Հոգեբուժարանի հաշվին ջրից օգտվել են մոտակա կահույքի արտադրամասն ու պահածոների գործարանը

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժարան) տեւական ժամանակ ջրի հսկայական գերածախս է եղել: Հաստատության նոր ղեկավարությունը պարզել է, որ ջրատար խողովակները հասնում են մինչեւ մոտակայքում գործող կահույքի արտադրամաս ու պահածոների գործարան: Այսինքն՝ վերջիններս գործունեություն են ծավալել, ջուր ծախսել, իսկ դրա դիմաց վճարել է հոգեկան առողջության պահպանման կենտրոնը՝ փաստորեն պետության ու պացիենտների հաշվին:

ՀԱՊԱԿ-ի նոր ղեկավարից՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Վանեսյանից, տեղեկացանք, որ բուժհաստատության նախահաշվում ջրի ծախսի համար տարեկան նախատեսվել է մոտավորապես 9 միլիոն դրամ: Բայց ընթացիկ տարվա ընդամենը կեսին 11 միլիոն դրամի ջուր է օգտագործվել: Նախորդ տարվա ցուցանիշը եղել է 17 միլիոն դրամ՝ դարձյալ 9 միլիոն դրամի փոխարեն: «Սա կատաստրոֆիկ ցուցանիշ է. սկսեցինք փորփրել: Տարածքը ուսումնասիրվեց, թե ջրագծերը ուր են գնում առհասարակ»,- ասաց Նարեկ Վանեսյանը: Արդյունքում կենտրոնի աշխատակիցները հայտնաբերել են այն հատվածը, որտեղով ջուրը հասնում է արտադրամաս ու գործարան: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

«Նախկին ղեկավարները, որոնք ավելի երկար են աշխատել այս հաստատությունում, քան ես, վստահաբար կիմանային, որ այդ խողովակները գնում են այնտեղ, որովհետեւ մեզ դրանց հայտնաբերման հարցում օգնել են աշխատակիցները: Եթե աշխատակիցը դրա մասին տեղյակ է, ինչպես ինձ է գալիս, ասում, որպես նոր տնօրենի, այնպես էլ նախկիններին կարող էր ասել, ու վստահաբար ասվել է»,- համոզմունք հայտնեց ՀԱՊԱԿ տնօրենի պաշտոնակատարը: Հարցին, թե եթե բուժհաստատությունը ստիպված է եղել ջրի ծախսի դիմաց վճարել նախատեսվածից այդքան մեծ գումար, ապա հատկապես ինչի՞ հաշվին է դա արել, պացիենտների ի՞նչ զրկանքների գնով, Նարեկ Վանեսյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ կենտրոնում ֆինանսական կառավարումն իրականացվել է խառը ձեւով:

«Ես հիվանդանոցն ընդունել եմ 82 միլիոն դրամ պարտքով: Քանի որ խառը ձեւի ֆինանսական կառավարում է գնացել, այսինքն՝ ըստ առաջնահերթությունների տվել են վարձերը, այլ հիմնարկներից պարտքեր են վերցրել, ինչ-որ ընթացիկ հարցեր լուծել, դրա համար ես կոնկրետ չեմ կարող ասել, թե ոնց են վճարել իրենք: Ես փաստացի տեսնում եմ, որ յոթ ամսվա դեպքում հինգ ամսվանը եղել է վճարած, երկու ամսվանը՝ ոչ: Հիմա այս պահին պարտքի գրեթե կեսը չկա, օպտիմալ կառավարման արդյունքում դրանք մարել ենք: Եվ ավելին, մենք կարողացել ենք նաեւ երկու բաժանմունքի վերանորոգում սկսել: Այս հիվանդանոցում, ստեղծման 1970 թվականից մինչեւ օրս վերանորոգման որեւէ աշխատանք արված չի եղել»,- ասաց Նարեկ Վանեսյանը:

Նա միեւնույն ժամանակ տեղեկացրեց, որ եւս մեկ քրեական գործ հարուցվել է պացիենտներին հասանելիք թխվածքաբլիթները նրանց չհասնելու փաստի առիթով: Դրանց գումարային արժեքը կազմում է 59 միլիոն դրամ եւ վերաբերում է 2015-2016 թվականներին: «Պացիենտների սննդակարգի մեջ մտնում է, որ իրենք պետք է նաեւ թխվածքաբլիթներ ստանան: Դրանք եկել են, հասել ճաշարանի տակ գտնվող սննդամթերքի պահեստ, ցույց է տրվել, թե հասել են պացիենտին, բայց որքանով ես տեղյակ եմ, հենց գործը հարուցվել է այն մասով, որ պացիենտին չի հասել»,- ասաց Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատարը:

Պահածոների գործարանի ղեկավարության հետ հանդիպելու հնարավորություն Նարեկ Վանեսյանը չի ունեցել, իսկ կահույքի արտադրամասի ներկայացուցիչների հետ զրուցել է. «Կահույքի արտադրամասը պատրաստակամություն է հայտնել իրենց կողմից առաջացրած վնասը փոխհատուցել: Իրենք եկել են, հանդիպել ենք, խոսել ենք: Ես այնպես չէ, որ դատավոր եմ կամ դատախազ, որ ինչ-որ մեղադրանքներ ներկայացնեմ. իմ կոչն է եղել, որ այն վնասը, որը կրել է կետրոնը այս տարիների ընթացքում, հետ փոխանցվի: Փաստացի մենք տուժող կողմ ենք, ես այդ տուժող կազմակերպության ղեկավարն եմ, ինձ համար այս պահին ոչ թե կարեւոր է, որ մարդիկ դատվեն կամ ինչ-որ քրեական գործերի արդյունքում ազատությունից զրկվեն, այլ այն, որ այդ գումարները վերադառնան ՀԱՊԱԿ եւ ՀԱՊԱԿ-ը կարողանա ըստ նպատակայնության դա ծախսել իր վերանորոգման, պացիենտների պայմանների բարելավման նպատակով եւ այլն: Իսկ մյուս հիմնարկի ներկայացուցիչներին առհասարկ չեմ տեսել, որեւէ շփում չի եղել, ու չեմ էլ կարծում, որ կլինի, որովետեւ խնդրով զբաղվում են իրավապահները եւ քրեական գործի հարուցումից հետո որեւէ մասնակցություն չունեմ այդ գործընթացներին»:

Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող հոգեկան առողջության այս կենտրոնին առնչվող չարաշահումների վերաբերյալ Հայաստանի քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկություններ փոխանցեցին առայժմ միայն ջրի կորստի վերաբերյալ: Քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Յուրացնելը եւ վատնելը՝ խոշոր չափերով): «Քրեական գործի նախաքննության ընթացքում «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության տարածքում ջրագծերի ցանցի, ջրասպառման մեխանիզմի պարզման նպատակով հարցաքննվել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցներ, կատարվել են մի քանի քննչական փորձարարություններ, այդ թվում «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության մասնագետի մասնակցությամբ եւ տեխնիկական միջոցների օգտագործմամբ, կազմվել են սխեմաներ, կատարվել են հարցումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության ջրագծերն անցնում են «Առողջ սպասարկում» ՍՊ ընկերությանը պատկանող «Վուդ Լենդ» կահույքի գործարանի տարածքով, որի պատճառը հանդիսացել է այն հանգամանքը, որ դեռեւս խորհրդային միության տարիներին «Առողջ սպասարկում» ՍՊ ընկերության տարածքը պատկանել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերությանը, իսկ մասնավորեցումից հետո ջրագծերի արդիականացում եւ առանձնացում տեղի չի ունեցել»,- փոխանցեցին Քննչական կոմիտեից:

Ինչ վերաբերում է պահածոների գործարանին, ապա ըստ մեզ հայտնի դարձած տեղեկությունների, այդտեղ արտադրվում է մսի պահածո՝ զինված ուժերին մատակարարելու համար եւ այդ պահածոների տարաների վրա գրված է՝ «Զինվորի համար»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7618 դիտում

Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան

Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով

ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի

ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է

Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս

Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ

Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ

Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան

Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով

Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի

Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած

Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում

Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը

Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան

Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք

Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին

Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան

Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան

ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի

Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի

Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ

Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի

Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում

Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար

Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ

Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ

Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան

Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը

Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը