Սահակյանն ու Սարգսյանը մասնակցել են Արցախի անկախության 27-րդ տարեդարձի միջոցառումներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Այս մասին հայտնում են ԱՀ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Նախագահ Սահակյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ միասին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին: 

Միջոցառումներին մասնակցում էին ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից և հյուրեր արտերկրից:

Այսօր լրանում է ԼՂՀ հռչակման 27-րդ ամյակը: 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց:  

Տոնի առթիվ Արցախում է ՀՀ նախագահը, Ազգային ժողովի պատվիրակությունը՝ մի շարք պատգամավորներով:

 

Տպել
2170 դիտում

Նոր-Հաճնի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռների դիերը․ նրանք թունավորվել են շմոլ գազից

Հրազդանի կիրճում բախվել են ավտոմեքենաներ. տուժածը հոսպիտալացվել է

Կիևում ձերբակալվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը

Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին

Գյումրիում 3-րդ հարկից ընկած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է

Կարեն Զադոյանը դադարեցրել է Հանրային խորհրդին անդամակցությունը

ԿԳՄՍՆ մասնագետներն այցելել են օրերս ավերված՝ 16-17 դարերի գինու հնձանի տարածք

Արթուր Բաղդասարյանի կողմից գույքի ապօրինի օտարման մասին հաղորդման հիման վրա ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

Բակո Սահակյանն ընդունել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությանը

«Ջոքերը» համաշխարհային վարձույթում գրեթե 1 միլիարդ դոլար է հավաքել

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները գողություն են կատարել Երեւան ժամանած ՌԴ քաղաքացուց

Թուրքիան, չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին, կօգտագործի Ս-400 զենիթահրթիռային համակարգերը

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Կատարի Պետություն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ցերեկները կնվազի 2-4 աստիճանով

Գյումրիում պատուհանից 28-ամյա աղջիկ է ընկել

Ուկրաինայի հայ համայնքի հետ աշխատանքը՝ նոր հարթության վրա. Սինանյանն սկսել է հանդիպումների շարքը

Զանգեզուրի կայազորային հոսպիտալը տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում քաղաքացիական հիվանդանոցներին

Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է կոյուղահորը եւ մահացել