Անկաշկանդ զրույց էր. նախարարը՝ ուսուցչուհու անգլերենի գիտելիքները ստուգելու մասին

Մանկավարժի հետ խոսելիս խիստ տոն չկար: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով այն տեսանյութի մասին, որտեղ ինքը ստուգում է տնօրեններից մեկի անգլերենի իմացության մակարդակը: Հարությունյանն ասաց, որ առանձին տեսանյութով պետք չէ դատել երկխոսության մասին:

«2 ժամանոց տեսանյութ է, անկաշկանդ գործընկերային զրույց է եղել՝ կատակներով, մտերիմ փոխադարձումներով: Որեւէ նվաստացման երեւույթ չկա: Ով ինձ ճանաչում է, չի կարող ասել, որ ես որեւէ մեկին կարող եմ նվաստացնել»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Դիտարկմանը, թե ստուգում եք ուսուցչի գիտելիքները, կասկածո՞ւմ եք, նախարարը պատասխանեց հետեւյալ կերպ.

«Ոչ, այդպիսի մեկնաբանություն չի կարող լինել: Իր ասածն ինչ էր՝ «կարեւոր են խորացված ուսուցման դպրոցները, եւ ես ավարտել եմ նման դպրոց»:

Գործընկերային մթնոլորտում ասվել է՝ եթե ավարտել եք էդ դպրոցը, արդյոք կարո՞ղ եք ասել անգլերեն այն, ինչ ասացիք. խորքային գիտելիք տվե՞լ է այդ դպրոցը: Նույնը կարող էր ասել մաթեմատիկոսը կամ մեկ այլ ուսուցիչ, որ ասեր, թե խորքային դպրոց է ավարտել, ես էլ ասեի՝ էսինչ բանաձեւը հիշո՞ւմ եք: Շատ ուշադիր եղեք: Էս կառավարությունը շատ է տարբերվում նախորդ կառավարություններից»:

Տպել
1056 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան