Դավիթ Համբարձումյանի կալանքը երկարաձգելու նիստը հետաձգվել է. նրանք բոյկոտել են նիստը

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդության քննությունն այսօր հերթական անգամ է հետաձգվել: Երեկ հետաձգվել էր նրա ներկայությունը ապահովելու պատճառով:

Երեւանի ընդհանուր իրավասության դատատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր ընթացել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանքի երկարացման գործով դատական նիստը, ապա հետաձգվել: Դատարանից մեզ ասացին, որ նիստը տեղի կունենա վաղը ժամը 11:00-ին:

Նիստը հետաձգելու պատճառն ըստ ամենայնի եղել է այն, որ պաշտպանները ինչպես նաեւ Դավիթ Համբարձումյանը բոյկոտել եւ լքել են նիստերի դահլիճը:

Մասնավորապես Դավիթ Համբրաձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով հետեւյալը. «Դավիթ Համբարձումյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի ժամկետի երկարացման նիստի ընթացքում դատարանի կողմից պաշտպանության կողմի իրավունքների ոտնահարման հետեւանքով, գործով ներգրաված բոլոր պաշտպաններս հայտնեցինք մեր անհամաձայնությունը, նշելով որ միջնորդության ամբողջ քննարկումը ապօրինության դրսեւորում է եւ լքեցինք դատական նիստերի դահլիճը: Միջնորդության քննարկումը շարունակվում է պաշտպանության կողմի բացակայությամբ»:

Մինչ այդ գործով պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավոր Մնացական Մարտիրոսյանին մասնավորապես նշելով այն, որ Մարտիրոսյանը չի կարող եւ չի հանդիսանում անկախ եւ անկողմնակալ դատարան: Նաեւ նշել են, որ սույն գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը ունի կանխակալ վերաբերմունք մեղադրյալ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ: Դատարանը, սակայն մերժել է իքնաբացարկի միջնորդությունը:  

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։ Գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա տեղակալին եւ եւս 3 անձի:

Հունիսի 2-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալումը, ինչից հետո նա ազատ էր արձակվել: Դավիթ Համբարձումյանը նաեւ մեղադրվում է ապրիլի 22-ին Հայանիստում տեղի ունեցած խուլիգանության համար: Այս եւ Էրեբունու գործերը միացվելուց հետո նախաքննական մարմինը միջնորդել էր կալանավորել Համբարձումյանին, ինչը դատարանը բավարարել էր:

Տպել
2438 դիտում

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ, 1 գնդակ, 2 ավտոմեքենաների վրա՝ կրակոցների հետքեր

Ա. Հարությունյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի դպրոցներում հայոց լեզվի դասագրքեր ունենալու հարցը

Մրգաշենի նախկին ղեկավարը բնակիչների անուններով գումարներ է դուրս գրել եւ յուրացրել՝ կեղծելով ստորագրությունները

ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ռեժիսորների և պրոդյուսերների պատվիրակությանը

ԱՄՆ-ը եւ Թուրքիան Սիրիայում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել

Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի գալ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով, դա կլինի քաղաքական ինքնասպանություն. Ա. Քոչարյան

Գյումրիում կրկին տոն էր, իսկ քաղաքի փողոցներով քայլում էին «Ավրորայի» հերոսները, բարերարներ, Ազնավուրի որդին

1-ին զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են հավաքներ

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ փոխարինելով Տարոն Մարգարյանին

Վարչապետը ներկա է գտնվել արցախյան թեմային նվիրված «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային

Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. 60 ծառի կոճղ է այրվել, ջերմահարվել՝ 20 հաճարենի

Կառավարությունը «Ryanair»-ին ոչ մի 5 միլիոն էլ չի տալու. ինչո՞վ է պայմանավորված ավիատոմսերի էժան գինը

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետ

Դավիթ Տոնոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր

Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության մեծ վստահության վկայություն է. վարչապետը ՀՀ-ի՝ ՄԱԿ-ում ընտրվելու մասին

Հայաստանը 144 ձայնով ընտրվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թթ. համար. ԱԳՆ

Նոյեմբերյանի ոստիկանները ապօրինի ծառահատումներ են բացահայտել (տեսանյութ)

Թուրքերի ռազմական օպերացիան Փայլանը որակել է որպես տեղահանություն և ցեղասպանության փորձ

Երեւանի բժշկական քոլեջում տեղի ունեցած հանելուկը. մեկ տուժած շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց