Պուտինի ու Ալիեւի «ջերմ» հանդիպումը. ազդակներ Հայաստանին

Սեպտեմբերի 1-ին Սոչիում հանդիպեցին Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը: ՌԴ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ալիեւի պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, մտքեր փոխանակել համաշխարհային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Ելնելով ստորագրված փաստաթղթերի եւ եզրափակիչ մամուլի ասուլիսի բովանդակությունից՝ կարելի է ենթադրել, որ այցի մեծ մասը նվիրված է եղել տնտեսական հարաբերություններին: Ինչպես եւ սպասվում էր՝ մեծ տեղ է հատկացվել էներգետիկ համագործակցությանը: Հանդիպման վերջում նախագահների ներկայությամբ ստորագրվել են տասից ավելի միջպետական եւ միջգերատեսչական պայմանագրեր: Դրանց թվում են Ապշերոնյան թերակղզու ծանծաղուտի հյուսիսային մասի եւ Գոշադաշ բլոկի նավթային եւ գազային ներուժի համատեղ ուսումնասիրության, «Роснефть» եւ SOCAR պետական ընկերությունների համագործակցության, Ադրբեջանում ГАЗ ավտոմեքենաների արտադրության մասին պայմանագրերը, ինչպես նաեւ երկու երկրների տնտեսական գերատեսչությունների միջեւ կնքված՝ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը: Կողմերը նաեւ հստակեցրել են մինչեւ 2024 թ. համագործակցության ծրագիրը:

Հայաստանի համար առավել հետաքրքրական են հանդիպման հետ կապված մի քանի այլ դրվագներ: Նախ եւ առաջ դա, իհարկե, Արցախի թեման է: Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները, խոսելով միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների մասին, անդրադարձել են նաեւ արցախյան հակամարտությանը:

«Մասնավորապես մենք անդրադարձել ենք նաեւ ղարաբաղյան խնդրին: Որպես Մինսկի խմբի համանախագահ, Ռուսաստանը կշարունակի աջակցել այս հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասել է Պուտինը:

Հակամարտության մասին խոսելիս, Ալիեւը նախ նշել է, որ Ռուսաստանի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի դերը կարեւոր է, ապա հույս հայտնել, որ հակամարտության կարգավորմանը ուղղված ՌԴ ջանքերը կշարունակվեն:

«Ռուսաստանը մեր հարեւանն է, մեր պատմական գործընկերն ու բարեկամը, եւ մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ կշարունակվեն»,- մասնավորապես, նշել է Ալիեւը:

Հատկանշական է, որ Պուտինը, որպես համանախագահ երկրի առաջնորդ, պատրաստակամություն է հայտնել նպաստել հենց խաղաղ կարգավորմանը, մինչդեռ Ալիեւի համար, կարծես, տարբերություն չկա, թե ինչ միջոցներով կկարգավորվի հակամարտությունը:

Հանդիպման հրապարակային մասում ՀԱՊԿ-ի վերաբերյալ ոչ մի բառ չհնչեց, ի հեճուկս վերջին շրջանում տարածվող՝ այդ կազմակերպությանը Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին լուրերի: Ադրբեջանցի փորձագետները դա բացատրեցին նրանով, որ պաշտոնապես այդ միտքը Ադրբեջանը չի արտահայտել: Եղել է ընդամենը պատգամավորի կողմից արված հայտարարություն, ինչից հետո թեման սկսել է ակտիվորեն շրջանառվել մամուլում:

Ինչ վերաբերվում է Սոչիի հանդիպման մասին մամուլի անդրադարձին, ապա այն յուրահատուկ ուշադրության է արժանի: Նախ, «գեղեցկացվել» է Ալիեւի խոսքը՝ Ռուսաստանից զենք ձեռք բերելու վերաբերյալ: Ադրբեջանի նախագահը նշել էր, որ «Ադրբեջանի՝ Ռուսաստանից ձեռք բերված ռազմական նշանակության արտադրանքի արժեքը գերազանցել է 5 միլիարդ դոլարը»՝ նկատի ունենալով նախորդ տարիներին ձեռքբերված արտադրանքը: Մամուլում այդ հայտարարությունը հանդիպում էր վերափոխված տարբերակով եւ վերնագրվում՝ «Ադրբեջանը 5 միլիարդ դոլարի զենք է գնել Ռուսաստանից», ինչը տպավորություն էր ստեղծում, թե խոսքը կոնկրետ այս հանդիպման արդյունքների մասին է: Ընդ որում, խոսքը ոչ այդքան ադրբեջանական մամուլի մասին է, որքան ռուսական: Ադրբեջանական մամուլն արդեն չի զարմացնում Ալիեւի յուրաքանչյուր քայլը գովաբանող նյութերով՝ փորձելով անգամ նախագահին վերագրել արտահայտություններ, որոնք վերջինս չի արել:

Բացի դրանից, զարմանալի էր ռուսական մամուլի ջերմ անդրադարձը Ալիեւի այցի հանդեպ: Ռուսաստանի առնվազն հեռուստաալիքները հազվադեպ են նման ջերմությամբ լուսաբանում այլ երկրների առաջնորդների այցերը Ռուսաստան: Տվյալ դեպքում ռուսական պետական հեռուստաալիքների ընդհանուր «մեսիջները» հետեւյալն էին՝ Պուտինն ու Ալիեւը սերտ հարաբերություններ ունեն, Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, իսկ ընդհանուր իրավիճակը շատ հարմար է՝ հարաբերությունները խորացնելու համար:

Չի կարելի պնդել, թե լուրերի թողարկումները թելադրվում են Կրեմլից, սակայն դրանց բովանդակությունը համահունչ է պետական ընդհանուր գծի հետ, այն է՝ ցուցադրել, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի համար ամեն ինչ չէ, որ սկսվում եւ ավարտվում է Հայաստանով: Այս տրամաբանությունը եւ դրա պատճառը հանդիսացող վախը, թե Հայաստանն այլեւս դաշնակից չէ, կարող է կոտրել միայն շարունակական աշխատանքը՝ բարեկամական մթնոլորտում, ընդ որում թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի կողմից:

Տպել
4040 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)