովում, մեր ներքին քննարկումներում մենք ասում ենք, որ մեր  գիտության արդյունքները պետք է նպաստեն մեր տնտեսության զարգացմանը, բայց այստեղ խնդիրներ շատ կան: Գիտությունը տնտեսության մեջ չի կարող միանգամից ներդրվել: Դրա համար տնտեսվարող սուբյեկտները, որոնք մեր տնտեսության տարբեր ճյուղերն են զարգացնում, պետք է գիտության առաջ խնդիրներ դնեն, թե որոնք են այն խնդիրները, որոնց լուծումը կբերեր մեր տնտեսության ինչ-որ մի քայլով առաջընթացի: Այսինքն՝ պետական պատվեր տալ»,- նկատեց Ռադիկ Մարտիրոսյանը:

Ամեն դեպքում, ըստ նրա, մերօրյա գիտությունն ունի որոշակի գիտական արդյունքներ: «Մի շարք ինստիտուտներում մենք ունենք գիտական արդյունքներ, որոնք արդեն օգտագործվում են եւ նույնիսկ դրանց մի մասը իրացնում ենք՝ վաճառում ենք, ու մեր քաղաքում էլ կարող եք հանդիպել: Դրանք դեղորայքներ են, սնունդ են, կենսատեխնոլոգիական արտադրանք են եւ այլն»,- շարունակեց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած կառուցվածքային փոփոխություններին նույնպես Ռադիկ Մարտիրոսյանը դեմ չէ: Այդուհանդերձ, այդ ուղղությամբ քննարկումներ դեռեւս չկան: Համենայնդեպս, ակադեմիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: «Համաձայն եմ միանգամայն, որ կարելի է այնպիսի կառույցների մասին մտածել, որ ե՛ւ հիմնարար գիտությունը զարգանա, ե՛ւ կիրառական բնույթի հետազոտությունները: Միայն թե՝ դա պետք է լավ կազմակերպվի այն իմաստով, որ պետք է հստակ իմանանք ՝ ինչ է անհրաժեշտ, որոնք են առաջադրվող խնդիրները եւ մենք էլ ունենանք հնարավորությունները դրանք անելու: Չէ՞ որ այսօր մեր գիտությանը հատկացվող միջոցները չնչին են: Աշխարհում չկա մի երկիր, որ գիտությանը ավելի քիչ գումար տա, քան թե Հայաստանը: Եթե այս տարի եղել է ՀՆԱ-ի 0.27 տոկոսը, ապա մյուս տարի լինելու է ավելի պակաս՝  0.2 տոկոս: Այսինքն՝ եթե մենք հարցը դնում ենք, որ տնտեսության մեջ գիտությունը ինչ-որ նպաստ բերի, պետք է նաեւ գիտությանը օգնենք, նպաստենք, ներդրումներ անենք: Սա է իմ կարծիքը»,- համեմատություններ անցկացրեց Ռադիկ Մարտիրոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն ֆեյսբուքյան ուղիղ եթերում վկայակոչեց նաեւ իր ձեռքի տակ եղած «Գլոբալ ինովացիոն ինդեքս-2018»-ը, որտեղ Հայաստանը էական հետընթաց է ապրել. «Այստեղ ունենք մի շատ կարեւոր արձանագրում. մենք կրթության, ինչպես նաեւ հետազոտություն եւ զարգացում տողերով համապատասխանաբար զբաղեցնում ենք 117-րդ եւ 99-րդ տեղը՝ 126 երկրների շարքում»: Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահն էլ ի պատասխան վկայակոչեց այլ ցուցանիշներ՝ առավել լավատեսական: «Ես չգիտեմ՝ այդ թվերը որտեղից են վերցվել, չեմ կարող մեկնաբանել: Ես գիտեմ մի բան, որ գիտության ասպարեզում մենք 200 պետությունների շարքում գտնվում ենք 72-րդ տեղում, իսկ որոշ ուղղություններով ավելի բարձր մակարդակում: Որ մեր տարածաշրջանի տասը երկրների շարքում մենք երրորդ տեղում ենք, դա ես գիտեմ: Եվ ավելի շատ թվեր կարող եմ բերել, որը ոչ թե մեր, այլ միջազգային հանրության գնահատականն է»,- վարչապետի տրամադրության տակ եղած տվյալները փորձեց հակակշռել Ռադիկ Մարտիրոսյանը:

Նա նաեւ նկատեց, որ մեր հարեւան երկրները տասը անգամ ավելի հետազոտող ունեն ու միջոցներ են ներդնում, բայց եւ արդյունքները հինգ անգամ պակաս են Հայաստանի համեմատությամբ: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը մեկ այլ ցուցանիշի վրա էր ուշադրություն հրավիրում՝ դարձյալ ըստ Գլոբալ ինովացիոն ինդեքսի. «Մեր ժողովրդի ինովացիոն եւ ստեղծարար ունակությունները շատ բարձր են գնահատվել եւ մեր այսօրվա ունեցած մարդկային ռեսուրսի ընդունակությունների իմաստով 50-րդ տեղն ենք գրավում: Սա նշանակում է, որ մենք ինովացիայի, գիտության եւ հետազոտությունների զարգացման հսկայական պոտենցիալ ունենք, որը ճիշտ չի օգտագործվում»:

Տպել
2959 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց